• am
  • ru
  • en
Версия для печати
24.09.2022

ԿԱՏԱՐՎԱԾԸ ՄԵՐ ԱՄՈԹՆ ՈՒ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է,Ո՞ՆՑ ԿԱՐԵԼԻ Է ՄԵՐ ԿՅԱՆՔԸ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՅՈՒՆՈՎ ԳՆԱԾ ՏՂԱՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՆՄԱՆ ԿԵՐՊ ՎԵՐԱԲԵՐԵԼ.Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Եռաբլուրում կատարվածի մասին

   

«Եռաբլուրում կատարվածը ամոթի, խայտառակության դրսեւորման ուղղակի շարունակությունն է: Այդ ոստիկանները եւ նրանց հրաման տվողը կամ տվողները ուղղակիորեն պետք է մոտենային եւ ծնկաչոք ներողություն խնդրեին անմահացած տղաների հարազատներից ու լուռ հեռանային: Տեղի ունեցած երեւույթը ուղղակիորեն թիրախավորում է ողջ հանրությանը, որովհետեւ մեր տղաները եւ իրենց ընտանիքները մեր հավաքական կերպարն են, նրանց նահատակությունը անձնական ինչ-որ պարզ հարցի համար կատարված նահատակություն չէ, դա բոլորիս արյունն է, բոլորիս հավաքական նկարագիրը: Ես չեմ կարող հասկանալ եւ ըմբռնել որեւէ հայ մարդու, ով կարող է այդպես անհարգալից վարվել եւ նման խայտառակ դրսեւորմամբ վերաբերել մեր կյանքը սեփական արյունով գնած տղաների ընտանիքներին»,-անդրադառնալով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած ամոթալի երեւույթին` ասաց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ապա շարունակելով իր խոսքը այս տարիների ընթացքում զինվորին, բանակին, սպայական կազմին արժեզրկելու շարունակական երեւույթի մասին` Սրբազան հայրը փաստում է.

֊ Անկեղծորեն ասած, պետք է արձանագրեմ, որ դա նոր երեւույթ չէ, այլ շարունակական հստակ քաղաքականություն է տարվում` արժեզրկելու բանակը, զինվորին եւ, հատկապես, սպայական կազմին: Անշուշտ նրանք, ովքեր որեւէ դրվագով հանցանք են գործել, պետք է դատապարտվեն եւ խստագույն պատասխանատվության ենթարկվեն: Բայց մի՞թե միայն սպայկան կազմն է սխալ գործել կամ հանցանք կատարել, ինչո՞ւ է թիրախավորվել բարձրագույն ու կրտսեր սպայական կազմը: Վերջին տարիներին` հատկապես պատերազմից հետո, անընդհատ փորձ է արվել ներշնչել հանրությանը , որ ամբողջ մեղավորությունը բանակինն է կամ սպայկան կազմինը, ինչը ուղղակիորեն քաղաքական ուղղվածություն ունի: 44-օրյա պատերազմում պարտվել է ոչ միայն բանակը, այլև պետությունը։ Այսօր այդ պարտությունը ամբողջությամբ բարդել բանակի վրա, մեղմ ասած, սխալ է: Ցավոք, այսօր շատ վտանգավոր տենդենց եմ նկատում. քաղաքական իշխանությունն այսօր փորձում է բանակում ծառայելը որպես պատիժ ներկայացնել, ոչ թե պատիվ, որը կար նախկինում: Բայց, փառք Աստծո, հայ զինվորը շարունակում է պատվով կատարել իր առջեւ դրված պարտականությունը:

Անդրադառնալով սահմանին կանգնած հայ զինվորին եւ հանուն հայրենիքի նահատակված զինվորներին` Սրբազանն ընդգծում է.

֊ Մաղթում եմ, որպեսզի մեր տղաները անկորուստ, անփորձանք ու անվտանգ լինեն, ես որեւէ վարկյան կասկած չեմ ունեցել հայ զինվորի, հայ սպայի արիության վրա, ովքեր պատրաստ են դատարկ ձեռքերով պաշտպանելու հայրենիքը, ինչը եւս մեկ անգամ ապացուցեցին վերջին պատերազմի ընթացքում: Արիության ոգին ու նվիրումը երբեք չի պակասել բանակից եւ երբեք էլ չի պակասելու, որքան էլ փորձեն ներշնչել, որ մենք թույլ ենք, տկար ենք, չենք կարող ոչինչ անել:

Իմ ցանկությունն այսօր մեկն է, որպեսզի մենք կարողանանք օր առաջ վերկանգնել մեր բանակի զինվածությունն ամբողջութամբ, որպեսզի միայն մարդկային կյանքերի գնով չլինի մեր հայրենիքի, մեր արժանապատվության եւ մեր գոյության պայքարը: Այսօր առաջնահերթությունից էլ ավելին է մեր բանակի վերականգնումը ամբողջության մեջ. պետք է կարողանանք բանակի նկատմամբ արժեզրկումը որեւէ ձեւով կանխել:

Զրույցը` Իլոնա Ազարյանի
www.iravunk.com


դեպի ետ