• am
  • ru
  • en
Версия для печати
11.09.2022

ԿՈՆԿՐԵՏ ՓՈԳԴՆԴԱՊԵՏՆԵՐԸ, ԳԵՆԵՐԱԼՆԵՐ, ՄՏԵԼ ԵՆ ԴԻՐՔԵՐ ՈՒ ԱՍԵԼ ՏՂԱՆԵՐԻՆ, ԹԵ ՀԵՏ ՔԱՇՎԵՔ․ ՈՐ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԵՆ ԽՈՒՃԱՊ ՏԱՐԱԾԵԼ 18-20 Տ․ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ․ բացառիկ մանրամասներ

   

Գեներալիտետի դեմ հարուցվող քրեական գործերի, պատերազմից երկու տարի անց չկայացած վճիռների, Շուշիի անկման պատասխանատունների, դավաճան հրամանատարների մասին եւ ոչ միայն «Իրավունքը» զրուցել է «Մեծն Տիգրան» գնդի հրամանատար, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանի հետ, ով նախ անդրադարձավ երեսուն տարի շարունակ ոսվող մարտունակ բանակի մասին․

– Մենք 88 թվականից սկսած մեջի մարդ ենք եղել և շատ լավ տեղյակ ենք, թե ով ոնց է աշխատել, ինչի է աշխատել, բանակը մարտունակ եղել է, թե ոչ, զենքեր եղել են, թե չեն եղել։ Բոլորն են մեղավոր այս պարտության համար, ինչն՞ էր խանգարում, որ զենքեր առնեին, բանակը սարքեին, բանակը մարտունակ սարքեին։ Իրենք մենակ խոսքերով էին էդ ամենն անում ու բոլորին հավատացրել էին, թե մեր բանակն իսկապես տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է։ Այո, այսօրվա իշխանության մեղավորությունն էլ կա։ Այսօր բոլորը խոսացող են, որ իրենց ժամանակ այսպես էր, իրենք լինեին, պատերազմ չէր լինի, և այլն։ Այ տականքներ, դուք բերեցիք ու ամեն ինչ հասցրիք նրան, որ պատերազմ եղավ։ Հիմա կանգնել ինչե՞ր եք խոսում։

– Պարոն Առաքելյան, չե՞ք կարծում, որ գեներալներին, բանակի հրամանատարներին վրա քրեական գործեր հարուցելը եւս նպաստել են բանակում զգոնության թուլացմանը, դա էլ հանգեցրել է պատերազմի ժամանակ դասալքություններին, հրամաններին չենթարկվելուն։

– Իսկ ինչ անեին՝ թույլ տային, որ գեներալները, հրամանատարները հանգիստ թալանեին բանակը, դղյակներ կառուցեին, որ հանկարծ բանակի հեղինակությունը չընկնե՞ր։ Սա՞ է իրենց տրամաբանությունը։ Իրենք էդպե՞ս են մարտունակ բանակ կառուցել։ Իրենց տրամաբանությամբ՝ զինվորը գեներալին ավելի շատ է հարգում, երբ նա բանակը թալանում է, քան որ քրեական գործո՞վ է անցնում։ Բանակում յուրաքանչյուր զինվոր գիտի՝ ով ով է։ Պատերազմի առաջին օրվանից ես ռազմաճակատում եմ եղել, զինվորների հետ եմ շփվել, և բոլորը գիտեին, թե որ գեներալը, որ հրամանատարը ով է ու ինչացու է։ Ու եթե իրենց ձեռքը ճար լիներ, հենց իրենք էլ ոմանց մարտի դաշտում կգնդակահարեին այդ հրամանատար կոչվածների դասալքության ու դավաճանության համար։ Մեկը դավաճան է եղել, մյուսը՝ դասալիք, մեկը պատերազմի ժամանակ զինվորների ծնողներից փող է ուզել ղումարբազության համար։ Էսքան ազգի տականք մի տեղ է հավաքված եղել։ Բայց մենք ոտքի ենք կանգնելու։ Մենք զինվելու ենք, համախմբվելու ենք ու Արցախը հետ ենք բերելու։

Անուններ չեմ տալիս, բայց բոլորդ էլ նրանց անուններով գիտեք, ու, եթե այս իշխանությունները մի քիչ էլ հապաղեն, չբռնեն դավաճաններին, ուրեմն էլ անելիք չունեն էս ժողովրդի հետ: Հիմա օրը մեջ լսում ենք, որ դավաճան է բռնվել 400-500 դոլարով, բայց ով չի հասկանում, որ դրանք կատարածուներն են, իրական դավաճանները հիմա կյանքն են վայելում տղաների արյան գնով: Ես նորից եմ կրկնում, եթե դավաճաններին չհանրայնացնեն, ապա հայ ազգից շատ կարճ ժամանակ կմնա մենակ անունը` այն էլ պատմության մեջ:Ես տեղս չեմ կարողանում գտնել, երբ գիտակցում եմ, որ մեր կողքին ապրում են անունով հայ տղամարդիկ, ովքեր կարային 200 դոլարով հայրենիք վաճառել:

– Կոնկրետ դավաճանության դեպքերի՝ բուն պատերազմական դաշտում ականատես եղել՞ եք։

– Իմ ջոկատի տղաները եղել են նաեւ Ֆիզուլիի հատվածում ու էն ինչ իրենք էին պատմում, ուղղակի թրքություն էր: Տղերքը պատմեցին, որ բարձրաստիճան զինվորականներ, ասում եմ կոնկրետ մարդիկ` փխոգդնդապետները, գեներալներ, (ուղղակի ես չեմ ուզում ընկնեմ առաջ, թող քննությունը պարզի ու հանրայնացնի) մտել ենք դիրքեր ու ասել տղաներին, թե հետ քաշվեք մսաղացի բերանը ուր եք մտնում, մեկա Նիկոլը հողերը ծախել է: Այդ զինվորականները այդ տեղեկությունները տարածել են Հադրութի ու Ջաբրաիլի հատվածներում եւս:

– Պարոն Առաքելյան, Շուշիի անկումը մինչ օրս այդպես էլ առեղծված է մնացել, հայտնի չէ անգամ, թե ով է ղեկավարել պաշտպանության օպերացինան։

– Շուշիում բոլորս գիտենք, թե որ գեներալ է եղել, որին էլ վստահված է եղել Շուշիի պաշտպանությունը։ Ես նոյեմբերի 6-7-ին, անգամ 8-ին խոսել եմ տղաների հետ, մեր ընկերների հետ, Վերին Շենի գյուղապետի հետ, ու բոլորն էլ ասում էին, որ Շուշիում մենք ենք, թուրքերին թաքստոցներից հանում են ու խփում են։ Իսկ թե հիմա Շուշին հանձնվել է, թե տվել են՝ այդ հարցի պատասխանը թող տան այն գեներալները, որոնք Հադրութից եկող Շուշիի հետևից ճանապարհ բացեցին, և թուրքերը մտան Շուշի, ու դրանից հետո այդ հրամանատար, գեներալ կոչվածները թողեցին ու Շուշիից փախան՝ տղաներին թողնելով անտեր, ու այդքան զոհեր եղան այդտեղ։ Ես անուններ չեմ տա, հիմա քննություն է գնում, բոլորը պատասխան են տալու։

Զրույցը՝ Իլոնա Ազարյանի
www.iravunk.com


դեպի ետ