• am
  • ru
  • en
Версия для печати
27.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԻՐԻԱՅԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵՋ ԵՆՔ, ՆԻԿՈԼԸ ԲՈԼՈՐԻՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ Է ՏՎԵԼ, ԵԿԵԼ ԵՆ ՀԵՏԵՎԻՑ․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

   

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը․

«Հայաստանը սարքել են ֆուտբոլի գնդակ, ով ոնց ուզում տշումա։ Նիկոլը շպագատ է նստել, համ Արևմուտքի հետ է խաղեր տալիս, համ Ռուսաստանի։ Բոլորին խոստումներ է տվել, եկել են խոստումների հետևից։ Խոսելով 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի մասին, Փաշինյանը հրաժարվում է Արցախից։ Այդ տարածքի մեջ չեն մտնում Տավուշի 5-6 գյուղերն ու Տիգրանաշենը։ Մենք իրեն 42 հազար քառակուսի կիլոմետր երկու հանրապետություն ենք թողել, այսօր ՄԱԿ-ի ամբիոնից լացակումած խնդրելով, մուրացկանի նման հայտարարում է, որ իր երազածը 29 հազար 800 քառակուսի կիլոմետրն է»,- նշել է Շարմազանովը։

Նրա կարծիքով, Փաշինյանն իրականացնելու է 44-օրյա պատերազմի 2-րդ սերիան՝ միջանցք պատերազմով օպերացիան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում․


www.tert.am


դեպի ետ