
ԱՐՑԱԽԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԿՍԱՌԵՑՎԻ՞ ՌՈՒՍԱԿԱՆ ՍՑԵՆԱՐՈՎ
Ռուսաստանից եւ Իրանից վերադառնալով՝ Նիկոլը, ինչպես եւ սպասվում էր, առաջին իսկ առիթը, պետբյուջեի հետ կապված ելույթը, բաց չթողեց, բանակցային գործընթացի հետ կապված որոշակի տեղեկատվություն ներկայացնելու համար: Հասկանալի է, հանրային այն ուշադրությունը որ կար, ինչպես նաեւ փաստը, որ մի շարք փակագծեր արդեն իսկ բացված էին, նրան այլ տարբերակ չէր թողնում:
ՍՈՉԻԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Այ, թե որոնք են Նիկոլի հիմնական թեզերն այս իրավիճակում: Նախ, նա շարունակեց այն միտքը, թե միանգամայն հա-մաձայն է ՌԴ-ի հայտնի առաջարկների փաթեթի հետ, ինչքան էլ որ այն Սոչիում կիսատ մնաց: Թե կոնկրետ որ մասով, կա-րելի էր հասկանալ ավելի վաղ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հայտնած այն մտքից, որ՝ Լեռնային Ղարա-բաղի կարգավիճակի որոշման հարցն արժեր հետաձգել անորոշ ժամանակով: Եվ ահա Նիկոլն էլ, նաեւ Կոպերկինի հայտա-րարությունը վկայակոչելով, հայտարարեց. «Որքանո՞վ է Հայաստանի կառավարության քաղաքականությունը համապա-տասխանում այս տեսլականին: Պետք է ասեմ, որ 100 տոկոսով: Մեր կարծիքով՝ դա ճիշտ է»: Ավելին, Նիկոլը նաեւ երկար-բարակ համոզում էր, թե դա է ի սկզբանե իր կառավարության դիրքորոշումը: Ավելին, որ հատուկ երկար ժամանակ է պետք Արցախի կարգավիճակի մասին, քանի որ. «Չէ՞ որ դուք նկատել եք, որ քննարկումների ընթացքում մենք, այսպես ասենք, կարգավիճակի հարցը «տեղափոխել» ենք եւ հիմա դրա մասին խոսում ենք ամենավերջին հերթին: Կհարցնեք՝ ինչո՞ւ: Ո-րովհետեւ մենք համաձայնել ենք ռուս գործընկերների հետ, որ այդ հարցն այսօրվա դրությամբ չարժե բարձրացնել, քանի որ դա կարող է հանգեցնել անխուսափելի ճգնաժամի»:
Այստեղ, իհարկե, կարելի է այս հռետորական հարցը հնչեցնել՝ բայց չէ՞ որ Նիկոլը երկար ժամանակ այլ բան էր ասում: Օրինակ, որ. «2016թ.-ին Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ, եւ Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական եւ տեսական բոլոր հնարավորությունները»: Հետո էլ, պնդելով, թե նոր պա-տերազմ կարող է լինել, «հերոսացել» էր՝ «Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հա-նուն խաղաղության... Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ, շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն՝ 29.800 քկմ տարածքով, ստանա տեւական խաղաղություն եւ անվտանգություն...»: Ու անմիջապես էլ վազեց Բրյուսել, որտեղ քննարկվող ամերիկյան սցենարի հիմքում, ինչպես բազմիցս ենք ասել, այս գաղափարն է՝ «Արցախը՝ խաղաղության պայմանագրի» դիմաց: Ընդ որում, առավել քան կասկածելի «խաղաղության պայմանագրի», քանի որ այն հարվածի տակ է պահում նաեւ Սյունիքը:
Թե ինչու հանկարծ Նիկոլը Սոչիից, ավելի ճիշտ՝ Աստանայի վերջին գագաթաժողովի շրջանակներում դարձավ ռուսական առաջարկի նման «ջերմեռանդ աջակիցը», կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Թե նա ստիպված էր դրան գնալ, հաս-կանալով, որ ամերիկյան սցենարը պարզապես անհնար է կյանքի կոչել: Կամ որ հիմա եւս խաղի մեջ է եւ շատ շուտով այդ բաներից կխոսի՝ էլի նույնքան «համոզիչ» բացատրություններով: Բայց արդյունքում, գլոբալ առումով խնդիրն անգամ Արցախի թեման չէ: Հարցն այսպես է դրված՝ Հայաստանը, ի դեմս նրա ղեկավարի աթոռին նստած Նիկոլի, իրեն տեսնում է ՌԴ-Իրա՞ն, թե՝ Թուրքիա-Ադրբեջան առանցքի մաս: Ընդ որում, սրանից էլ կախված է՝ այդ երկուսից ո՞ր առանցքը գոյություն կունենա: Իսկ Արցախի հարցը, այդ թվում՝ կարգավիճակը սրանից բխող հետեւանք է. կլինի Ռուսաստան-Իրանը, ապա Արցախը, անկախ կարգավիճակից, կմնա հայկական: Կլինի Թուրքիա-Իրան առանցքը, ապա Ալիեւը պարզ հասկացրեց՝ «վեշերդ» հավաքեք, գնացեք, թե չէ կկոտորենք:
Այս տրամաբանությամբ, թե ինչ է առաջարկում Ռուսաստանը, կարելի է հասկանալ. նախ պետք է լուծել գլոբալ հարցը, որից հետո Արցախի հարցն անգամ մեխանիկորեն կլուծվի: Հակառակ դեպքում, եթե այս պահին առաջ մղվի Արցախի կար-գավիճակի թեման, ապա դա ինչպես Ալիեւի, այնպես էլ Նիկոլի (ՀՀ ցանկացած այլ վարչապետի) համար այնպիսի փակուղի է ստեղծում, որ դրանից միակ ելքը կդառնա ռազմական լուծումը, ըստ այդմ՝ ռազմական դաշտ կտեղափոխվի նաեւ հիշա-տակված գլոբալ հարցի լուծումը: Կարճ ասած, որ խոշոր ուժերն այս դեպքում ստիպված են լինելու արդեն ռազմական ճա-նապարհով լուծել ՌԴ-Իրան, թե՝ ԱՄՆ-ի կողմից առաջ մղվող՝ Թուրքիա-Ադրբեջան առանցքն է գործելու: Ընդ որում, եթե ան-գամ ավելի տրամաբանական տեսք ունի ՌԴ-Իրանի տարբերակը, ապա մեկ է, Հայաստանն ու Ադրբեջանն այդ լուծման ըն-թացքում մինչեւ ոչնչացման աստիճան ոտնատակ կտրվեն:
Թերեւս, հենց այս ենթատեքստով էլ թեման քննարկման էր դրված Սոչիում, եւ վերջնական որոշման բացակայությունը եկավ հուշելու, որ Ալիեւը դեռ մտածելու, հաշվարկելու խնդիր ունի: Իսկ ահա Կոպերկինի հայտարարությունը եկավ հաստա-տելու, որ ամեն դեպքում Ռուսաստանի դիրքորոշումը նույնն է:
ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ՆԻԿՈԼԻՑ
Արդյոք Նիկոլն անվերապահորեն այդ ուղու վրա՞ է, թե՞ նորից ինչ-որ բան կարող է փոխվել: Ամեն դեպքում, Իրան այցի շրջանակներում Ռայիսին Նիկոլին ավելորդ անգամ հորդորեց, որ տարածաշրջանում դրսի ուժերը ոչ միայն հարց չեն լուծելու, այլ միայն կսրեն ամեն ինչ. «Տարածաշրջանային հարցերի լուծումը պետք է լինի այդ տարածաշրջանի իշխանությունների ձեռքում»: Իմաստը հասկանալի է՝ ամերիկյան «խաղաղության պայմանագրի» վերջը լավ չի լինի: Ինչքանո՞վ Նիկոլն ընդունեց այս հորդորը: Նա պնդում է, թե՝ «Համաձայն եմ տարածաշրջանում կայուն խաղաղության եւ անվտանգու-թյան հաստատման վերաբերյալ Իրանի նախագահի կարծիքի հետ»: Ռայիսին էլ իր հերթին այս կարծիքին է. «Չեմ կասկա-ծում, որ Հայաստանի վարչապետի այցը Իրան շրջադարձային կլինի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման համար»:
Բայց թե ինչքանով այս լավատեսական նոտաները եւ այցին հաջորդած Նիկոլի հայտարարությունները կգործեն, այլ հարց է: Վերջին հաշվով, Նիկոլը մեկ անգամ չէ, որ 180 աստիճանով փոխել է դիրքորոշումը: Չնայած մյուս կողմից էլ, հիմա ամեն բան ծայրահեղ սուր է դրված: Ըստ այդմ, այս կողմից հերթական «թռիչքը» գլոբալ բարիկադների մյուս կողմ արդեն Պուտինն ու Ռայիսին կարող են ընկալել՝ որպես անձնական թշնամանքի պես մի բան: Այսինքն, եթե Նիկոլին հաջողվեց այս անգամ էլ պլստալ «Զելենսկի-2» կարգավիճակում հայտնվելուց, ապա հաջորդ «թռիչքի» դեպքում դա հազիվ թե կարողա-նա, եւ դա ավելի հավանական է դարձնում, որ այս անգամ կարող է «թռիչքը» չլինել:
ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ԱԼԻԵՎԻՑ
Բայց մյուս կողմից էլ, էլ ավելի առանցքային է Ալիեւի դիրքորոշումը: Այստեղ նախ նկատենք, որ Նիկոլի Թեհրան այցն ու դրա շրջանակներում տեղի ունեցածն Ալիեւի համար եւս լուրջ ցուցիչ է: Մի կողմից, Նիկոլը «հավատարմության երդում» է տալիս Մոսկվայի քաղաքական առաջարկին, ինչն Ալիեւի համար ազդակ է, որ իրականում իր «քյալլա տալը» արդեն Մոսկ-վայի հետ է: Մյուս կողմից, Իրանը խոսում է Հայաստանով անցնող ճանապարհներ կառուցելուց, եւ սա էլ ակնարկ է Ալիե-ւին, որ նաեւ Թեհրանի հետ «քյլալա տալու» խնդիր կա:
Բնականաբար, այս իրավիճակում Ալիեւին պետք էր հստակեցնել նաեւ Էրդողանի դիրքորոշումը, որի հետ երեկ ունեցավ հեռախոսազրույց, թեեւ մինչ այդ շփվել էին նաեւ արտգործնախարարները: Թե կոնկրետ ինչ արդյունքներ կան, դեռ տար-բեր խոսակցություններ են պտտվում: Մասնավորապես, որ Էրդողանը եւս մեկ անգամ «փոքր եղբորը» հուշել է, որ այս պա-հին Մոսկվայի հետ կռիվ տալու պահը չէ:
Ընդ որում, ինչպես ցույց տվեց փաստը, որ Թուրքիայի հետ քննարկումների արդյունքում ՌԴ-ն վերադարձավ ուկրաինական «հացահատիկային գործարքին», ռուս-թուրքական հարաբերությունները մնում են գործընկերային դաշտում, այն է՝ փորձում են խնդիրները լուծել քննարկումների միջոցով: Ընդ որում՝ ասել, թե կովկասյան ուղղությամբ ռուսական ռազմա-վարության հետ կապված եւս պայմանավորվածություններ չկան, միամտություն կլիներ, քանի որ Թուրքիային եվրոպական ուղղությամբ գազային հաբ դարձնելու ծրագիրը, ինչպես քանիցս նշել ենք, Էրդողանի համար այն կարեւորությունն ունի, որ հանուն դրա պետք է որ առնվազն հարավկովկասյան հարթակում Ալիեւի ավելորդ ջերմեռանդությունը զսպի:
Առավել եւս, որ կա այս գործոնը եւս: Այսպես, օրերս ՌԴ-ն եւ Իրանը հայտարարեցին «Գազպրոմի» մասնակցությանմբ մի քանի միլիարդ դոլարանոց գազային ծրագրի մասին, եւ անմիջապես էլ տեղեկատվություն ի հայտ եկավ, որ եւս 40 միլի-արդ ընդհանուր պորտֆելով ծրագրեր կան օրակարգում: Իմաստը, բացի տարբեր ուղղություններից, նաեւ իրանական գազի արտահանման մասին է: Եվ ահա էներգետիկ մի շարք փորձագետներ կարծիք են հայտնում, որ դեպի Թուրքիա ռուսական փոխադրող հզորությունները բավարար չեն, որ այդ երկիրը վերածվի խոշոր գազային հանգույցի: Ուստիեւ կա նաեւ իրանա-կան գազի հաշվին թուրքական նախագիծը սնուցելու ծրագիր, որը ռուս-իրանական այդ պայմանավորվածությունների շրջանակներում է: Ավելին, որ Ռուսաստանից դեպի Հայաստան խողովակաշարը թույլ է տալիս որոշակի արդիականացման դեպքում հասցնել տարեկան 10 միլիարդ եւ ավել թողունակության, որից Հայաստանը հազիվ 2,5-3 միլիարդն է օգտագոր-ծում: Այսինքն, իրավիճակի կայունացման դեպքում նաեւ այս ուղղությամբ է հնարավոր Թուրքիա հավելյալ ծավալներ ապահովել:
Կարճ ասած, կան տարաբնույթ ակնարկներ, որ Ալիեւը եւս սկսելու է կողմնորոշվել ռուսական սցենարի օգտին: Բայց դեռ առաջ չընկնենք, Վաշինգտոնի քայլը եւս կլինի, որը, միգուցե, նորից իրավիճակ փոխի: Չնայած, այս դեպքում շատ բան մնում է կախված ԱՄՆ-ի սպասվող ընտրություններից:
Քերոբ Սարգսյան
www.iravunk.com
դեպի ետ