
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՄՏԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ, ՆԱ ԿՈՐԾԱՆՎԱԾ Է. Սատանովսկի
Հեղինակավոր քաղաքագետ Եվգենի Սատանովսկին ահա այսպես է գնահատում ուկրաինա-Եվրոպա խաղատախտակի ներկա իրավիճակը եւ հեռանկարները.
- Ամեն ինչ լավ է, Գերմանիան մտել է մարտական վիճակի մեջ: Իսկ ուր նա պետք է գնար: Նա կործանված է: Այս ձմռանը գերմանական արդյունաբերությունը՝ էներգատար արդյունաբերությունը, պարզապես չի գոյատևի։
Լավ, ո՞նց կարող ենք զերծ մնալ ռազմական գործողություններից, երբ ամերիկացիները դրանց ոչ միայն Եվրոպային մղում են, այլ քշում: Եվ դա լավ է նրանց համար: Որքան շատ սնանկանա Եվրոպան, այնքան լավ: Ինչքան մենք խրվենք ռազմական գործողությունների մեջ, այնքան ԱՄՆ-ի համար լավ։ Նրանց տրամաբանությամբ` չե՞նք խրվել Ուկրաինայում, կխրվենք Մոլդովայում կամ Բալթյան երկրներում: Կամ Լեհաստանում և Ռումինիայում... Խաղաղ բանակցությունները նրանց պետք է միայն վերազինելու, հզորացնելու, մարդկանց ու տեխնիկական սարքավորումները հավաքելու համար։ Ուկրաինան դեռ կարող է 4-6 միլիոն մարդ դուրս գրել, առնվազն 15 միլիոն դեռ մնացել։ Նրանք բոլորին կնետեն կրակը, և թքած ունեն դրա վրա...
դեպի ետ