
ԹՇՆԱՄԻՆԵՐՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՓԵԼՈՍԻԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ
Եվ այսպես, ավարտվեց Երրորդ Հանրապետության պատմությունում ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի` խորհրդարանի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան: Լավատեսները ոգևորվեցին և խանդավառվեցին, հոռետեսները դրանում մեծ վտանգներ տեսան, իրատեսները մեծ սպասումներ գլխանց չունեին, պարանոիկները դավադրության նոր տեսություններ մոգոնեցին, իսկ ներքին և արտաքին ինտրիգանները զզվելի խարդավանքներ հյուսեցին: Թե ինչպիսի արտաքին-քաղաքական և գլոբալ ազդակներ կային «տատիի» այցում` կբացատրեն միջազգայնագետները, և ա-ռաջիկայում անպայման կդիմենք ամերիկյան գործերի գիտակ Սուրեն Սարգսյանին: Իսկ առայժմ մեր առջև կդնենք ավելի համեստ խնդիր` դիտարկել այցի ներքաղաքական բաղադրիչը:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ «ՊԱՊՈՒԱՍՆԵՐԸ»
Հանրային ընկալման մեջ Նենսի Փելոսիի կերպարն ավելի շուտ դրական է: 1988-ի Շարժման սերունդը հիշում է, որ տիկինը ԱՄՆ-ում Հայ դատի լոբբինգով զբաղված էր դեռ Բուշի նախագահության տարիներից, իսկ առավել երիտասարդների պարագայում բացը լրացվեց բացառապես հայամետ հայտարարություններով, այցով Ծիծեռնակաբերդ և արցունքներով: Թեև շատերը սպասում էին Կրեմլի վատ արձագանքի, սակայն պաշտո-նական արձագանքը դժվար է անվանել բացասական: Ռուսաստանը կողջունի այն քայլերը, որոնք փաստացի տանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորմանը: Այս մասին սեպտեմբերի 19-ին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պես-կովը՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Երևան:
«Այն ամենը, ինչը ոչ թե խոսքով, այլ գործով է, և ոչ բարձրաձայն, ոչ պոպուլիստական, այլ իրականում, անաղմուկ ու գործնական, կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, սահմանին իրավիճակի կայունացմանը, այս ամենը կարող է ողջունելի լինել»,- ասել է Պեսկովը:
Նա հավելել է, որ ժամանակի ընթացքում պարզ կդառնա, թե արդյոք այնպիսի բարձր մակարդակի գործողությունները, ինչպիսին է Փելոսիի այ-ցը Հայաստան, իրականում կարող են նպաստել այս կարգավորմանը:
Սակայն ռուսաֆոբները այդ տեքստում տեսան թաքնված սպառնալիք` որ Մոսկվան ազերիներին «քսի կտա» Հայաստանի վրա, որպեսզի ցույց տա Փելոսիի և այլ ամերիկյան պաշտոնատարների հայտարարությունների անարժեքությունը: Մենք, բնականաբար նման տեսակետ չենք կիսում, քանզի Վլադիմիր Պուտինը և այլ գլոբալ լիդերները, մեղմ ասած, հեռու են Նիկոլին բնորոշ ստախոս ստահակի կերպարից և նրանց ասածը պետք է հասկանալ այնպես, ինչպես ասում են, և Պեսկովը, բնականաբար, Պուտինի պաշտոնական տեսակետից դուրս ոչինչ ասել չի կարող: Դե ինչպես է նիկոլախունտան արհեստականորեն փչում այդ ռուսաֆոբ փուչիկը` դրա մասին ավելի ուշ, իսկ առայժ դիտարկենք ամենաամերիկամետ ուժի` ԱԺԲ-ի վարքագիծը:
Նրանք ավելի լավ անելիք չգտան, քան դասական «կարգո պաշտամունքի» մոդելով իրենց պահեն այնպես, ինչպես պահում են «սպիտակամորթ կիսաստծուն» դիմավորող պապուասները: Շարվեցին օդանավակայանի ճանապարհին` ԱՄՆ և Ուկրաինայի դրոշներով, աղուհացով... Դա քիչ էր, չգիտես ինչու որոշեցին, որ Փելոսին ՀԱՊԿ-ից դուրս գալու պատգամ է բերել, և հախուռն հանրահավաք կազմակերպեցին Ֆրանսիայի հրապարա-կում, ուր ներկա էր նաև լուսանցքային խառախուռա, գումարած` ակնհայտ նիկոլական ժեխեր: Դրա թագն ու պսակը խոսափողի համար կռիվն էր...
Կարճ ասած, ԱԺԲ-ն ԱՄՆ երրորդ դեմքի վրա ակնհայտ խղճուկ և անլուրջ տպավորություն թողեց: Սակայն ավելի լավը չէր ՔՊ-ական խունտայի թողած տպավորությունը: Ալեն Սիմոնյանն անվերջ «օճառվում» էր ամերիկացիներին, մայրաքաղաքում էլ ԱՄՆ դրոշների ակնհայտ գավառամիտ ավելցուկ կար: Գումարած դրան` ԱԺ-ում կադրի մեջ անընդհատ խցկվում էր, անգամ հետ մղելով ԱՄՆ դեսպանին, ձմերուկ վաճառողի դեմքով մեկը, ով, ինչպես պարզվեց, ԱԺ աշխատակազմի ղեկավարն էր: Գումարած դրան` թարգմանության կազմակերպման տապալումը... Կարճ ասած, քծնանքի մեծ դոզան և արարողակարգի հերն անիծելը նույնպես «պապուասության» տպավորություն թողեց: Եվ անշուշտ, հմուտ պաշտոնյա Փելոսին չէր կարող անտեղյակ լինել և բրիտանական մամուլի սկանդալից` թե ինչպես վայ-նախագահ Վահագն Խաչատուրյանը սելֆի էր անում Անգլիայի թագուհու դագաղի հետ:
Իսկ լուրջ ու ծանրակշիռ գործիչների տպավորություն թողել են թերևս ընդդիմադիր պատգամավորները` Հայկ Մամիջանյանը և Իշխան Սաղաթե-լյանը, ովքեր բարձրացրին ռեալիստական խնդիր` Ադրբեջանին ռազմական օգնությանն առնչվող թիվ 907 բանաձևի հարցը: Մեկ էլ Նիկոլի «ժողովրդավարությունը» գովացող տիկնոջը Մամիջանյանը ծանուցեց ՀՀ-ում ժողովրդավարության էական հետընթացի մասին:
ՆԻԿՈԼԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ
Շատ նման էր, որ տիկին Փելոսին եկել էր Նիկոլի սասանված վարկանիշը բարձրացնելու, այդ պատճառով չենք ուզում նրա արցունքներին հավատալ: Իսկ նիկոլականները կեղտոտ խաղ սկսեցին...
Մենք արդեն հիշատակել էինք հակառուսական «տեսությունը», իբր Մոսկվան Փելոսիի մեկնումից անմիջապես հետո պետք է թուրքին «քսի տա»: Եվ ահա հավար գցելու խաղ սկսեց վարչախումբը: ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հավար գցեց Ճապոնիայի դեսպանի մոտ, որ ժամեր անց մեծ ներխուժում է սկսվելու: Ավելի մեծ հավար գցեց Անվտանգության խորհուրդը, իսկ հետո ծավալվեց խուճապի տարածումը:
Երեկոյան հայկական սոցցանցերում կրկին տեղեկություններ են տարածվում թշնամու հարձակման նախապատրաստության մասին:
Դրա համար հիմք են դարձել հատկապես Երևանում տարածված թռուցիկները՝ օդային տագնապի դեպքում ապաստարաններում թաքնվելու վայրերի մասին: Շատ տեղեկություններ են ստացվում թշնամու զորքերի կուտակման և առաջիկա ժամերին հարձակման մասին: Իրականում ապաս-տարանների տեղանքի մասին թռուցիկները տարածում է Երևանի քաղաքապետարանը՝ զգոնության համար: Պարզապես, պետք է նաև լրացուցիչ տեղեկացնեին, որ մարդիկ խուճապի չմատնվեն:
Այս ամենի վերաբերյալ Նաիրի Հոխիկյանը ծանուցում է. «Անձամբ ես հակված եմ կարծելու, որ հարձակում դեռևս չի լինելու: Կարծում եմ, պետք է զգոն լինել, միշտ ձեռքի տակ ունենալ թարմ տեղեկություններ ու առաջին անհրաժեշտության իրերի պայուսակ, բայց այս պահին թշնամու հարձակման վտանգ չկա: Համենայնդեպս, զորքից նման զգուշացում չի տրվել:
...Հիմա հակված եմ կարծելու, որ այս օրերին Հայաստանի իշխանությունները տարբեր միջոցներով փորձում են լրացուցիչ անհանգստություն ու խուճապ առաջացնել հանրության մեջ, որպեսզի շեղեն զոհերի, կորցրած դիրքերի, զորքի ունեցած խնդիրների, իշխանության դեմ հանրային ցասման թեմաներից: Կարծում եմ, այս առումով թշնամու զորքերի կուտակումը ա-ռաջնագծի մոտ իր ներքաղաքական նպատակների համար է օգտագործում Հայաստանի իշխանությունը՝ դրանով վախեցնե-լով հանրությանը»:
Տգեղ է, ՔՊ-ականներ: Շատ տգեղ... Եվ տեղին է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ահազանգը. «Իշխանություն կոչվող աղետաբեր խմբավորումը կրկին չի խրատվել ու շարունակում է արտաքին և ներքին քաղաքականության կոպիտ սխալները: Սխալներ, ո-րոնք նոր պատերազմի դուռ են բացելու: Այսպես շարունակելու դեպքում Հայաստանը մնալու է պատերազմի բաց դաշտում՝ առանց քաղաքական ու դիվանագիտական որևէ աջակցության: Եթե մինչև հիմա արտաքին գործընկերները խառնվել ու միջամտել են ռազմական էսկալացիայի կանխման նպատակով, ապա շարունակվող անհավասարակշիռ ու անհեռատես քաղա-քականության արդյունքում ամբողջ Հարավային Կովկասն են վերածելու ռազմական բախումների մեծ թատերաբեմի: Սրանցից ազատվելն ազգային անվտանգության օրախնդիր է»:
Իսկ ազատվելու գծով կարծես նորություն կա: «Հայելի» ակումբի ունեցած տեղեկություններով՝ առաջիկա օրերին տեղի կունանա ՀՀ երեք նա-խագահների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիպումը: Դանդա՞ղ շտապենք, թե՞ իրոք շտապենք...
Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com
դեպի ետ