• am
  • ru
  • en
Версия для печати
12.09.2022

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԼՔՈ՞ՒՄ Է ԽԱՐԿՈՎԻ ՄԱՐԶԸ

   

Ռազմաքաղաքական փորձագետ Յուրի Պոդոլյակի փոխանցմամբ, ռուսական բանակը լքում է Խարկովի մարզը:

«Դատելով առավոտյան եկող տեղեկություններից, հրաման կա լքել Խարկովի մարզի ողջ տարածքը։ ՌԴ զինված ուժերն արդեն տարհանում են իրենց կայազորները Խարկովից հյուսիս, տարհանվել են Վոլչանսկը և Վելիկի Բուրլուկը։ Եվ ինչպես ես հասկացա, Ուկրաինայի զինված ուժերը հիմա կամաց-կամաց կգրավեն այս տարածքը։ Իսկ ո՞ւր պետք է շտապեն, այս տարածքն, այնուամենայնիվ, արդեն իրենց է մնացել։ Ուստի այն կզբաղեցնեն երրորդ կարգի ստորաբաժանումներն ու ... պատժողները։

Իսկ ազատագրված ռուսական մարտունակ զորքերը հապճեպ հեռացնում են ու տեղափոխում Ուգլեդարի ուղղություն, որտեղ այսօր կարող է սկսվել Կիևի ռեժիմի զորքերի նոր հակահարձակումը։

www.iravunk.com


դեպի ետ