• am
  • ru
  • en
Версия для печати
11.10.2022

ԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾ ԱՌՆԵՏՆԵՐԸ

   

«Ես միայն Հայաստանի կառավարությունից եմ վախենում: Նա թուրքից ավելի է պաշտպանում Թուրքիայի շահերը»,- Լեռ Կամսարի այս մարգարեությունն այսօր առավել քան արդիական է: Կապիտուլյանտների խունտան ավելի մահացու վտանգ է հայի ու Հայաստանի համար, քան բոլոր արտաքին թշնամիները միասին վերցված: Եթե մեկնում ես Հայաստանի` սահմանին մոտ որևէ անկյուն, ապա երաշխիք չունես, որ առավոտյան արթնանալիս այն չես հայտնաբերի թուրքին հանձնած վիճակում:

ԲԱՆԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՐԴՈՍՏԱՅ-ՆՈՒՄ

Առավել զզվելի տեսարան դժվար է պատկերացնել, քան այն, ինչ տեսանք օրերս` մեր կենսաբանական թշնամիների հետ նույն սեղանի շուրջ նստած կուզիկացած Նիկոլը: Սեղանին էլ ալբանացի իլյումինատի հեղինակած գիրքը, որ կոչվում է «Պատմության ավարտ», և Ռոզենկրեյցերների ուխտի թուրք տարբերակի խորհրդանիշը` միայնակ վարդն առանց խաչի: Մե՞ր պատմության ավարտի մասին էր զրույցն այդ թուրքական սե-ղանի շուրջ, ուր ամենավտանգավոր թուրքը «յան» ազգանունով չհայն էր...

Պրահայի այդ հանդիպման թարմ հետքերով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է. «Թուրքական դուքյանի վերածված ԱԳ նախարարությունը օրվա ավարտին ինքնահարցազրույցի ձեւաչափով փորձել է սվաղել այսօրվա ընթացքում այդ թվում իմ կողմից բարձրաձայնած խնդիրները Պրահայի հանդիպման վերաբերյալ:

Պարզունակ կռուտիտներ, ամոթալի ինքնախոստովանականներ, զզվելի ստեր, մի խոսքով՝ ինչպես միշտ:

Հայաստանում չկա գեթ մեկ բանական մարդ, ով կհավատա, թե մոտ 5 ժամ տեւած քննարկումն ավարտվել է զուտ 2-3 հրապարակված պարբերությամբ:

Վստահ եմ, որ Նիկոլը կրկին բանավոր խոստումներ է տվել, որոնք, կյանքն է ապացուցում, էլ ավելի վտանգավոր են, քան հրապարակված տեքստերը»:

Ինչ վերաբերում է հրապարակված տեքստերին և առկա լրահոսին, ապա Աշոտյանն արձանագրում է. «Հայ ժողովուրդը ունի ընդամենը մեկ ամիս՝ կանխելու սեփական գոյության տակ դրված ականի վերջնական պայթյունը», քանի որ.

1. Քառակողմ հայտարարությամբ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերահաստատումը փուչիկ է: Ալմաթայի հա-մաձայնագիրը նման հիմք չի հանդիսանում, իսկ ՄԱԿ-ի կանոնադրությամբ դա արդեն արվել էր ՄԱԿ մտնելիս, ինչը չի խանգարել Ադրբեջանին հար-ձակվել եւ գրավել Հայաստանի սուվերեն տարածքները:

2. ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում չի կանխելու Ադրբեջանի նոր ոտնձգությունները Հայաստանի նկատմամբ: Հրաժարվելով այդ առաքելության գործարկումից Ադրբեջանում՝ Ալիեւը պարզ ցույց է տվել իր վերաբերմունքը տվյալ մեխանիզմի նկատմամբ:

3. ԵՄ սահմանամերձ առաքելության մեխանիզմը Հայաստանի գեոպոլիտիկ շրջադարձի առաջին ինստիտուցիոնալ քայլն է՝ հղի համապատասխան հետեւանքներով:

4. Եզրափակիչ հայտարարության մեջ չկա ոչ մի խոսք Արցախի մասին, ինչը Նիկոլի վարվող քաղաքականության շրջանակում Արցախից քայլ առ քայլ հրաժարվելու պրոցեսի հերթական դավաճանական արարն է:

5. Չկա ոչ մի խոսք ռազմագերիների անհապաղ ազատման, մշակութային ժառանգության պահպանման եւ այլ հումանիտար հարցերի մա-սին:

6. Հայտարարության մեջ անգամ դեկլարատիվ կարգով մատնանշված չէ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման պահանջը, ինչը կրկին խոսում է Ադրբեջանի իրական մտադրությունների մասին:

7. Պրահայից եկող նաեւ ֆոտո- եւ վիդեոլրահոսը ապացուցում է, որ ի դեմս Նիկոլի` Հայաստանը միջազգային քաղաքականության մեջ կա եւ մնալու է եթիմի կարգավիճակում:

Տխրահռչակ DJ էդուարդ Աղաջանյանն էլ, ով 2018-ին Ռոբերտ Աբաջանյանի ֆեյք պապին էր բերել հրապարակ, հնչեցրեց նոր ֆեյք` իբր Հայաս-տանն ունի զրո հնարավորություն աջակցել Արցախին: Ֆեյք է, քանի որ չհնչեցրեց ճշմարտության հիմնական մասը` զրո հնարավորություն, քանի դեռ իշխանության է պիղծ չհայ կապիտուլյանտն իր ամբողջ պիղծ չհայ բոլուկով: Ի դեպ, հայությունը հասցրեց ցնցվել նաև Նաիրի Հոխիկյանի հրա-պարակած զարհուրելի լուսանկարով, թե ինչպես են Հայաստանի խարիզմատ աղանդների արտերկրյա պարագլուխները այցելում թշնամու կողմից օկուպացված Շուշի և, Հոխիկյանի պնդմամբ, նաև աղոթում Ադրբեջանի հետագա հաղթանակի համար... Իսկ դա նշանակում է, որ այդ հոգևոր չոբանների հոտերը ոչ միայն երբևէ դուրս չեն գա փողոց ընդդեմ խունտայի, այլ հենց Հայաստանի ներսում աղոթում են թշնամու հաղթանակի համար: Նիկոլի 2021-ի պիղծ ընտրազանգվածի այն մասն է, որն ամենավտանգավորն է: Ինչքա՞ն են այդ ներքին թշնամիները` ամենաստույգը գիտեր լուսահոգի Ալեքսանդր Ամարյանը, բայց պարզ է, որ 200 հազարից ոչ պակաս են:

Եվ պատրանք է ակնկալել, որ հնարավոր է պայքարի հանել ավելի շատ ժողովուրդ, քան «Զարթնիր լաո» կարգախոսի ներքո դուրս էր եկել Դիմադրության շարժման բարձրակետին: Բազմոցային փորձագետների հիշատակված «չկողմնորոշվածները» լավ էլ կողմնորոշված են: Կողմնորոշված` դեպի Նիկոլ և թուրքական լուծ:

ՆՈՐ ԽԱՌՆԱԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սակայն խունտան իրեն պահում է անկյուն քշված առնետների ոհմակի պես: Անկյուն են քշվել արտաքին գործոնների զորությամբ` հենց որ Նիկոլը ստորագրեց «խաղաղության պայմանագրի» տարբերակներից մեկը, որոնք երկուսն էլ վատագույնն են, նա այլևս պետք չի լինելու արտաքին ուժերին: Հետևաբար, ոչ ոք ոչ մի երաշխիք չի կարող տալ կապիտուլյանտներին: Ու այդ պատճառով է, որ առնետները նաև իրար են գզում: Օրի-նակ` Ալեն Սիմոնյանը ոչ արժանահավատ, այսինքն` սուտ որակեց այն, ինչ հրապարակել էր «Հայկական ժամանակի» «հավաստի աղբյուրը», այսինքն` անձամբ Նիկոլը: Ու ինչքան էլ Ալենը Վոլոդինի մոտ բողոքի ՀԱՊԿ-ից, այնուամենայնիվ, նա կարծես «առանձին խաղիկների» փորձ է անում: Ու մինչ Արևմուտքը գովում է Նիկոլին, հայտնվում է հետևյալ հաղորդագրությունը: Հոկտեմբերի 10-ին Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Հանդիպումը կայացել է Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաս-տանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում: Քննարկվել են Պետդումայի և ՀՀ ԱԺ-ի միջև միջխորհրդարանական երկխոսության ամրապնդման հարցեր, հայտնում է duma.gov.ru-ն. «Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանին և Հայաստանին վաղուց են կապում բարեկա-մական սերտ հարաբերությունները. նա կարծում է, որ Հայաստանի Ազգային ժողովի և Պետդումայի պատգամավորների միջև երկխոսությունն ակտիվացման կարիք ունի:

«Մենք այնպիսի պատմական ժամանակաշրջանում ենք, երբ աշխարհում շատ բան է փոխվում: Մենք պետք է պատվով անցնենք այս մարտահրավերները»,- ասել է Սիմոնյանը:

Նա նաև հանդես է եկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ խորհրդարանական ձևաչափի շրջա-նակում տարածաշրջանային անվտանգության հարցերը քննարկելու նախաձեռնությամբ: Վյաչեսլավ Վոլոդինն աջակցել է ա-ռաջարկին»:

Հիշենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, երբ Նիկոլը թաքնվել էր բունկերում, նույն Ալենը Մոսկվայում սողեսող աղաչում էր փրկել իրեն: Նման է, որ նույն պատմությունը կրկնում է նորովի:

Բայց հարկ է նշել, որ ըստ ՀՀԿ-ի հրապարակած համառոտ տեղեկատվության, ՌԴ օրենսդիր մարմնում Տարոն Մարգարյանը շատ արդյունավետ շփումներ է ունեցել, ընդ որում` ոչ միայն Վոլոդինի և Մատվիենկոյի հետ, այլև Ռուսաստանի խորհրդարանի ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր խմբակցությունների հետ: Եվ նման է, որ նրան ավելի ջերմ են ընդունել, քան ԱԺ նախագահի աթոռին սոսնձված Ալենին:

Իսկ ընդհանրապես, հայության մահաբեր պրոբլեմից` Նիկոլից ազատվելու հարցում հայրենասեր փոքրամասնությունը թերևս հույսը պետք է դնի բացառապես իր վրա, և առանց սխալվելու իրավունքի կիրառի 21-րդ դարի բոլոր արգյունավետ տեխնոլոգիաները: Քանզի ArmenianInfo բլոգի վերլուծականը ներկայացնում է զարհուրելի, բայց իրական պատկեր. «Միայն այն, որ մեզ չհաջողվեց կանխել գլոբալիստների կադր համարվող Նիկոլի վերարտադրությունը, խոսում է այն մասին, որ մենք այսօր անպատրաստ ենք վաղվա հնարավոր արհավիրքին՝ բառիս ամենախորքային իմաստով: Ունեի՞նք ռեսուրսներ՝ դիմակայելու աղետին: Ունեինք ու հիմա էլ ունենք, որը, սակայն, վատնվում է անխնա կերպով բացառապես ՔՊ-ական իշխանության պատճառով: Հայաստանն ունի բնական դաշնակիցներ, որոնց հետ փոխշահավետ համագործակցության դեպքում միանգամայն հնարավոր կլիներ կանխել աղետն ու չդառնալ ոմանց խաղալիքը, իսկ աղետի անխուսափելության դեպքում կրճատել դրա բացասական հետևանքների մասշտաբները: Բայց Նիկոլը վաղուց է ընտրել իր տերերի ձեռքին փափուկ խաղալիքի վերածվելու տարբերակը՝ պայմանով, որ թույլ տան իրեն ապրել, թույլ տան աթոռից կառչել. նոր ցեղասպանության ու աթոռի միջև Նիկոլն ընտրում է առաջին տարբերակը՝ համոզված լինելով, որ միայն այդ դեպքում կկարողանա խուսափել պատասխանատվությունից, ժամանակ շահել, շնչել: Ավելին՝ Նիկոլին է վերապահված թուրքերի կողմից պլանավորվող հայերի նոր ցեղասպանության նախապատարստական ներհայաստանյան աշխատանքների իրականացումը, որն էլ նա անում է՝ Աննայի հետ ձեռք ձեռքի տված»:

Խունտան որդեգրել է «չկա երկիր` չկա պատիժ» կարգախոսը: Հետևաբար երկրի լինելու բանաձևը սրանց չլինելն է:

Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com


դեպի ետ