• am
  • ru
  • en
Версия для печати
28.09.2022

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ «ՋԵՆԹԼՄԵՆՆԵՐԸ»

   

Լևոն Տեր-Պետրոսյանի «քաղաքական ստրիպտիզը» Հ1-ի եթերում վրդովեցրել է շատ-շատերին: Իհարկե, նա ոչ մի նոր բան չի ասել, ինչը տարբերվեր իր վաղեմի քիրվայասիրական գծից, բայց միևնույնն է, ամեն անգամ դա թարմացնում է բոլոր այն զգացողությունները, որոնք ունենք դեռ 1990-ականներից: Եվ իհարկե, ամենատհաճը նրա այն ուղերձն է, որ կապիտուլյացիան է ճիշտ ճանապարհը, և պետական դավաճան Նիկոլից ազատվելու դեպքում իբր շատ ավելի վատ կլինի...

ԻՆՉՈ՞Ւ Է ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ ԴԺԳՈՀ ԾԵՐՈՒԿԻՑ

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի բնորոշմամբ. «Եթե որևէ նախկին նախագահի համար էականը ոչ թե Հայրենիքի փրկու-թյունն է, այլ «բա որ ես ժամանակին ասում էի...» ասելու իրավունքը, ապա նա այլեւս նախկին նախագահ չէ, այլ գործող մու-ծիլովչիկ»: ԼՏՊ-ի դեպքում դա ակնառու ճշմարտություն է: Սակայն պարզվում է, որ ծերուկի` Հ1 Պետրոսի մոտ վազելը պոստֆակտում ան-հանգստացրել է հոգեհայր կապիտուլյանտի հոգեզավակ կապիտուլյանտին: Կապիտուլյացիայի «ջենթլմենների» ճամբարում կա նաև «հայրերի և որդիների» բախում:

Եթե Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները, գնահատականներում լինելով առայժմ զուսպ, արձանագրում են, որ անընդունելի է որևէ ձևաչափով կապիտուլյանտի հետ համագործակցելը, ապա բավականին հետաքրքիր էր Հովիկ Աղազարյանի բացասական արձագանքը ծերուկի ելույթին: Դե, Նիկոլի մտքինն իմանալու ամենակարճ ճանապարհը հենց իր ցածր IQ-ով հանրահռչակված Աղազարյանին հարցնելն է:

Իսկ Աղազարյան Հովիկը Լևոն Տեր-Պետրոսյանին հռչակեց ո՛չ ավել, ո՛չ պակաս, քան հանցագործ: Արձագանքելով այն տեսակետին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Պետոյին տված հարցազրույցում փորձ էր կատարել՝ օգնելու Նիկոլին կիսել պատասխանատվությունը երկրորդ և երրորդ նախա-գահների հետ՝ Աղազարյան Հովիկն իր բուռն անհամաձայնությունն է հայտնել ու հայտարարել, որ Տեր-Պետրոսյանի դերակատարությունը 1990-ականներին եղել է խիստ բացասական «մեր հայրենիքի համար»: «Բաներ կա, որ չեմ կարող ասել… իրա մեծագույն քաղաքա-կան հանցագործութունը կայանում է նրանում, որ 1996-ին ինքը չէր ընտրվել ՀՀ նախագահ, բոլորը գիտեն, ինքն էլ գիտի, և, հետևաբար, երբ որ պահը եղավ, ոնց որ վարչապետն է անում մեր, ձեռքը խփեր սեղանին, ասեր՝ սենց պետք ա լինի, ինքը չկա-րացավ ձեռքը խփի սեղանին…»,- նշել է Հովիկը՝ ներկայումս ստեղծված խայտառակ վիճակի մեղավոր կարգելով Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչպես նաև դատապարտելով հանգուցյալ Վանո Սիրադեղյանին: Նիկոլը երևի մեղադրում է Տեր-Պետրոսյանին՝ ժամանակից շուտ խաղաքարտերը բացելու համար՝ նկատի ունենալով այն հայտնի փաստը, որ ՔՊ-ական բոլուկը ու Նիկոլը փորձում են ժողովրդի մեջքի հետևում, թաքուն կերպով կյանքի կոչել Հայաստանի երկրորդ, վերջնական կապիտուլացումը: Սա նշանակում է, որ Տեր-Պետրոսյանի քայլը հակառակ կողմից է ընկալվել ու նրա փորձը՝ արդարացնելու Նիկոլի սպասվելիք քայլերը, չեն արժանացել հավանության ՔՊ-ական ճամբարի կողմից:

Այլ հարց է` ծերուկը միտումնավո՞ր «ալիքները վառեց», թե՞ այդպես ստացվեց: Շատ հնարավոր է, որ դա Աղասի Ենոքյանի ասած «մուտիլովչի-կության» դրսևորումներից մեկն է: Իսկ մյո՞ւս դրսևորումները որոնք են` այսօր կլսենք կամ չենք լսի Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ժամանակ:

Սակայն վերադառնանք մեր «բերանբաց» ՔՊ-ականին: Աղազարյան Հովիկը, փաստորեն, մեղադրել է Տեր-Պետրոսյանին ժամանակին Արցախի հարցերը չլուծելու մեջ, ինչի հետևանքով իրենք ծանր ժառանգություն են ստացել՝ ստիպված լինելով հիմա միայնակ ուտել այն թուքումուրը, որ հե-տևանք է Նիկոլի «կիրթ ու կառուցողական» ընկերոջ բոլոր կապրիզները բավարարելու: Դե, տեղավորվում է «սաղ նախկիններն են մեղավոր» կոն-ցեպտի մեջ: Սակայն եթե առաջ «նախկին» էին միայն Քոչարյանն ու Սարգսյանը, իսկ Լևոնը խնամքով շրջանցվում էր, ապա հիմա առաջին նախա-գահն էլ գրանցվեց «մեղավորների» նստարանին: Որին հիմա էլ սահուն կերպով խունտան ավելացնում է նաև ռուսներին...

ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒ-ՆԸ

Բլոգոլորտում և սոցիալական ցանցերում ծերուկի հարցազրույցը արթնացրեց հուշեր ԼՏՊ-ի 1998-ի հրաժարականի մասին, և շատերը հռետո-րական հարց են հնչեցնում` ինչո՞ւ Նիկոլը չի ուզում կրկնել Լևոնի երբեմնի քայլը և հեռանալ, քանի որ բացի իր զոմբիներից, բոլորը դեմ են երկրորդ կապիտուլյացիային: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ուշագրավ ձևակերպում է տվել. «Փաշինյանի ամենամեծ մեղքը գիտեք ո՞րն է… Նա Եռաբլուրը հաղթանակի խորհրդանիշից, դարձրեց ողբի խորհրդանիշ: Հայաստանը հաղթողից դարձրեց ծնկի եկած մուրացկան: Արցախի մեծ մասը հանձնեց ու թողեց անտեր:

Իսկ մեր ամենամեծ մեղքը գիտեք ո՞րն է: Որ Նիկոլը դեռ պաշտոնավարում է: Ու դեռ չի ասվի, որ մեկիս մեղքն է ավելի մեծ: Քանի դեռ սրանք իշխում են՝ մենք արժանի չենք ո՛չ Եռաբլուրին ու ո՛չ էլ՝ Ծիծեռնակաբերդին»:

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն էլ Նիկոլի չհեռանալու պատճառն այսպես ձևակերպեց. «Նիկոլ Փաշինյանն իր ու իր ընտանիքի փրկության հարցն է լուծում ու վախենում է աթոռը կորցնելուց, քանզի համոզված է, որ եթե իշխանության գան իր քաղաքա-կան հակառակորդները, ապա իր համար, մեղմ ասած, լավ օրեր չեն սպասվում (ի դեպ, հանրության որոշակի շերտերի մոտ էլ կա նման պահանջ): Փաշինյանի այդ համոզվածությունն է նրան կառչած պահում աթոռից: Այդ համոզվածությունն է նաև պատճառը, որ նա սեփական անվտանգության երաշխիքներ է փնտրում Բրյուսելում, Վաշինգտոնում, Փարիզում, Անկարա-յում, Մոսկվայում (վերջին մայրաքաղաքից նա հույսը, կարծես, կտրել է): Դրսում անվտանգության երաշխիքներ փնտրելով՝ նա Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ, ինչը ողբերգական վերջաբանի է հասցնելու մեր երկրին ու հայ ժողովրդին: Բրյուսելի ու Մոսկվայի արանքում նա կրակի բերան է տանելու մեր երկիրն ու ժանրի կանոն-ների համաձայն՝ վերջում փախչի»:

Սակայն քաղաքագետն առաջարկում է պաշտոնաթող նախագահներին բավականին տարօրինակ առաքելություն. «ՀՀ երեք նախագահ-ների, Արցախի երկու նախագահների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձևաչափով կարելի է հումանիտար միջանցք բացել ու հրապարակայնորեն անվտանգության երաշխիքներ խոստանալ Նիկոլ Փաշինյանին: Եթե նրան այս պահին չի ստացվում հե-ռացնել, ապա պետք է իրեն, իշխանության այլ շրջանակներին մասնակից դարձնել այդ հեռացմանն ու չհետապնդվելու ե-րաշխիքներ տալ, որպեսզի փրկել Հայաստանը, որին շանս կարող է տալ միայն նոր դեմքով բանակցողն ու ազգային համա-ձայնության կառավարությունը»: Այդպիսի երաշխիքները, ըստ մեզ, ընդունելի ճանապարհ չեն: Եթե դավաճանին ու նրա հանցակիցնե-րին չպատժվելու երաշխիք է տրվում, ապա դա նոր դավաճանությունների դուռ է բացում: Մեկ դավաճանություն ներելը կնշանակի 10 նոր դավաճա-նություն արտոնելը: Ինչպես «խաղաղության դարաշրջանը» կարող է լոկ ավելի հանդարտ դարձնել Ազգի ու Պետության մահը և ծառայել սոսկ մեռ-նողի համար հոսփիս, այնպես էլ ներված դավաճանությունը քաղցկեղի մետաստազների դեր կկատարի: Ընդհակառակը, դավաճանության ուռուցքը հեռացնելն է հանրության առողջացման և նոր վերելքի շանսը:

Եվ պաշտոնաթող նախագահների առաքելությունը ոչ միայն կապիտուլյանտների հեռացումն է և ժամանակավոր կառավարության ստեղծումը, այլև կապիտուլյանտիզմի պատժելիության նախադեպի ստեղծումը: Գորդյան հանգույցը չեն քանդում, այն հատում են թրի հարվածով:

Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com


դեպի ետ