• am
  • ru
  • en
Версия для печати
25.10.2022

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՁԱԽՈՂԵՑ ՆԱԽԱԳԱՀ ՍԻԻ ԴԵՄ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՓՈՐՁԸ

   

Այսպիսով, թե ինչ զարգացումներ պետք է սպասենք մեր տարածաշրջանում, մնում է Թուրքիայի որոշելիքը (տե´ս նաեւ): Կգնա՞ բախման ռուս-իրանական տանդեմի հետ՝ հույսը դնելով ԱՄՆ-ի վրա, թե չի գնա, գերադասելով եղածը պահելով՝ համագործակցել:

Այս ամենի պատասխանը կարծես թե վերջին ժամանակներս կախված էր երկու գործոնից: Նախ, ի՞նչ է պետք սպասել ուկրաինական պատերազմից: Ու ամենակարեւորը՝ կպահպանվի՞ ռուս-չինական գործակցությունը, որի պարագայում շատ ավելի հասկանալի է դառնում ինչպես ուկրաինական պատերազմի, այնպես էլ, ընդհանրական առումով, ամերիկյան հեգեմոնիայի հարցը:

Այս առումով Չինաստանի Կոմկուսի համագումարը շատ բանի պատասխան տվեց: Նախագահ Սին պահպանեց դիրքերը: Ավելին, նաեւ մեկ կարեւորագույն դրվագ ի հայտ եկավ: Այն, որ չինական իշխանական վերնախավում կային ուժեր, ո-րոնք դեմ էին Սիի վերընտրությանը, նաեւ ՌԴ-ի ուղղությամբ նրա քաղաքական կուրսին, ի սկզբանե էլ հայտնի էր: Նաեւ, որ ամերիկացիները ձեռքները ծալած չէին սպասում, որ Սին հանգիստ վերընտրվեր: Եվ ահա տեսախցիկները ֆիքսեցին, թե ինչպես են համագումարից դուրս հրավիրում Սիի նախորդին` Հու Ձինտաոյին, որը համարվում էր արեւմտյան հայացքների կրող, ավելին՝ այդ դաշտի լիդերը: Չինական քաղաքականությունում չտեսնված սկանդալ է, որ նման «կեղտոտ սպիտակեղենը» ջրի երես է դուրս գալիս: Եվ այն, որ նման սկանդալ ֆիքսվեց, հուշում է, որ ինչ-որ արտակարգ բան է տեղի ունեցել: Որոշ միանգամայն արժանահավատ մասնագիտական աղբյուրներ պնդում են, որ ձեռնարկվել էր Սիից իշխանությունը խլե-լու մի վերջին փորձ, որը պետք է հաջորդեր համագումարում Հու Ձինտաոյի ելույթին: Խոսքը՝ իշխանափոխության մասին էր, եւ դա կանխելու համար է, որ չինական անվտանգությունը գնաց նման աննախադեպ գործողության: Ամեն դեպքում, նախագահ Սին վերընտրվեց նորընտիր Քաղբյուրոյում եւ կառավարման բարձրագույմ մարմնում՝ Քաղբյուրոյի մշտական հանձնաժողովում բացարձակ մեծամասնությունը նրա կողմնակիցներն են, իսկ նախկին՝ պրոամերիկյան ուղղության կողմնակիցները դուրս են մղված:

Այսինքն, այս պատկերն արդեն իսկ հաստատում է, որ Չինաստանի ուղղվածությունը մնում է ԱՄՆ-ի հետ պայքարի եւ ՌԴ-ի հետ համագործակցության քաղաքականությունը: Ընդ որում, շատ ավելի ընդգծված ձեւով, քան մինչ այս կար: Հաշվի առնելով նաեւ, որ ոչ առանց ամերիկյան հրահանգների սարքված սկանդալը նաեւ անձնական վիրավորանք էր նախագահ Սիի համար, իսկ չինացիները նման բաներն անպատասխան չեն թողնում:

Այսպիսով, Չինաստանում ֆիքսվեց մի իրավիճակ, որը Վաշինգտոնը հակված է համարել իր դեմ բացված «երկրորդ ճա-կատ»: Սա ամենապարզ իմաստով: Իրականում պատկերը շատ ավելի բարդ է, քանի որ իր դիրքերը պահելու համար ԱՄՆ-ն պետք է գործի Պեկին-Մոսկվա-Թեհրան դաշինքի դեմ, որին, ի դեպ, մեծ հավանականությամբ շատ այլ ուժեր էլ են միանալու: Ընդգծենք, խոսքը ռազմական դաշինքի մասին չէ, թեեւ այստեղ կա նաեւ ռազմական բաղադրիչը: Վաշինգտոնի համար շատ ավելի լուրջ է տնտեսական հակամարտությունը, քանի որ այս հարթակում մի շարք այլ առանցքային ուժեր արդեն իսկ գործում են ռուս-չինական թեւում: Օրինակ, Սաուդյան Արաբիան, որի համագործակցությունը ՌԴ-ի հետ արդեն իսկ քանդել է ԱՄՆ-ի «սրբության սրբոցներից» մեկի՝ նավթադոլար հասկացության հիմքերը:

Ու սա այն դեպքում, երբ սեփական դաշնակիցների հարցում Վաշինգտոնը միայն խնդիրներ ունի: Թիվ 1 դաշնակից Բրիտանիան, օրինակ, չի կարողանում անգամ նորմալ վարչապետ գտնել, ու բանը հասել է նրան, որ ոչ անգլոսաքսոնա-կան՝ հնդկական ծագումնաբանությամբ անձը կարող է ղեկավարել Բրիտանիան: Ասում են, թե սրանով փորձում են իրենց կողմը սիրաշահել Հնդկաստանին. միամիտ կարծիք, հակառակ դեպքում Թրասի փոխարեն նրան կընտրեին: Կամ Եվրոպան, որին հենց ամերիկացիներն են քանդում, կլինի՞ հավատարիմ եւ էֆեկտիվ դաշնակից...

Ահա այս ամենից ելնելով էլ՝ Էրդողանը պետք է որոշում կայացնի: Չէ, կարծես թե գնալով նվազում է հավանականությունը, որ Թուրքիան կորոշի մարտահրավեր նետել Մոսկվային եւ Թեհրանին:

Քերոբ Սարգսյան
www.iravunk.com


դեպի ետ