• am
  • ru
  • en
Версия для печати
18.10.2022

ԹՐՔԱՀԱՐՃ ԹՌԻՉՔՆԵՐ` ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

   

Իջեք, հասել ենք: Կապիտուլյանտների կառավարությունը ՀՀ քաղաքացիությունն էլ է դարձնում ապրանք: Առաջարկվում է ցանկացած շունուշանգյալի քաղաքացիություն տալ, եթե կատարի 150 հազար դոլարի ներդրում: Կարծում ենք, ակնհայտ է, որ «ներդրողները» կլինեն հիմնականում թուրքերն ու ազերիները, և հաշված տարիներ անց ՀՀ գործարար խավը` և՛ մանր, և՛ միջին, և՛ խոշոր, առավելապես կազմված կլինի թուրքական տարրերից: Իսկ հայերին կմնա «նոքյարի» աննախանձելի կարգավիճակը:

ՍՐԸՆԹԱՑ ԱՆԿՈՒՄ` ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ԱՆ-ԴՈՒՆԴԸ

Դե եթե ի դեմս ՔՊ-ական բոլուկի` կա այդպիսի արդյունավետ օկուպացիոն վարչակարգ, ապա պանթուրքիզմի հաղթանակի համար թուր-քական ռազմական ներխուժումը ՀՀ դառնում է ավելորդ` «հպարտ» ժեխովուրդը (չշփոթել ժողովրդի ու առավելևս ազգի հետ) ծափերով կողջունի երկրի թուրքական օկուպացիան, «միայն թե նախկինները չվերադառնան»: Պատահական չէ, որ Էրդողանն արդեն դասում է Հայաստանը «բարեկան երկրների» շարքին` արձանագրելով Թուրքիային ցավակցած երկրների ցանկը: Արաբատ Միրզոևի սրտաճմլիկ ցավակցությանն էլ ի պատասխան` Չավուշօղլուն նետում է արհամարհական շնորհակալություն` մոտավորապես այնպես, ինչպես «աղան» «նոքյարին»:

Դե, իսկ տխրահռչակ Արսեն Թորոսյանի ցավակցությունն էլ ցինիզմի գագաթնակետն էր: Դրա առնչությամբ իրավագետ Ռոբերտ Հայրապետյա-նը նկատում է. «Կարելի է սգալ, բայց նրա համար, որ ԱԺ-ում Թորոսյան Արսենի պես պատգամավոր կա: Կարելի է սգալ նաև նրա համար, որ Թորոսյան Արսենի քաղաքական կնքահոր ու իր սիրելի թուրք ժողովրդի ձեռքով 2 տարի առաջ մի ողջ 2000-ականների սերունդ մորթվեց: Ու պարտադիր սգալ նաև նրա համար, որ թուրքի կողմից ցեղասպանված ժողովուրդը Արսեն է ընտրել, ով Արցախի անկախության ճանաչման շանս չի տեսնում: Արսեն, իսկ քո շրջապատում սգո՞ւմ են, որ դու էդ աստիճան վիժմունք ես»:

Դե, իսկ թրքահարճ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ Արևելյան Ադրբեջանի (լրիվ թշնամու բառապաշար-խմբ.) և Նախիջևա-նի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս պաշտոնապես շրջանառության մեջ է. «Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»: Օգոստոսի 18-ին իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում՝ e-draft.am-ում, քննարկման է դրվել հայ-ադրբեջա-նական երեք ավտոմոբիլային անցակետերի ստեղծելու նախագիծ: Եթե կառավարությունը հավանություն տա, անցակետերը կտեղադրվեն Գեղար-քունիքի մարզի Սոթք համայնքից դեպի պետական սահմանի M11 մայրուղի, ինչպես նախագծում է նշված՝ «ադրբեջանական կողմից դեպի Քելբաջար (Քարվաճառ-խմբ.), Արարատի մարզի Երասխ համայնքում՝ դեպի Սադարակ, Սյունիքի Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ՝ M2 մայրուղու վրա, դեպի Ղուբաթլու»: Սա Նիկոլի թրքահարճ թռիչքն է` երազում, իսկ արթմնի թուրքը պատասխանում է կատեգորիկ պահանջով` բացել «Զանգեզուրի միջանցքը»` նույն կարգավիճակով, ինչ գործում է Լաչինի միջանցքը, վկայակոչելով 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտը:

Ու թեև հազար անգամ այդ ամոթալի թուղթը ցիտելով էլ այդտեղ «Զանգեզուրի միջանցք» չի հայտնաբերվում, սակայն պարզ է դառնում, որ կա-պիտուլյանտը դա բանավոր խոստացել է, ընդ որում` թերևս բազմիցս: Ու այդ պատճառով է, որ երկու թուրքական պետությունները կատաստրոֆիկ իրադարձություն կհամարեն Նիկոլի իշխանազրկումը, քանզի այդ դեպքում բոլոր բանավոր պայմանավորվածությունը հօդս կցնդեն: Իսկ թե դրանք քանիսն են և ինչպիսին են` հայտնի է միայն Նիկոլին, թուրքին և սատանային:

ՎԱԽԻ ՄԱՀԱՑՈՒ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ

Հինգուկես տարի առաջ` 2017-ի փետրվարի սկզբին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արտահայտել է մտքեր, որոնք դիպուկ բնութագրում են այսօրվա իրավիճակը. «Եթե ամեն անգամ փորձում ես տեղափոխվել կշեռքի ծանր հատվածը, դա հետո դառնում է բնավորություն, եւ կողքիններն էլ են տեսնում: Այսինքն, դու արդեն ճոճանակի պես կգնաս-կգաս, եւ հետո այդ ճոճանակը ո-րեւէ մեկին էլ պետք չի լինի: Ուզում եմ ամենակարեւոր բանի վրա ձեր ուշադրությունը սեւեռել` քաղաքական գործիչը պետք է քաղաքացիական արիություն ունենա: Եթե դա չկա` անիմաստ է զբաղվել քաղաքական գործունեությամբ: Վախկոտ մարդիկ քաղաքականությունում, ինչ ասեմ` կա՛մ թիթեռի, կա՛մ ձնծաղիկի կյանք են ունենում: Բայց ուզում եմ, որպեսզի ասածս ճիշտ ըմբռնեք եւ ընկալեք: Անվախ մարդ աշխարհում չկա: Անվախ են միայն ապուշները, սակայն երբ քո տագնապը դառնում է վախ, ա՛յ դա է վատը: Երբ քո տագնապի պահին, այդ տագնապի ազդեցության տակ փոխում ես որոշումներդ, դու արդեն դառնում ես վախկոտ մարդ: Չի կարելի, երբեք չի կարելի ճնշման կամ վախի ազդեցության տակ փոխել որոշումներ»:

Նիկոլի պարագայում կշեռքի ծանր կողմը գնալը մշտական բնութագրիչ է, իսկ վախի կամ ճնշման տակ որոշում փոխելը` ամենօրյա գործելա-կերպ: Իսկ «թիթեռի կամ ձնծաղիկի քաղաքական կյանքը» ձգվում է արդեն 4,5 տարի, զի նա ոչ թե քաղաքական գործիչ է, այլ` թշնամու կամակատար, որը մշտապես լուծում է սեփական իշխանության, հետևաբար նաև` սեփական կյանքի պահպանման գերխնդիրը: Ու դրա հետևանքն է, որ հասցրել է Բրյուսելում և Պրահայում շտապել համաձայնել մինչև տարվա վերջ խաղաղության ղազագրի ստորագրմանը: Շտապել է հայտարարել, որ առաջարկում է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի նիստ անցկացնել: Իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի աղմուկ հանած հայտարարությունը տպավորություն էր ստեղծում, որ միգուցե նա Փարիզից «տղա է բերել» Պուտինի վրա:

Երևում է, իր թրքահարճ «թռիչքների» ընթացքում երևակայում է, որ իր փրկության ճանապարհը թուրքերի բոլոր քմահաճույքները բավարարելն է: Եվ վախի ազդեցության տակ նաև սրընթաց արագությամբ աշխարհաքաղաքական կողմնորոշումն է փոխում: Եվ արդեն հասցրել է լրիվ ճգնաժամի հասցնել ՌԴ-ի հետ հարաբերությունները: Մասնավորապես, մեր երկրի բարեկամ Կոնստանտին Զատուլինը հերքում է այն թեզը, որ առաջ է տա-նում նիկոլական քարոզչությունը և բարձրաձայնում է ԱԺԲ-ն. «Պաշտոնական Ռուսաստանի դիրքորոշումը, որը կասկածի տակ չար-ժի դնել, կայանում է նրանում, որ երկու հարևան երկրների միջև խաղաղության պայմանագիրը ցանկալի է, հատկապես 2020թ.-ի արյունալի պատերազմից հետո, սակայն խաղաղության պայմանագրի ստորագրման փաստն ինքը չի վերացնում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, կարգավիճակի և այնտեղ ապրող հայկական բնակչության ազատության և իրավունքի պաշտպանության խնդիրը»:

ԱԺԲ-ն էլ ՌԴ-ից հիասթափված հատվածին կերակրում է ԱՄՆ-ի հետ դաշինքով բոլոր խնդիրները լուծելու հեքիաթով, և այնքան օտարամոլ է, որ հանրահավաքներին ԱՄՆ դրոշները մեր եռագույններից շատ են:

Սակայն վերադառնանք առավելագույնս ՀՀ շահերի հանդեպ հարգալից Կոնստանտին Զատուլինի մեկնաբանություններին: Զատուլինը չի բա-ցառել, որ վերջին սրացումները փոխկապակցված են ռուս-ուկրաինական պատերազմի հետ. «Չնայած յուրաքանչյուրը կարող է ունենալ իր կարծիքը, բայց ես վստահ եմ, որ վերջին սրացումները փոխկապակցված են նրա հետ, որ Ադրբեջանի և նրա ամենամոտ դաշնակցի՝ Թուրքիայի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Ռուսաստանն այս պահին չափազանց զբաղված է Ուկրաինա-յում իր գործերով, նույն այդ տպավորությունը ստեղծվում է նաև Արևմուտքի երկրների մոտ, որոնք ակտիվացել են Կովկասի ուղղությամբ, ցանկանում են որքան հնարավոր է արագ դուրս մղել Ռուսաստանին միջնորդական առաքելությունից»: «Փաշինյանի, նրա կողմնակիցների և նրան աջակցողների դեգերումները, նրանց բացահայտ, որոշ դեպքերում թշնամական վերա-բերմունքը Ռուսաստանի հանդեպ, որը հատկապես դրսևորվում է այս օրերին, խնդիրներ է առաջացնում այն առումով, որ մենք վստահենք այնպիսի դաշնակցի, ինչպիսին Հայաստանն է՝ իր ներկա կառավարությամբ»,- ասել է Զատուլինը՝ խոսելով ՀՀ ներկա իշխանության ՌԴ հանդեպ վերաբերմունքից:

«Ներկա կառավարությամբ» բառերը բանալի բառեր են: Եվ օդում կարծես թե լռություն է փոթորկից առաջ: Կարծես բոլորը սպասում են ինչ-որ վերջնաժամկետի, որը հայտնի չէ հասարակ մահկանացուներին, իսկ վերլուծաբանները կարող են սոսկ կռահել:

Ու թերևս այդ վերջնաժամկետի մերձակայքում պարզորոշվի դավաճաններին հեռացնելու շանսը:

Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com


դեպի ետ