
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՑՈՒՑԱԴՐԱԲԱՐ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Բելգորոդում և Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում երկնքում տեսել են անսովոր լուսային սյուներ։ Համացանցային քննարկումներում ամենատարբեր վարկածներն էին առաջ քաշվում, սակայն գերիշխող դարձավ, թե դաբնական երեւույթ է, որն առաջանում է մթնոլորտում առաջացող սառցե բյուրեղներում լույսի բեկումից: Թեեւ այդ վարկածը չէր բացատրում, թե այդ ինչպե՞ս է հնարավոր, որ նման խիստ հազվագյութ մթնոլորտային երեւույթը դիտարկվել միաժամանակ տարբեր վայրերում:
Բայց այնուհետեւ որոշ միանգամայն տեղեկացված եւ արժանահավատ աղբյուրներ այն միանշանակ տեսակետը հայտնեցին, որ այս գիշեր առաջին անգամ ցուցադրաբար գործարկվել է ռուսական նորագույն զինատեսակներից մեկը` «Պերեսվետ» լազերային համակարգեր:
Սա ռուսական ամենագաղտնագրված զինատեսակներից մեկն է: «Պերեսվետի» հնարավորությունների մասին, այն էլ, միայն հրապարակային հարթակում կան խոսակցություններ, որ այս զինատեսակը նախատեսված է հակառակորդի ավիացիան, հրթիռային եւ արբանյակային համակարգերը «կուրացնելով»` կառավարելիությունից զրկելով` ոչնչացնելու համար: Նաեւ, որ այն ի զորու է ազդել մինչեւ 1500 կմ շառավիղով, այսինքն` ներկայումս գոյություն ունեցող գործնականում բոլոր տիեզերական արբանյակները կարող են թիրախավորվել:
Եթե իրոք այս գիշեր «Պերեսվետն» է գործարկվել, ապա դա պետք է համարել ԱՄՆ-ին ուղղված հերթական լրջագույն նախազգուշացումը:
դեպի ետ