• am
  • ru
  • en
Версия для печати
26.10.2022

ՍԿՍԵԼ ԵՄ ԱՄԱՉԵԼ, ՈՐ ՀԱՅ ԵՄ, ԱՅՍ ԻՆՉ ԵՔ ԱՆՈՒՄ ԻՄ ԱԶԳԻ ԳԼԽԻՆ. ԽՍՀՄ գեներալ

   

«Հայկական ժամանակը», վկայակոչելով իր տեղեկությունները, գրել է, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: «Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում: ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԸ այս քայլը հետեևյալ կերպ որակեց.

— Զատուլինի հետ նման կերպ վարվելը ամոթի ու լկտիության գագաթնակետն է, սա ուղիղ հարված է հայ-ռուսական դարավոր բարեկամությանը: Զատուլինն այն եզակիներից է, ով մշտապես արտահայտել է հայամետ դիրքորոշում, ու այսօր քննադատության համար նրա հետ այս կերպ վարվելը ուղղակի ստորություն է:

Սկսել եմ ամաչել, որ հայ եմ, այս ի՞նչ եք անում իմ ազգի գլխին, իմ ճանաչած հայն ընդունակ չէր նման էժան քայլի: Այս ամենը եկավ ՌԴ դեսպանատան մոտ ցույցերից, երբ գոռում էին, թե` դեմ ենք ՌԴ-ի հետ բարեկամությանը, դե քանդեք ամեն ինչ: Հետո ո՞ւմ եք ասելու, որ գան Ձեզ փրկեն: Ամերիկայի հե՞տ եք սկսել հարաբերություն հաստատել, իսկ դուք մտածո՞ւմ եք, որ Ամերիկան անգամ Հայաստանի տեղը չգիտի: Զատուլինի հետ նման կերպ վարվելը հիմքից հարված է հայ-ռուսական հարաբերություններին, այսքանը:

www.iravunk.com


դեպի ետ