• am
  • ru
  • en
Версия для печати
01.11.2022

ՄԵՆՔ HELLOWEEN ՉԵՆՔ ՏՈՆՈՒՄ, ՄԵՆՔ HELLOWEEN-Ի ՄԵՋ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ

   

Ալեն Սիմոնյանը հրապարակել է նկար, ուր իր երեխաների համար կտրտում-ձևավորում է Հելոուինի դդումները: Ճիշտ է, Հելոուինի համարժեք բառը մեր լեզվում կա` դդմատոն, սակայն դա ոչ հայկական, անգլոսաքսոնական տոն է, որը Հայ առաքելական եկեղեցու հետևորդները համարում են գրեթե սատանիզմ: Ալեն Սիմոնյանն էլ ոչ թե փաբի տնօրեն է, որ ցուցադրություն է անում թեթևամիտ ջահելների համար, այլ ոչ բարով սոսնձված է ԱԺ նախագահի աթոռին: Այսինքն` գիտակցված, փաստացի պետական մակարդակով քարոզում է ոչ հայկական տոն...

ԿԱՏԱՐՅԱԼ ՀԱՅՐԵՆԱԺԽՏՈՒՄ

Ի դեպ, լուրեր են պտտվում, որ «վերևից» նույնիսկ որոշ պետական մանկապարտեզներին խորհուրդ են տվել երեխաների համար դդմատոն կազմակերպել: Ե՛վ Ալենի, և՛ մյուսների պարագայում, վստահ ենք, որ գերակայում է ոչ թե զուտ օտարամոլական հակումը` առաջ տանել ամերիկացիների և բրիտանացիների տոնը, այլ ցանկությունը` մարտահրավեր նետել դա որպես սատանայություն ընկալող Հայ առաքելական եկեղեցու հետևորդ հայերին, ովքեր ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն են: Չէ՞ որ ավելի հեռուն գնացող ծրագրեր ունեն այդ թրքահարճերը` ՀՀ քաղաքացիներին ընտելացնել թուրքի հետ «քիրվայությանը», Հայաստանում ապագա թուրքական տնտեսական գերիշխանությանը: Այսօր էլ Երևանի փո-ղոցներում բավականին հաճախ կարելի է լսել թուրքերեն և ադրբեջաներեն խոսակցություն... Եվ պոտենցիալ դիվերսանտ կամ ահաբեկիչ այդ տարրերը կոնսպիրացիայի կանոններ պահելով չէ, որ հայտնվել են մեր երկրում, այլ թրքախառնածին խունտայի օժանդակությամբ և խրախուսմամբ:

Ի դեպ, ուշագրավ մի հանգամանք` Արցախի բազմահազարանոց ցույցի և Արցախի Հանրապետության ԱԺ միաձայն ո-րոշման մասին ոչ մի ՔՊ-ական` լինի շարքային կամ ղեկավար, սոցցանցերում չի արտահայտվել: ՀՀ քաղաքացիները Ֆեյս-բուքում և Տելեգրամում հարցադրում են` Ադրբեջանո՞ւմ են ավելի վառված Ստեփանակերտի հզոր միասնական հանրահա-վաքից, թե՞ ՔՊ-ում: Մի հետաքրքիր դետալ ևս` Ֆեյսբուքում արցախյան հանրահավաքի և տեսանյութերի տակ ծիծաղող կամ դժգոհ «սմայլիկները» հարյուրներով դնում էին ոչ թե թուրքերը/ազերիները, այլ վիետնամական ազգանուններով օգտատերերը: Այսինքն` խունտայի քարոզչամեքենան շտապ վճարել էր առաջին պատահած ֆեյքերի համար:

Սակայն քարոզչադաշտ են նետվել նաև բազում ռեալ մարդիկ, ովքեր Ստեփանակերտի հզոր որոշման ռուսամետությա-նը կողմ չլինելու պատրվակով քննադատել են այն` ջուր լցնելով արտաքին թուրքերի և նիկոլաթուրքերի ջրաղացի վրա: Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն այդ առնչությամբ նշում է. «Ովքե՞ր են այն մարդիկ, որ փորձում են, անգամ ստեղծված իրավիճակում, քննադատել Արցախում տեղի ունեցած հանրահավաքը:

Նրանք թուրքական շահերի ներկայացուցիչնե՞ր են, որոնք հատուկ հանձնարարությու՞ն են ստա-ցել:

Այնքան մոլի հակառուս են, որ պատրաստ են կարիճի նման սեփական մարմի՞նը խայթել:

Վատ ծնողների զավակներ են, որոնց կյանքը չարակամ, ցինիկ կամ անդաստիարա՞կ է դարձրել:

Հանուն արևմտյան շահերի` ռուսական գործոնի դեմ ամեն գնով հերոսաբար մարտնչողնե՞ր են...

Ի՞նչ անուն տաս նրանց, ովքեր հայության մոտ առաջ եկած համախմբման և սպառնալիքները հաղթա-հարելու փոքրիկ հույսերն անգամ պատրաստ են քննադատել, հանուն իրենց էժանագին տերերի:

Առայժմ պետք է անտեսել, տրորել այդ կարծիքներն ու առաջ անցնել: Դեռևս ժամանակ չկա նրանցով զբաղվելու: Բայց ինչ-որ ժամանակ հետո` դա պարտադիր սանիտարական աշխատանք է, որ պետք է իրա-կանացվի»:

Կարճ ասած` այդ անմաքուր գործի մասսնակիցներն ու կազմակերպիչները նիկոլներ են, կամ նիկոլի վաստակ:

«ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ»

Սերժ Սարգսյանն այդ բանաձևը հնչեցնում է գրեթե ամեն մի հրապարակային ելույթում, հաճախ նաև հատուկ փնտրում է տեղեկատվական առիթ, որպեսզի դա ասի կրկին ու կրկին: Եվ ահա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դա ասվեց գրեթե բոլոր ելույթներում: «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»` դա արցախցի-ների միասնական կամքն է, ու նաև ՀՀ ցանկացած իշխանությանն ուղղված վերջնագիր: Հայերը Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում զորակցում են դրան` իսկ չհայերը, կենսաբանական աղբը, ժեխը` թաքուն կամ բացահայտ խան-գարում դրան:

ՔՊ համագումարին կապիտուլյանտը քանիցս կրկնեց այն սուտը, որ չկա որևէ երկիր, որը Արցախը չի համարում Ադրբե-ջանի տարածք: Մինչդեռ բավականին քիչ են այն երկրները, որոնք պաշտոնապես, իրենց լիազորված պետական այրերի շուրթերով Արցախը շեշտեն որպես Ադրբեջանի տարածք: Օրինակ, ինչո՞ւ ռուս-ուկրաինական պատերազմում բազմաթիվ հայեր համակրում են ռուսական, այլ ոչ թե ուկրաինական բանակին` զուտ այն պատճառով, որ Ուկրաինան հրապարակավ պիտակել է Արցախը ադրբեջանական տարածք, Կիևում էլ հայտնվել էին «ադրբեջանական պերեմոգան» շնորհավորող հսկայական պաստառներ... Այսինքն` և՛ պետական դավաճանը, և՛ նրա թիմը միտումնավոր կրկին ու կրկին ուրանում են Արցախը: Իսկ ռուս խաղաղապահները մանդատը 10-15-20 տարով երկարացնելու առաջարկի մասին զրույցները շանտաժիստ և մուտիլովշիկ լրագրող մնացած Նիկոլի մշտական ոճի բաղկացուցիչ մասն է…

Իսկ Սոչիում եռակողմ հանդիպմանը չկար հայկական կողմ, կար երկու ադրբեջանական կողմ` թուրք Ալիևը և թրքա-խառնածին Փաշինյանը: Եվ արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն, ուր ԶՐՈ հիշատակում կա Արցախի (Լեռ-նային Ղարաբաղի) կամ ինքնորոշման իրավունքի մասին: Դատեք ինքներդ. «Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ. Ալիեւը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանը եւ Ռուսաստա-նի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինը 2022 թվականի հոկտեմբերի 31-ին հանդիպեցինք Սոչիում եւ քննարկեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը:

Հաստատեցինք նշված բոլոր պայմանավորվածությունները անշեղորեն պահպանելու հանձնառու-թյունը՝ ի շահ ադրբեջանա-հայկական հարաբերությունների համալիր կարգավորման, խաղաղության, կայունության, անվտանգության եւ Հարավային Կովկասի կայուն տնտեսական զարգացման ապահովման: Համաձայնեցինք լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ուղղված մնացած խնդիրների անհետաձգելի լուծ-մանը, ներառյալ՝ հումանիտար հարցերի բլոկը:

Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումը իր տեղակայման գոտում անվ-տանգության ապահովման գործում՝ ընդգծեցինք տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված նրա ջանքերի պահանջարկը:

Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել եւ լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանո-նադրության եւ Ալմաթիի 1991 թ. հռչակագրի»:

Օրեր առաջ քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրել էր, որ Նիկոլը կստորագրի և՛ ռուսական, և՛ արևմտյան տարբերակները: Հիմա, այս տեքստը ստորագրելուց հետո, ի՞նչը պիտի խանգարի կապիտուլյանտին գնալ Բրյուսել և իր «կիրթ ու կառուցողա-կան» ընկերոջ հետ ստորագրել վերջնական հրաժարումը Արցախից: Կարող է խանգարել միայն իշխանազրկումը, և այդ բացարձակ չարիքին հեռացնելու բոլոր միջազգայնորեն ճանաչված միջոցներն են օրինական, զի նա ոչ թե ՀՀ պետական իշ-խանություն է, այլ` թուրքական օկուպացիոն կառավարիչ: Ի դեպ, նա վախենում է անգամ սեփական կապիտուլյանտ թիմից, ուր մեկ հատիկ մարդ չկա:

Այլապես ինչո՞ւ 2018-ից ի վեր ՔՊ պատմության մեջ առաջին անգամ Նիկոլն անձամբ դարձավ ՔՊ վարչության նախա-գահ` չվստահելով թեկնածու համարվող Սուրեն Պապիկյանին և Տիգրան Ավինյանին... Զի նա 15 հոգանոց վարչությունում ունի ընդամենը մեկին, ում հավատարմության վրա վստահ է` հակահիգիենիկ Արփի Դավոյան, որը կապիտուլյանտի աչքերի և ականջների դեր է կատարում: Իսկ այն այլանդակ վհուկաորսը, որ սկսել են Նիկոլին քվե չտված շուրջ 30 պատվիրակի դեմ (հայտնաբերելու և հաշվեհարդարի մոլուցքով), չի տեսել անգամ խորհրդային «կոմսոմոլը»: Կապիտուլյանտն ահավոր վախենում է, և ճիշտ է անում, որ վախենում է: Զի առջևում նոր ըմբոստություն է, որի մեկնարկը նշանակված է նոյեմբերի 5-ին:

Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com


դեպի ետ