• am
  • ru
  • en
Версия для печати
07.09.2022

ՈՐՏԵ՞Ղ ԷԻՔ, ԵՐԲ ՇՈՒՐՋ 5000 ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆՎԵՑ, ԴԱՏԱՊԱՐՏՈ՞ՒՄ ԷԻՔ, ՀԵՏՈ Ի՞ՆՉ. Վիգեն Սրբազանը՝ ԵՀԽ-ին

   


«Իրավունք»-ն անդրադարձել էր, որ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովի ժամանակ Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը խոսել է Արցախի բնակչության հանդեպ Ադրբեջանի կողմից շարունակ իրականացվող ոտնձգությունների մասին՝ հորդորելով համաժողովի ղեկավարությանը եւ բոլոր պատվիրակություններին գործնական քայլեր ձեռնարկել զսպելու Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը։ Նրա ելույթը ներկայացնում ենք ինչպես տեսանյութի, այնպես էլ հայերեն տեքստային տարբերակով:

«Շնորհակալություն ժողովի նախագահողին, իմ գնահատանքը հանրային հարցերով համագործակցող կազմակերպություններին, միեւնույն ժամանակ ունեմ որոշ մտահոգություններ: Անհնար է անտեսել իմ ժողովրդի նկատմամբ վայրագությունները։ Եթե չեմ սխալվում ինչ-որ մեկն ասաց, թե ինչո՞ւ ենք այդքան շատ խոսում ուկրաինացիների մասին, որովհետեւ Ուկրաինան Եվրոպա է։ Նկատի ունեմ, եթե ինչ-որ բան է պատահում Աֆրիկայում, նշանակում է չպե՞տք է միջամտենք, եթե ինչ-որ բան է կատարվում Ասիայում չպե՞տք է միջամտենք, կամ ինչ-որ բան է պատահում Ամերիկայում ՝ չե՞նք պատրաստվում միջամտել։ Եթե անարդարություն է լինում, մեր բարոյական պարտականությունն է արձագանքել։ Նախագահող, սույն ժողովը չի կարող տեղի ունենալ առանց մատնանշելու այն վայրագությունները, որոնք կատարվել են մարդկանց նկատմամբ։ Ինչո՞ւ եք մոռանում, թե ինչ եղավ Եմենում, ինչո՞ւ եք մոռանում, թե ինչ է կատարվում Եթովպիայում, ինչո՞ւ եք մոռանում, թե ինչ կատարվում այժմ Հայաստանում․ ամեն շաբաթ մեկ կամ երկու գյուղ է օկուպացվում, ի՞նչ եղավ 110-118 ռազմագերիների հետ վերջին երկու տարիների ընթացքում։ Աշխարհում չկա ոչ մի կառավարություն, որը ճնշում է գործադրում Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարությունների վրա, որպեսզի այդ երիտասարդներին ազատ արձակեն։ Որտե՞ղ էինք մենք, երբ շուրջ 5000 երիտասարդ սպանվեց։ Պարզապես եզրահանգում ենք․ «Մենք դատապարտում ենք»։ Եվ ի՞նչ, հետո ի՞նչ․․․ Նախագահող, սույն կազմակերպությունը պետք է լինի բարոյական կազմակերպություն եւ հոգ տանի յուրաքանչյուր ազգի, յուրաքանչյուր փոքրամասնության, յուրաքանչյուր մարդու համար, ովքեր տառապում են», - եզրափակելով խոսքը՝ շեշտեց Վիգեն սրբազանը:

www.iravunk.com


դեպի ետ