• am
  • ru
  • en
Версия для печати
25.11.2022

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱԿՏԻՎ ՃՆՇՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՎՐԱ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ 2-ՐԴ ՃԱԿԱՏ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ. Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ

   

Ուկրաինայի իշխանությունները պահանջում են, որ Արևմուտքն ակտիվ ճնշում գործադրի Վրաստանի և ասիական երկրների վրա՝ երկրորդ ճակատ բացելու համար, ասել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավոր Գիա Վոլսկին, գրում է sputnik-georgia.ru-ն։

Գործակալությունը նկատում է, որ Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս կոչ են արել Վրաստանին օգտվել առիթից և վերադարձնել կորցրած տարածքները։ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովն առաջիններից մեկն էր, ով Վրաստանին կոչ է արել բացել ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատը։ Դա, նրա խոսքով, մեծապես կօգնի Ուկրաինային։

«Ուկրաինայի իշխանությունները որոշել են, որ Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելը կլինի Ռուսաստանի համար լուրջ խնդիրներ ստեղծելու ամենակարևոր լծակներից մեկը։ Ուկրաինան Արևմուտքից պահանջում է ոչ միայն զենք, այլև ակտիվ ճնշում Վրաստանի վրա՝ երկրորդ ճակատ բացելու համար։ Եվ ոչմիայն Վրաստանի մասով, քննարկվել են նաև Ասիայի երկրնեը»,- ասել է Վոլսկին։

Նրանք բացահայտ հայտարարում են, որ ժողովուրդը լավն է, բայց իշխանությունը լավը չէ, կարծես թե ժողովուրդը չէ, որ ընտրել է այս իշխանություններին, հավելեց Վոլսկին։

«Կա մեկ աքսիոմ՝ պետք է հաշվի առնել ամենավատ դեպքը, որը կարող է պատահել ձեր երկրի հետ: Համաշխարհային քաղաքականությունն այնքան սառնասրտ ու պրագմատիկ է, որ երբ խոսքը վերաբերում է երկրի շահերին, նրանց համար բացարձակապես նշանակություն չկա»,- ասել է քաղաքական գործիչը:

www.tert.am


դեպի ետ