
ԼԱՎԱԳՈՒՅՆ «ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ» ՆԻԿՈԼԱԱՂԲԻՑ ՄԱՔՐՎԵԼՆ Է
Շաբաթ օրով` նոյեմբերի 5-ին, խունտան հանկարծ «շաբաթօրյակացավ» կպավ: Տեսնես ինչո՞ւ հանկարծ, անհագստացան, որ բյուջետային աշխատողները հանրահավաքի՞ կգնան: Ի դեպ, եղավ նաև կուրիոզ` ԼՀԿ-ական, հայտնի ստուկաչ Դավիթ Խաժակյանը առաջին պատահածից բահ խլեց, որպեսզի Նիկոլի հետ միասին ծառ տնկի: Հուսանք, որ այդ ծառը չար պտուղ չի տա, չի ներծծի այդ երկուսի զզվելի էնեգետիկան...
ԻՆՉԻՑ ԷՐ ՎԱԽԵՑԱԾ ԽՈՒՆՏԱՆ
Ընդդիմության հանրահավաքից առաջ հանկարծ ԱՄՆ-ի դեսպանատունը զգուշացում հղեց ԱՄՆ քաղաքացիներին, որ հեռու մնան Ֆրանսիայի հրապարակից, հանկարծ կարող է երթ լինել, որը հանգեցնի բախումների ոստիկանության հետ: Այդ ինչո՞ւ ՔՊ-ականները կատարեցին «զանգ ընկերոջը», և ինչո՞ւ ամերիկացիք փութաջանորեն շտապեցին այդ տարօրինակ և զայրացուցիչ «զգուշացումը» տարածել: Գարնանն ու ամռանը, երբ գրեթե ամեն օր և՛ երթեր էին, և՛ բախումներ ոստիկանների հետ, անգամ ոստիկանները կրակեցին, դեսպանատունը նման զգուշացումներ չէր տարածում: Իսկ հիմա...
Ախր շատ լավ էլ գիտեին և՛ ՔՊ-ում, և՛ նրանց հովանավոր դեսպանատանը, որ լինելու է մի քանի հազար մասնակիցներով բացառապես խաղաղ հավաք և երթ` հաջակցություն Արցախի պահանջների: Թե՞ ՔՊ-ի ներսում այնպիսի պայթյունավտանգ իրավիճակ է, որ ամենաթեթև քամուց խունտան կարող է փլուզվել... Այդ ի՞նչը մենք չգիտենք: Եվ ինչո՞ւ է ԱՄՆ-ին պետք «սուպերապահովություն», այդ ի՞նչ կարևոր բան պիտի անի կապիտուլյանտը, որ վախենում են` չհասցնի:
Ի դեպ, կապիտուլյանտների մեջ շատ խորը նստած է վախը Սերժ Սարգսյանից, և հիմա էլ պեղեցին ոմն «քաղաքագետ» ծակ պրոֆեսորի ՌԴ-ից, ով պնդեց, թե ՀՀ իշխանությունները մշտապես մերժում էին ՌԴ առաջարկները` միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու վերաբերյալ, և իբր վերջին մերժումը եղավ 2017-ին... Այդ սուտը լայնորեն տարածեցին «հականիկոլական» ձևացող ծպտյալ նիկոլականները, սակայն երբ բոլորի աչքները խոթվեց 2016-ին միասնական ՀՕՊ-ի պայմա-նագիրը ԱԺ-ում վավերացնելը, արագ սսկվեցին: Իսկ հետո սկսվեց կեղտոտ «գործ կարոցին» ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանի դեմ, ինչի մանրամասները նա ներկայացրեց իր ուղիղ եթերում: Կարճ ասած` ՔՊ-ն ապրում է «ոչ մի օր առանց մանր կամ խոշոր կեղտոտության» կարգախոսով:
Սակայն վերադառնանք հանրահավաքին, որից «հուշտ եղան» ՔՊ-ում, և որից սակայն դժգոհ մնացին հականիկոլական քաղաքացիները: Անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը բացատրել է, թե ինչով են կարևոր այդ հանրահա-վաքները, որոնք անհապաղ արդյունք չեն ապահովում. «Որպեսզի հասկանանք, թե ինչու են պետք բողոքի ակցիաները, նախ՝ հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք այսօր:
2 կարևոր բան է պետք հստակ գիտակցել.
Ա) ՆԻԿՈԼԸ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՌՈՒՑԵԼ: Ոչ թե «շարժվում է դեպի բռնապետություն», ոչ թե «կառուցում է բռնապետություն», այլ արդեն կառուցել է: Նիկոլը բռնապետ է, իսկ ավելի ստույգ՝ այսպես կոչված spin dictator [մանրամասները՝ մեկնաբանություններում]:
Բ) ՆԻԿՈԼԸ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ: [Համարյա ամեն օր այդ փաստը հաստատող օրինակներ բերում եմ:]
Ինձ կհարցնեք. «Հիմա բռնապե՞տ, թե՞ թշնամու գործակալ»: Իրականում հակասություն չկա: Ուղղակի գուգլեք «puppet state» բառերը:
Ըստ էության, ի դեմս Նիկոլի մենք գործ ունենք թուրքական օկուպացիոն վարչակարգի հետ, որը քողարկվում է որպես հայկական իշխանություն, որովհետև այդպես ավելի հեշտ է ձևացնել, թե երկրում ամեն ինչ դեռևս նորմալի սահմաններում է և բթացնել վտանգի զգացումը այն խմբերի մոտ, որոնք կարող էին դիմադրել:
Այդ քողարկման ձևերից են, ի դեպ, պետական համակարգը զավթած օկուպանտների շուրթերից պարբերաբար հնչող կոչերը, թե «Փոխանակ քննադատեք, եկե՛ք համախմբվեք պետության շուրջ»: Այսինքն պետությունը քանդողները ներկայանում են որպես պետություն»:
Փորձագետը նաև շեշտում է. «Կարևորը հետևյալն է. ցանկացած դիկտատոր փորձում է տպավորություն ստեղծել թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհում, որ ունի բնակչության ճնշող մեծամասնության աջակցություն բոլոր հարցերում:
Օրինակ՝ նա ոչ միայն Հայաստանում է խաբում, թե իբր ընտրություններում հաղթելով ստացել է մանդատ Արցախը հանձնելու (դա սուտ է, իրենց նախընտրական ծրագրերում, ինչպես նաև կառավարության ծրագրում նման բան չկար + նա ամեն դեպքում չի ստացել ընտրողների մեծամասնության աջակցությունը), այլև դրսում, այդ թվում Եվրոպայում:
Այո՛, այնպես չէ, թե Եվրոպան միաձայն աջակցում է Արցախը հանձնելու գաղափարին: Եվրոպայում էլ շատերն առանձնապես ոգևորված չեն Թուրքիայի աննախադեպ հզորացմամբ:
Եւ հենց այդ պատճառով է ԳԵՐԿԱՐԵՎՈՐ միշտ, ցանկացած առիթով հրապարակայնորեն ցույց տալ մեր անհամաձայնությունը բռնապետի քաղաքականության հետ: Կրկնում եմ, սա գերկարևոր է:
Անկախ ամեն ինչից անհամաձայնության զանգվածային և նույնիսկ անհատական հրապարակային դրսևորումները խնդիրներ են ստեղծում բռնապետների համար, որովհետև թե՛ ներսում, թե՛ դրսում մար-դիկ տեսնում են, որ ամեն ինչ այդքան էլ պայծառ չէ, ինչպես ներկայացնում է Նիկոլի Հ1-ը»:
Այսինք` այդ «անիմաստ» թվացող ցուցերը լավ էլ խանգարում են կապիտուլյանտի սև գործին: Համ էլ, ստորև ցույց կտանք, որ կան փաստարկներ` այժմ հետևելու Սերժ Սարգսյանի «Դանդաղ շտապե՛ք» հռչակավոր բանաձևին: Խունտայի ներսում այնպիսի պառակտում է սկսվել, որ ավելորդ կլիներ 50 կամ 100 հազար մարդ փողոց հանելով սրանց մղել հա-մախմբմանը:
ՆԻԿՈԼԻ ՎՐԱ ԶԵԼԵՆՍԿՈՒ «ՓՈՇԻ» Է ՆՍՏԵԼ
Զելենսկին իրեն «մարդ սարքած» խոշորագույն օլիգարխ Իգոր Կոլոմոյսկուց խլել և ազգայնացնել է «Ուկրգազը» և «Ուկրնավթը»: Նիկոլն էլ որոշեց հետ չմնալ և գրոհեց իրեն «պապայություն արած» օրիգարխ Գռզոյի վրա:
Հանկարծ հիշեցին hetq.am կայքի անցյալ տարվա հետաքննությունը: «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ «$5655. սեփականաշնորհում՝ «ջրի գնով» վերտառությամբ հրապարակման առնչությամբ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում հոկտեմբերի 28-ին հայց է հարուցվել վար-չական դատարան: Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է՝ «Երքաղխորհրդի գործկոմի և «Աստղիկ-1» կոոպերատիվի միջև Երևան քաղաքի Արամի փողոց 3 և 5 հասցեների անշարժ գույքի օտար-ման իրավահարաբերության բացակայությունը ճանաչել և որպես հետևանք իրավունքի պետական գրանցումները անվավեր ճանաչել»: Ավելին, արգելանք է դրվել սեփականության իրավունքով «Գռզո պլազա» ՍՊԸ-ին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի շենքի վրա, որպեսզի այն հնարավոր չլինի օտարել մինչև վերջնական դա-տական ակտի կայացումը: Կադաստրի կոմիտեն սույն գործով պատասխանողն է, իսկ «Գռզո պլազա» ՍՊԸ-ն ներգրավվել է որպես 3-րդ անձ: Այս գործով առաջին դատական նիստը տեղի կունենա 2023 թ-ի փետրվարի 16-ին:
Եվ ուշագրավն այն է, որ սեփականաշնորհումը արվել էր ներկայումս Գռզոյի կողմից ՀՀ նախագահ դարձրած Վահագն Խաչատուրյանի կողմից: Իսկ դա արդեն շատ հեռուն է գնում: Ըստ էության, ՔՊ-ում սկսվել է պատերազմ «նիկոլական» և «գռզոյական» կլանների միջև, և այդ կռիվը անխուսափելիորեն քարուքանդ է անելու խունտային: Դրա լույսի ներքո հասկանալի է դառնում, թե ինչու էր Գռզոն այդպես տրորում Վահան Քերոբյանին, և ծաղրելով Վահանի ներկայացրածը, նա ծաղրում էր Նիկոլին: Կա նաև այսպիսի փորձագիտական կարծիք. «Նիկոլն ուզում է ի՛ր օլիգարխիան ձևավորել սուրենպապիկյաններով, տիգրանավինյաններով, իր ընտանիքի անդամներով: Սուքիասյանը նրա համար դասակարգային թշնամի է: Համ էլ՝ ինքը կոմպլեքս ունի Գռզոյից, քանզի իր նախկին կյանքում միշտ նրա ձեռքին է նայել (զուգահեռաբար օգտվելով նախկին իշխանությունների և տարատեսակ այլ օլիգարխների ձեռքերից), ներքուստ ատել է Գռզոյին, նախանձել նրան ու մտքում երազել վրեժխնդիր լինել Գռզոյից՝ սեփական էժանագին անցյալի համար:
Ապօրինի գույքի թեմայով Գռզոյին նեղելով՝ Նիկոլն ուզում է տարբեր հարցեր լուծել: Օլիգարխ-պատգամավորը նեղվում է դրանից, բայց նաև հակադարձում «Ինչո՞ւ ես աչքդ տնկել գույքիս վրա. եթե դա ապօրինի է, ապա այդ ապօրինի հարստությունից դու էլ ես օգտվել, ա՛յ անաղուհաց դիշովկա» թեմայով:
Նիկոլը ձգտում է հարստության, բայց միևնույն ժամանակ ատում է հարուստներին: Նա նեոբոլշևիկ է, իսկ նեոբոլշևիկը բնական է, որ պետք է ատի Գռզոյին ու մյուսներին»:
Այսինքն` Նիկոլը վտանգավոր նախադեպ է ստեղծում, և խորանալով մինչև 1995 թվականը, պոտենցիալ սպառնալիք է գեներացնում ընդդեմ բոլոր խոշոր բիզնեսների, լինեն նրանք ՔՊ-ի ճամբարում, թե` ոչ: Օլիգարխիան դա անպատասխան դժվար թե թողնի, իսկ թե անձամբ Նիկոլի համար դա ինչքան վտանգավոր է... շատ չխորանանք: Թող կարիճներն ու մորմերը իրար հոշոտեն:
Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com
դեպի ետ