
ՈՒԶԵՆ-ՉՈՒԶԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՄՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ, ԴԱ ԵՐԵՎԻ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԼԱՎ ԲԱՆՆ Է. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Ուզեն-չուզեն ընդդիմություն մնում ենք մենք, դա երևի երկրի համար ամենալավ բանն է։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը․
«Քանի ամիս է հրապարակը դատարկ էինք թողել, ոչ ոք հանրահավաք չարեց։ Մենք ընդդիմադիր դաշտը մենաշնորհ չենք դարձրել։ Վերջին հանրահավաքին էլ Իշխան Սաղաթելյանը շատ հայտնի գործիչների կոչ արեց գալ հարթակ, ելույթ ունենալ, հրաժարվեցին։ Այնպես որ, ուզեն-չուզեն ընդդիմություն մնում ենք մենք, դա երևի երկրի համար ամենալավ բանն է, որ մեր տեսակն ու մեր քաղաքական գիծն ունեցողն է ընդդիմություն»,-ասել է Մանուկյանը։
Նա նշել է, որ ԱԺ որոշ նիստերի մասնակցելը հետքայլ չէ ու իրենք ցանկացած պահի կարող են փողոց վերադառնալ ու հանրահավաքներ անել։ Գեղամ Մանուկյանի դիտարկմամբ, 1-2 ժամ նիստերի դահլիճում գտնվելով չեն լեգիտիմացնում իշխանությանը, որի երազանքն է ունենալ հլու-հնազանդ ընդդիմություն՝ ապագայում ազգակործան պայմանագրեր վավերացնելու համար։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
դեպի ետ