
ԹՇՆԱՄՈՒ ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՐՏՈՒՄ
«Տեսականում և գործնականում հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրել և դրանից 12 ժամ հետո կարող է պատերազմ սկսվել»,- այսպես խոսեց... ո՛չ, Զրադաշտը չէ, այլ կապիտուլյանտ և հողատու գերագույն գլխավոր դավաճանը: Այսինքն` խոստովանեց, որ իր «խաղաղության օրակարգը» աղբ է, ոչինչ է, արժե ավելի քիչ, քան այն թուղթը, որի վրի վրա տպվելու է պայմանագիրը: Որ կարող է ունենալ ընդամենը 12 ժամ կյանք, և հավանաբար հենց այդքան էլ ունենալու է:
ՍՏԵՐ` ԱՌԱՆՑ ՔՈՂԱՐԿՄԱՆ
Հ1-ի իր ինքնահարցազրուցի ընթացքում կապիտուլյանտը ստում էր` առանց թաքցնելու, որ ստում է: Նույնիսկ ամեն ինչին սովոր լրագրողուհին, որ ստատիստի դերում էր, ակնհայտորեն զարմացել էր այդ ստերից: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի դիպուկ գնահատմամբ. «Դավաճան վիժվածքի ինքնահարցազրույցը դիտելիս միայն ավելի է խորանում զզվանքը թշնամու կամակատարի, նրան պահող-պահպանող մարդկային աղբի ու հակադիր բևեռում գտնվողների անկարողության նկատմամբ: Հա ու մի ասեք «ժողովրդին ժեխ մի ասեք», էսքանից հետո սրան պահողը մենակ ժեխը կարա լինի, ու քանի դեռ մենք չենք արձանագրում, որ ինստիտուցիոնալ ձևով պետք է հաղթել ժեխին, մենք տեղ չենք հասնելու, ու միշտ ժեխն է հաղթելու մեզ: Ժեխընտիրը լավ գիտի իր ժեխին, ու քանի դեռ մենք ժեխին լավ չգիտենք, ժեխընտիրը իշխելու է ու հանձնի երկիրը քայլ առ քայլ: Ժեխընտիրի ինքնահարցազրույցը վերից վար ստի, կեղծիքի, ամոթի ու թշնամու նարատիվները դաշտ բերելու մասին է»:
Իսկ ստերի հերձումն իրականացնենք մասնագիտությամբ հերձող բժիշկ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի օգնությամբ: Նա այդ հերձումը վերնագրել է. «13 ապացույց ի հակադրություն Նիկոլ Փաշինյանի անբարո ստերի, թե Արցախը Ադրբեջանի կազմում Հայաստանը ճանաչել է դեռևս 2007 թվականին»: Թվարկենք դրանք.
1. Մադրիդյան կոչվող սկզբունքները (2007 թ. նոյեմբեր) իրենց մեջ պարունակում են 3 հիմնական սկզբունք՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք:
Այսինքն՝ 2007-ի փաստաթղթի մեջ, որով Նիկոլը փորձում է արդարացնել իր դավաճանությունները, գրված և միջազգային միջնորդական խմբի կողմից արձանագրված սկզբունք է ՝ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք:
2. «Մայնդորֆյան հռչակագիրը», որը ստորագրվել է 2008-ին՝ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Մեդվեդևի կողմից, Ադրբեջանը համաձայնեց, որ «Մադրիդյան սկզբունքները» հիմք են հանդիսանալու այս կոնֆլիկտի կարգավորման համար:
3. 2009-2013 թթ. Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները 5 անգամ ընդունել են համատեղ հայտարարությունն, որոնցով բացահայտել են Արցախյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները և տարրերը: Դրանք հիմնված են եղել 2007 թ.-ի «Մադրիդյան սկզբունքների» վրա, բայց առավել բանակցված, առավել պրոհայկական ձևակերպումներ պարունակող:
4. 2011թ. հունիսին Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից առաջարկված փաստաթուղթը, որը մերժեց Իլհամ Ալիևը, ապացույց է, ապտակ է Նիկոլի ստին, թե 2007-ից Հայաստանը Արցախը տվել էր Ադրբեջանին:
5. 2016-ի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն հայտարարում է, որ աշխարհը ստիպում է իրեն ճանաչել Արցախի անկախությունը:
6. 2017-ի նոյեմբերին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրում են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերու-թյան համաձայնագիրը (ՍԵՊԱ), որտեղ ներառված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը` որպես Արցախի խնդրի կարգավորման սկզբունքներից մեկը:
7. 2019-ին Նիկոլ Փաշինյանն ընդունում է Արայիկ Հարությունյանի կուսակցության պատվիրակությանը և խոստովա-նում, որ Պուտինը, Լուկաշենկոն, Նազարբաևը իրեն ասում են՝ Ալիևը շատ լավ հասկանում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու:
8. 2020-ի հունվարին Կապանում Նիկոլ Փաշինյանն ինքն է կարդում Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը՝ Արցախը պետք է ունենար ոչնչով չսահմանափակված, պարտադիր ուժ ունեցող հանրաքվեի հնարավորություն՝ միջանկյալ կարգավիճակով:
9. Անգամ պատերազմից հետո 2020-ի ձմռանը ՌԴ ԱԳՆ-ն ռուս նախկին համանախագահ Իգոր Պոպովի շուրթերով ներկայացնում է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի բովանդակությունը՝ Արցախի միջանկյալ կարգավիճակ, վերջնական կարգավիճակ, հանրաքվե և այլն: Սա մինչ այն պահը, երբ 2018-ին տեղի ունեցավ իշխանափոխություն:
10. Ֆրանսիայի սենատը 2020-ի նոյեմբերին, պատերազմից հետո, ընդունել է բանաձև՝ կոչով դիմելով Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի անկախությունը:
11. 2020-ի նոյեմբերին ԵՄ ԱԳ նախարար Բորելը ԵՄ պաշտոնական տեսակետն է հայտնում ՝ ԼՂ խնդիրը կարգավորված չէ, և Արցախի կարգավիճակի հարցը պետք է լինի բանակցությունների փաթեթում:
12. Մինչ 2021-ի ապրիլի խայտառակ խորհրդարանական ընտրությունները, ՄԽ համանախագահ երկրները պաշտոնական տեսակետներում հայտնում էին, որ Արցախյան խնդիրը կարգավորված չի, չունի ռազմական լուծում և պետք է կարգավորվի կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:
13. 2022-ի մայիսի 19-ին ԱՄՆ դեսպանը Հայաստանում (անգամ պատերազմից և խորհրդարանական ընտրություններից հետո), տրված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ն ճանաչում է ԼՂ բնակչության իրավունքը ՝ որոշելու սեփական ապագան:
ՑԵՂԱՍՊԱՆՆԵՐԻ ԿԱՄԱԿԱՏԱՐ` «ՅԱՆ» ԱԶԳԱՆՈՒՆՈՎ
Այս 13 կետերը կապիտուլյանտի ստերի հերձման սոսկ փոքր մասն է: Մնացյալը ընթերցողը կարող է ինքնուրույն գտնել` զինվելով Գուգլի որոնողական մեքենայով, եթե իհարկե կապիտուլյանտի ձայնը լսելով զզվանքից չփսխի: Որոշ դեպքերում կպահանջվի նաև Գուգլի թարգմանիչը, օրինակ` այն դրվագը հերձելիս, ուր Նիկոլը ստեց ԵՄ դիտորդների մասով, որոնց բերելով այդքան գլուխ էր գովում: Նա հայտարարեց, որ դիտորդները հրադադարի պահպանման մեխանիզմներ չեն իրականացնում, նրանց առաքելությունն ավելի խորն է: Իրականում ԵՄ պաշտոնական կայքում բառացի նշված է՝ ԵՄ մոնիտորինգային առաքելությունը պետք է իրականացնի 2 կարևորագույն ֆունկցիա, որոնցից առաջինը հրադադարի պահ-պանման մեխանիզմների մշտադիտարկումն է:
Սակայն անցնենք առաջ: Ցեղասպանների կամակատար խունտան, որը արագացված տեմպերով ոչնչացնում է պետական դիմադրական բոլոր մեխանիզմները և անշեղորեն մոտեցնում երկրորդ ցեղասպանության պահը, նաև ինտենսիվացնում է տեղեկատվական-հոգեբանական հարձակումն ընդդեմ ՀՀ քաղաքացիների: Նաև փորձում է ամեն կերպ ռեպրեսիվ միջոցներ կիրառել ընդդեմ իր քաղաքական ախոյանների: Մինչ առաջ անցնելը նշենք, որ ըստ վերլուծաբան Սարգիս Ծատուրյանի, Ադրբեջան կոչվող արհեստական կազմավորումը 1918-ին Էնվերի կողմից ստեղծվել էր նախևառաջ հայոց ցեղասպանությունն ավարտի հասցնելու նպատակով, այս անգամ` Արևելյան Հայաստանում: Եվ այդ ցեղասպան գոյակցության հետնորդները դրանից ուղիղ 100 տարի անց կարողացան Հայաստան մտցնել տրոյական ձիուն` ի դեմս Նիկոլի և ՔՊ-ի: Խունտա ձևավորած իշխանազավթ կուսակցությունը կազմված է գրեթե ամբողջովին գենապղծված տարրերից, որոնք նաև բնակչության տականք, շեղված մասին` ժեխին, դարձրին իրենց հենարանը:
Հիմա էլ գումարվել է ընդդիմադիր կարկառուն դեմքերին ռեպրեսիաների ենթարկելու մղումը: Մամուլն արդեն գրել է, որ Արմեն Աշոտյանի դեմ «պետքական», ձերբակալելու պիտանի ցուցմունք կորզելու նպատակով Արգիշտի Քյարամյանի դուքյանն արդեն գեստապոյական մեթոդներով հարցաքննել է առավել քան 100 հոգու: Նաև լուրեր են պտտվում, որ խունտան մտադիր է ձերբակալել և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին... Ինչպես փաստում է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը. «Սա կոչվում է առաջադիմող ժողովրդավարություն, որտեղ ընդդիմություն լինելը քիչ է մնում դառնա անձնազոհության ու քաջության դրսևորում»:
Իսկ ՀՀԿ ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հետաքրքիր շախմատային քայլն է անում: Նա սկսել է երիտասարդության կողմից սիրված «Ինսթագրամում» զետեղել պերճախոս լուսանկարներ և կարճ տեսանյութեր, որոնք հասանելի բացատրում են իրողությունը: Բայց կրկին` առանց պոպուլիզմի:
Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com
դեպի ետ