• am
  • ru
  • en
Версия для печати
06.10.2022

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՍԱԾ 1919, 1920 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶՈՎ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄ ԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿՈՒՆԵՆԱՆՔ ՈՉ ՄԻԱՅՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ, ԱՅԼԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐՋԸ. քարտեզագետը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

   

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան ԶԼՄ-ում «հավաստի աղբյուր» ստորագրությամբ հայտնի հրապարակման մեջ նշվում է, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է սահմանագծում և սահմանազատում անել 1919 և 1920 թվականների քարտեզներով: Ինչ քարտեզներ են դրանք եւ ինչ կլինի Հայաստանի հետ, եթե այդ քարտեզներով իրականացվի սահմանագծում-սահմանազատումը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ քարտեզագետ Ռուբեն Գալչյանից, ով փաստեց.

- Ադրբեջանցիների կողմից շրջանառվող սև և սպիտակ գույներով այդ քարտեզն ուղղակի նկար է, այն իրականության հետ կապ չունի. ավելին՝ այդ քարտեզի նմանությամբ մեկ քարտեզ 1919 թվականին Ադրբեջանը ներկայացրել է Ազգերի լիգա, որը, սակայն, մերժվել է, հետևապես, եթե Ադրբեջանը հիմա խոսում է իրավական որևէ հիմնավորում չունեցող իրենց երազանքի քարտեզներով, ապա մենք էլ կարող ենք մեր երազանքի քարտեզը դնել սեղանին. օրինակ՝ կա ամերիկյան հայտնի քարտեզագրական մի ընկերություն, որը հրատարակել է մի քարտեզ, որտեղ Հայաստանը սկսվում է արևելյան Թուրքիայից և ավարտվում Բաքվում. դե՛, եթե այդպես է, մենք էլ կարող ենք այս քարտեզը դնել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքային սեղանին: Մինչեւ 1918 թվականն Ադրբեջան անունով պետություն գոյություն չի ունեցել, իսկ երբ 1918 թվականին այդ պետությունը «ծնվեց», չունենալով ոչինչ, սկսեց պահանջել իր հարակից տարածքների մի մասի միացումն իրեն։ Մենք իրավական հիմնավորում ունեցող քարտեզ պետք է պահանջենք և ասենք, որ, օրինակ, Կարմիր Քուրդիստան ստեղծելու նպատակով Հայաստանից ժամանակին պոկված տարածքները հիմա Ադրբեջանը պետք է մեզ վերադարձնի, և այդ նպատակով Հայաստանը պետք է դիմի նաև միջազգային դատարաններին, հակառակ դեպքում՝ Ադրբեջանի ասած 1919, 1920 թվականների քարտեզով սահմանագծում և սահմանազատում անելու դեպքում կունենանք ոչ միայն կապիտուլյացիա, այլև Հայաստանի վերջը. մի քանի տարի հետո Հայաստան գոյություն չի ունենա:

Ադրբեջանի կողմից հրապարակված քարտեզը, ըստ որի՝ Հայաստանի Սյունիքի մարզը, Վայոց ձորը, Գեղարքունիքի և Սևանի մի հատվածն ադրբեջանական է, իրավական որևէ հիմնավորում չունի. այն սոսկ ադրբեջանական ցանկությունների հիման վրա նկարված մի քարտեզ է։

Իլոնա Ազարյան
www.iravunk.com


դեպի ետ