• am
  • ru
  • en
Версия для печати
29.09.2022

«ՋԵ՛ՔԻ, ԴՈՒ ԱՅՍՏԵ՞Ղ ԵՍ, ՈՐՏԵ՞Ղ Է ՋԵՔԻՆ». ԲԱՅԴԵՆԸ ԵԼՈՒՅԹԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՆՏՐԵԼ Է 2 ԱՄԻՍ ԱՌԱՋ ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱԾ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԻՆ (տեսանյութ)

   

ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները վրդովված էին նախագահ Ջո Բայդենի պահվածքից. նախագահը Սպիտակ տանը սովի, սնուցման և առողջության մասին համաժողովի ժամանակ սկսել է ներկաների մեջ փնտրել կոնգրեսական Ջեքի Վալորսկուն, որը մահացել է գրեթե երկու ամիս առաջ։

Նախագահն իր ելույթի ժամանակ փնտրում էր Վալորսկուն և մասնավորապես հարցրել է, թե որտեղ է նա՝ չնայած, որ անցյալ ամիս հայտարարությամբ էր հանդես եկել նրա մահվան կապակցությամբ:

«Ջե՛քի, դու այստե՞ղ ես, որտե՞ղ է Ջեքին»,- հարցրել է 79-ամյա Բայդենը:

«Երևի նա այստեղ չէ», - եզրափակել է նախագահը՝ շնորհակալություն հայտնելով մյուս օրենսդիրներին երկկուսակցական ջանքերի համար, որոնք ուղղված են մինչև 2030 թվականը ԱՄՆ-ում սովի և պարենային անապահովության վերացմանը:

Տհաճ միջադեպից հետո հանրապետականներն ամերիկացի առաջնորդից պահանջել են անհապաղ ներողություն խնդրել «անընդունելի» ու «ամոթալի» սխալի համար, գրում է Daily Mail-ը։

«Իսկապես սարսափելի և ամոթալի սխալ. Ջեքին նվիրված առաջնորդ և սիրելի ընկեր էր: Նրա ընտանիքը դրանից ավելիին է արժանի։ Բայդենը և Սպիտակ տան բոլոր աշխատակիցները պետք է ներողություն խնդրեն»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է Միսսուրիում Հանրապետական կուսակցության խոսնակ Վիկի Հարցլերը։

Սակայն Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը ներողություն խնդրելու փոխարեն փորձել է բացատրել Բայդենի պահվածքը։ Նա նշել է, որ ամերիկացի առաջնորդը դա արել է, քանի որ վերջին շրջանում հաճախ է մտածում քաղաքականության մասին, քանի որ շատ շուտով պետք է հանդիպի Վալորսկու ընտանիքի հետ։

Սակայն այս արդարացումը չի գոհացրել հանրապետականներին: Հանրապետական օրենսդիրները Ջո Բայդենից պահանջում են ներողություն խնդրել հանգուցյալի ընտանիքից:

1.jpg

www.tert.am


դեպի ետ