
«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀՈՍՔԸ» ՊԱՅԹԵՑՐԵԼ Է ԱՄՆ-Ն. ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքս
Ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը Bloomberg հեռուստաընկերության եթերում կոպտորեն հայտարարել է, որ «Հյուսիսային հոսքը» պայթեցրել է ԱՄՆ-ն։
Նրա խոսքով՝ Եվրոպան շատ կտրուկ տնտեսական անկում է ապրում։ Դա արտահայտվում է բառացիորեն ամեն ինչի թանկացումներով, բայց գլխավորն այն է, որ հոսանքազրկումից տուժում է հենց եվրոպական տնտեսությունը։
«Եվ հիմա, որպեսզի վերջնականապես ավարտվի, «Հյուսիսային հոսք» գազատարը ոչնչացվել է, որը, ես պատրաստ եմ վիճել, Միացյալ Նահանգների, միգուցե Միացյալ Նահանգների եւ Լեհաստանի հետ համատեղ աշխատանքն է»,- ասաց Սաքսը:
Այստեղ հաղորդավարն այլևս չդիմացավ. «Ջեֆ, Ջեֆ, դու պետք է կանգնես։ Սա չափազանց ուժեղ հայտարարություն է։ Ի՞նչն է ձեզ ստիպում մտածել, որ սա ԱՄՆ-ն է: Դուք ապացույց ունե՞ք»:
Բայց Սաքսը կանգ չառավ. «Առաջինը, կան կոնկրետ ռադարային ապացույցներ, որ ԱՄՆ ռազմական ուղղաթիռները, որոնք սովորաբար տեղակայված են Գդանսկում, պտտվում էին տարածքի վրա», - շարունակեց նա:
Դրանից հետո նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն նախկինում մեկ անգամ չէ, որ սպառնացել է «այսպես թե այնպես վերջ դնել «Հյուսիսային հոսքին»»։
«Անցյալ ուրբաթ մամուլի ասուլիսում նաև քարտուղար Բլինկենի տարօրինակ հայտարարությունն է ապացույց, որում նա ասել է, որ «սա զարմանալի հնարավորություն է»: Բավականին տարօրինակ է հնչում, եթե դուք իսկապես անհանգստացած եք կարևոր միջազգային ենթակառուցվածքների համար: Ես գիտեմ, որ Արևմուտքում արգելված է նման բաներ ասել, բայց փաստն այն է, որ աշխարհում բոլորը, ում հետ ես խոսում եմ, հավատում են, որ ԱՄՆ-ն դա արել է: Ի դեպ, նույնիսկ մեր թերթերի լրագրողները, որոնք զբաղվում են դրանով, ինձ մասնավորաբար ասում են՝ այո, իհարկե, այդպես է, բայց դա մեր լրատվամիջոցներով չի հեռարձակվում»,- եզրափակեց Սաքսը։
Պետք է հասկանալ, որ Սաքսը պարզապես ինչ-որ տնտեսագետ չէ, ով հրավիրվել է հեռուստատեսություն՝ եթերը լցնելու և ինչ-որ մեկնաբանություն ստանալու համար։
Թայմ ամսագրի կողմից նա երկու անգամ ճանաչվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ տնտեսագետներից մեկը, և ըստ The Economist-ի է նա վերջին տասնամյակի ամենաազդեցիկ տնտեսագետներից մեկն է։
Սաքսը ծառայել է որպես ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի աղքատության հաղթահարման հատուկ խորհրդական և եղել է «շոկային թերապիայի» քաղաքականության մշակողներից մեկը Բոլիվիայում, Լեհաստանում և Ռուսաստանում:
1991 թվականի աշնանից մինչև 1994 թվականի հունվարը եղել է Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի տնտեսական խորհրդատուների խմբի ղեկավարը։ Պարզ ասած՝ Սաքսը իննսունականներին ռուսական տնտեսությունը քանդողներից մեկն է, եւ նրան ոչ մի կերպ հնարավոր չէ անվանել Ռուսաստանի ընկեր կամ գաղափարակից։ Եվ դա էլ ավելի հնչեղ է դարձնում նրա այս կարգի հայտարարությունենրը:
դեպի ետ