
ԿԱՐՄԻՐԲԵՐԵՏԱՎՈՐՆԵՐԸ «ԲԱԶԱՌՆԵՐԻ» ՄԵՋ ԵՆ
Եռաբլուրում սեպտեմբերի 21-ին զոհված զինվորների ծնողներին քաշքշելով բերման ենթարկելը, ինչ է թե Նիկոլ Փաշինյանն անարգել տեղ հասնի ու լուսանկարվի, ոստիկանությունում լուրջ «բազառների» թեմա է դարձել:
«Իրավունքի» տեղեկությունների համաձայն, պատերազմին մասնակցած, դիրք պահող ոստիկանները լուրջ հարցուպատասխան ունեն իրենց գործընկեր այն կարմիրբերետավորներին, որոնք մեծ ոգեւորությամբ, առանց ամոթի, զոհված զինվորների մայրերի դեմ բռնություն կիրառելով՝ բերման էին ենթարկում:
Ոստիկանների միջեւ խնդիրներն էլ ավելի է լրջացել, երբ սոցցանցերում սկսել են հայհոյանքների տեղատարափ, որի հետեւանքով սահման պահող, պատերազմի մասնակից ու վիրավոր ոստիկաններն էլ, հերոսամայրերին քաշ-քաշ անողներն էլ հավասարաչափ «քֆուր են կերել»:
Բանը հասել է նույնիսկ նրան, որ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել, որն առավել ուղղված էր ստեղծված վիճակից վիրավորված ու բորբոքված ոստիկաններին, քան թե հանրությանը: Տրվելով լիրիկական զեղումների՝ ոստիկանությունը հայտարարել է, թե բա՝ «չմոռանանք, որ ոստիկանությունը առաջին իսկ օրվանից մասնակիցն է մեր ազատության եւ անկախության համար մղվող պայքարի, եւ Եռաբլուրը նույնպիսի սրբավայր է նաեւ ոստիկանության ծառայողների համար. այնտեղ ննջում են Հայրենիքին իրենց կյանքը զոհաբերած նրանց տասնյակ ծառայակիցներ: Եվ զավակ կորցրած բոլոր ծնողների վիշտն էլ յուրաքանչյուր ոստիկան վերապրում է նույն ցավով, որ կրել ու կրում է իր զոհված ընկերների ծնողների հետ»:
Իհարկե, հուզիչ էին այս տողերը, բայց միանգամից շարքային քաղաքացուց մինչեւ արժանապատիվ ոստկան հարց է առաջանում՝ այդ դեպքում ո՞ր թշնամական երկրի ոստիկաններն էին անարգում հերոսամայրերին Եռաբլուրում:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ