
ԱՇԽԱՐՀՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿԻ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱՅԻ ՈՐՈՇՄԱՆԸ
Աշխարհը սկսել է արձագանքել ՌԴ նախագահի այսօրվա ելույթին եւ, մասնավորապես, ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա հայտարարելու որոշմանը:
Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը «սխալ քայլ» է անվանել Ռուսաստանի՝ մասնակի մոբիլիզացիայի մասին հայտարարությունը։ Բեռլինը կքննարկի որոշման պատասխանը։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջիլիան Քիգան հայտարարել է, որ ՌԴ նախագահի ելույթը տագնապալի է. «Ակնհայտ է, որ սա մի բան է, որին մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք, քանի որ մենք, գիտեք, չենք տիրապետում իրավիճակին»։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինգը հայտարարել է, որ Չինաստանը կոչ է անում բոլոր կողմերին հրադադարի և խորհրդակցական երկխոսության՝ անվտանգության բոլոր խնդիրները լուծելու համար։
Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակը խոստովանել է, որ «նախագահ Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի մասին հայտարարությունը բացարձակապես կանխատեսելի էր»։
Իսկ Կիևում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքն ասել է, որ ամերիկացիները` «Կշարունակեն աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»։ Միայն թե չի բացատրել, թե որքան ժամանակ աջակցելը կհամարեն անհրաժեշտ:
Վաշինգտոնից ամերիկյան պետական պաշտոնյաների արձագանքը ժամանակի տարբերության պատճառով դեռ չկա:
դեպի ետ