
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՔԱՅՔԱՅԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ, ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԴԱՇՏՈՒՄ ԵՆ. Արմեն Աշոտյան
- Այս իշխանությունը բերեց այնպիսի արյունալի պատերազմ, որը հայ ժողովրդի ինքնության սրտում դաշույն դարձավ:
- Ալիևը շատ դաժան բան ասեց՝ մենք ջախջախել ենք հայերի գաղափարախոսությունը:
- 30 տարի Հայաստանի Հանրապետություն էինք ստեղծում և հայ ժողովրդի ինքնության մաս էր Արցախը, արցախյան ազատամարտը:
- 30 տարում ստեղծված ինքնության բաղադրիչ հանդիսացող համակարգը փլուզվեց և դա այսօր շատ ավելի վատ հետևանքների է բերում, քան ՝ տարածքային կորուստները:
- Հայն իրեն չի գտնում, անկախ բնակության վայրից:
- Ո՞վ է հայը, ու՞ր է այն իրական հպարտ հայը:
- 2018-ի իշխանազավթումից հետո այս իշխանությունն անմիջապես սկսեց հակաարցախյան քաղաքականությունը, ինքնությունը էրոզիայի ենթարկելու, քայքայելու, իջեցնելու, արժեզրկելու գործընթացը:
- Հիշեք Սասուն Միքայելյանի տխրահռչակ հայտարարությունները ՝ թավշյա հեղափոխությունը ավելի կարևոր է, քան ՝ արցախյան ազատամարտը, Բակո Սահակյանին մարզպետ անվանելը...
- Ազգային ինքնության, նկարագրի 3 հենասյուն ունենք.
- հավատք,
- ցեղասպանություն,
- Արցախ:
- Փաշինյանի հիմնական քայքայիչ գործողությունները բարոյահոգեբանական, արժեհամակարգային դաշտում են:
դեպի ետ