
ՀԱՎԱՍԱՐՈՒՄ ԴԵՊԻ ԱՄԵՐԻԿԱ` ԱԹՈՌԸ ՊԱՀԵԼՈՒ ԴԻՄԱՑ
Հ1-ի եթերը լցված է ամերիկյան կոնգրեսականներով, ովքեր անթաքույց քամահրանքով են արտահայտվում Ռուսաստանի և Պուտինի մասին: Մինչդեռ չի երևում միտում, որ ռուս պատգամավորներին նույնպես տրամադրվի հայ հարկատուների փողով հանրային եթեր: Նրանց նկատմամբ շեշտակի ավելի բարեհաճ են նույնիսկ ամենաթունդ արևմտամետ մասնավոր առցանց հեռուստաալիքները: Պարադո՞քս:
ՔՎԱԶԻՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՏԵՌՈՐԻ ՍԱՍՏԿԱՑՈՒՄ
№1 հեռուստաալիքի վարքագծում իրականում որևէ պարադոքս չկա: Այն գրեթե մենաշնորհային է հատկապես մարզերում, միաժամանակ վայելում է ցածր խավի գրեթե անվերապահ վստահությունը, և օգտվելով դրանից` կապիտուլյանտը հանրային եթերը գրեթե ամբողջովին ծառայեց-նում է իր անձնական շահին և քմահաճույքին: Եվ եթե դարձել է ավելի ամերիկամետ և ռսատյաց, քան ամերիկացի հարկատուի փողերով պահվող գրանտակեր ալիքները, ուրեմն դա պետք է անձամբ Նիկոլին: Եվ եթե պայմանականորեն «սորոսական» հեռուստաալիքները (անգամ հակահիգիենիկ Բաբաջին պատկանողը) ստիպված են մշտապես պայքարել լսարանի համար և հանուն դրա հակառակ կարծիքի որոշակի դոզա տալ, ապա կապի-տուլյանտի անձնական դուքյան Հ1-ը այդպիսի խնդիր չունի:
Թե ինչու կապիտուլյանտը կտրուկ որդեգրեց «հավասարում դեպի ԱՄՆ»` դրա մասին ավելի ուշ: Իսկ այժմ անդրադառնանք թարմ և վտանգա-վոր նախադեպերին ներքին կյանքում: Առաջինը` քաղաքական բազում գործերով հայտնի փաստաբանին կալանավորելու առայժմ ձախողված փորձ այն բանի համար, որ լավ է կատարել իր պարտականությունները նաև քրեական վարույթում: Իսկ երկրորդը` վայրագ, մահափորձի տարրեր պարու-նակող բռնությունը ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի նկատմամբ: Այդ երևույթները ոչ այլ ինչ են, քան դասական թրքաբոլ-շևիկյան տեռոր, որն ուղղված է ընդդիմադիր գործիչների, ակտիվ քաղաքացիների, ընդհանրապես թուրքական օկուպացիոն ռեժիմի հետ չհամակերպվող բոլոր հայերի դեմ:
Հեղափոխական կամ քվազիհեղափոխական տեռորը բավականին լավ ուսումնասիրված երևույթ է: Այն կարող է կիրառվել երկու դեպքում` կա՛մ հնից ժառանգություն մնացած համակարգը ամբողջովին կոտրելու և տեղը նոր համակարգ հաստատելու նպատակով, կա՛մ հուսահատ գործողու-թյուն այն դեպքում, երբ բռնատիրական վարչակարգը օբյեկտիվ պատճառնելով մոտեցել է ներսից պայթելուն: Առաջին տարբերակի վառ դրսևորումներ են, օրինակ Լենինի և Ստալինի մասսայական տեռորները: Լենինը տեռորով կոտրում էր նախկինում եղած համակարգի բոլոր բաղադրիչները, իսկ Ստալինը տեռորով կոտրում էր համաշխարհային հեղափոխության գաղափարը սպասարկող տրոցկիստական համակարգը: Ինչ վերաբերում է կա-պիտուլյանտին և ՔՊ-ական բոլուկին, ապա տեռորի առաջին ալիքը` 2018-2020 թվականներին, լուծեց բնականոն զարգացող և էվոլյուցիոն ճանա-պարհով բարեփողվող Երրորդ հանրապետության ինստիտուտների ոչնչացման և դրանք օտար զավթիչների շահը սպասարկող վիժվածքապետու-թյամբ փոխարինելու խնդիրը: Հիմնական գործիքներն էին փողոցային ագրեսիվ խաժամուժը և ոստիկանության ու ԱԱԾ-ի միջոցով իրագործվող բեսպրեդելը: «Հեղափոխության պահապաններ» կոչվող թափթփուկների խմբակին ոչ ոք լուրջ չէր ընդունում, և ի վերջո դրանք տարրալուծվեցին ու-ժային կառույցների մեջ:
Իսկ այժմյան երկրորդ ալիքի առաջին դրսևորումները եղան 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, երբ կամրջից գցելով սպանեցին Ալեն Սիմոնյանի աթո-ռին նստած բունտի մասնակից քաղաքացուն: Էդգար Ղազարյանի դեմ կիրառվածը տոտալ տեռորի մեկնարկի սկիզբն է, քանզի ընդդիմադիրների դեմ մինչ այդ բավարարվում էին ոստիկանապետական գործիքներով, իսկ հիմա անցան ՀՀՇ-ական Արմեն Տեր-Սահակյանի բանդայի մեթոդներին: Դա էլ հուսահատության դրսևորում է, խունտան զգում է իր մոտալուտ վախճանը:
Բնականաբար, տեռորն անարձագանք չմնաց: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումն արտահայտող ՀՀԿ ԳՄ-ն շատ օպերատիվ արձագանքեց. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում Էդգար Ղազարյանի նկատ-մամբ այսօր տեղի ունեցած բռնության առիթով:
Խորապես համոզված ենք, որ տվյալ վայրագությունն ուղղակիորեն շաղկապված է Էդգար Ղազարյանի հասարակական-քաղաքական գործունեության հետ:
Այն ազատ խոսքը լռեցնելու, քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու, երկրում վախի մթնոլորտ սերմանելու ցինիկ, բայց ապարդյուն փորձ է:
Հայաստանի գործող վարչախմբից պահանջում ենք անհապաղ բացահայտել այդ հանցագործությունն ու օրենքով սահ-մանված ողջ խստությամբ պատժել ոչմիայն իրագործողներին, այլեւ կազմակերպիչներին եւ պատվիրատուներին»:
Իսկ «Հայաստան» դաշինքից եղան անհատների դատապարտող հայտարարությունները, սակայն կոնսոլիդացված դիրքորոշում առայժմ կարծես չհնչեց: Չե՞ն կարևորում այդ միջադեպը, թե՞ այլ պատճառ կա...
ԱՐՑԱԽԻ ԵՎ ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԶՈՀԱԲԵՐՈՒՄ
Սակայն վերադառնանք ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության դեսանտին, այդ թվում` և Հ1-ում: Կոնգրեսականների հրապարակային խոսքը հիմնականում հետևյալն էր` Ռուսաստանը արագորեն գնում է դեպի պարտություն և կործանում, ապավինե՛ք ԱՄՆ-ին: Անկախ նրանից` «ռուսական արջը» վիրավոր է, թե՞ ադ ամենը քարոզչություն է, խունտայի կողմից այս խառնակ իրավիճակում «արջին» հրապարակային մարտահրավեր նետելն անչափ հեռու է ողջամտությունից և հղի է ծանր հետևանքներով երկրի համար: Սակայն Նիկոլը, որպես թրքահարճ, թքած ունի երկրի վրա, և նրան հետաքրքրողը միայն իր աթոռի և իր անձի անվտանգության երաշխիքներն են:
ԱՄՆ պատգամավորներից առավելագույնս անկեղծ էր «հին հայդատականի» համբավ ունեցող Ֆրենկ Փալոունը: Նա ուղղակիորեն հայտարա-րեց, որ Արցախը պետք է ինքնավար կարգավիճակ ունենա Ադրբեջանի կազմում` ճիշտ այնպես, ինչպես մինչ 1988-ը դեռ ԽՍՀՄ-ի օրոք: Դե, իսկ Ադր-բեջանի և Թուրքիայի զսպողը պետք է լինի ԱՄՆ-ն: Թե ինչքանով Վաշինգտոնը կարող է զսպողի դեր կատարել` դա այլ հարց է, սակայն Ֆրենկ Փալո-ունը փաստորեն պսակազերծեց ԱԺԲ-ական այն հեքիաթը, թե ՌԴ-ի փոխարեն ԱՄՆ-ին ռազմավարական դաշնակից ընտրելով, կարելի է գալ թուրքերի հախից և Արցախում ռևանշ իրագործել:
Այդ պատրանքը քանդելու համար Փալոունին պետք է շնորհակալ լինել, ինչքան էլ որ տհաճ լիներ նրան լսելը: Սակայն կարևորը հետևյալն է` ի՞նչ է պետք ԱՄՆ-ին Հայաստանում և ինչի՞ դիմաց: Վաշինգտոնն առաջարկում է օգնել իրեն վռնդել ռուսներին, փաստացի թշնամանալ Իրանի հետ և հրաժարվել առայժմ և միգուցե ապագա մի քանի տարին Արցախի անվտանգությունը քչից-շատից ապահովող ռուս խաղաղապահներից և Արցախի կարգավիճակի հետաձգումից: Դե պարզ է` նրանց պետք է հենակետ ՀՀ-ում ընդդեմ ՌԴ-ի և Իրանի, սակայն ի՞նչ գին է տալիս Հայաստանին այդպի-սի ռիսկային շրջադարձի դիմաց:
Ստացվում է, որ գինը շատ էժան է` ո՛չ անվտանգություն, ո՛չ Արցախ, այլ ընդամենը հովանի դավաճան Նիկոլի «դեմոկրատական բաստիոնի» համար: Այսինքն` գինն ընդամենը այդ ճիվաղի անձնական փրկությունն է: Ինչպես կասեր դասականը` իյա՛, իրո՞ք...
Ժամանակին «իյա՛, իրո՞ք»-ի հեղինակ Սերժ Սարգսյանին ԵՄ-ն առաջարկում էր շրջադարձ բավականին բարձր գնով, ինչին քաղաքական գրոս-մայսթերը պատասխանեց մերժումով և ԵԱՏՄ-ն ընտրելով: Որոշ ժամանակ անց նույն ԵՄ-ն բերեց համաձայնագիր, որը ԵԱՏՄ-ին և ՌԴ հետ ռազմա-կան դաշինքին չէր հակասում: Բայց դա իշխանությունից ավելի թանկ բան ունեցող նախագահի դեպքում: Իսկ իշխանությունն ամենաթանկ բանը համարող Նիկոլը լավագույն դեպքում կառաջարկի «Քաղաքականությունը պոռնկություն է» բանաձևը, մոռանալով այդ բանաձևի երկրորդ մասը` «եթե քաղաքականությամբ զբաղվում են պոռնիկները: Իսկ նիկոլ լինելը պոռնկությունից հազարապատիկ վատթար է:
Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com
դեպի ետ