• am
  • ru
  • en
Версия для печати
10.09.2022

ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ԲՈԼՈՐ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. Ուկրաինայի ԳՇ

   

Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բալակլեյի գրավման և Խարկովի ուղղությամբ հակառակորդի այլ հաջողությունների մասին տվյալներ դեռևս չկան Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ամփոփագրում։ Փոխարենը ԳՇ-ն հայտնել է, որ ռուսական բանակը Բալակլեյի ուղղություն ռեզերվներ է փոխանցում հակահարձակման համար։ Բացի այդ, որ ռուսական հարձակումները մյուս բոլոր ռազմաճակատներում շարունակվում են: ԳՇ-ն մասնավորապես հայտնել է.

  • ՌԴ Զինված ուժերը շարունակում են գրոհները Խարկովի և Զապորոժիեի շրջաններում, ինչպես նաև Դոնբասում` Կոնստանտինովկա, Պրուդյանկա, Տիսկի, Վերնոպոլե, Նիկոլաեւկա, Զայցեւո, Կամենկա, Պերեմոգա, Ավդեեւկա, Բեզիմյաննոյե բնակավայրերի ուղղությամբ:
  • Ռուսական բանակը շարունակում է ակտիվորեն օգտագործել հրետանի և ավիացիա՝ զանգվածային հարվածներ հասցնելու համար Ուկրաինայի զինված ուժերի դիրքերին։
  • Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ավիահարվածներ են հասցրել հակառակորդի ռազմաճակատի Խերսոն-Նիկոլաև հատվածում:

Այսպիսով, եթե Բալակլեյի ուղղությամբ ուկրաինական հարձակումը չի ստիպել ռուսական ուժերին` դադարեցնել այլ հարվածներում հարձակումները` ուժերի մի մասը ուկրաինացիներին կանգնեցնելու համար տեղափոխելու համար, նշանակում է, որ ուկրաինական հարձակումը ռուսական հրամանատարությանն այնքան էլ չի անհանգստացրել: Նաեւ, որ եթե Բալակլեյի ուղղություն խոշոր ռեզերվներ են տեղափոխվում, ապա դա արվում է Ուկրաին թիկունքային խոշոր ուժեր բերելու, այլ ոչ թե այլ ուղղությունների հաշվին:

www.iravunk.com


դեպի ետ