• am
  • ru
  • en
Версия для печати
02.09.2022

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՍԿՍԵՑ ԵՐԵՍ ԹԵՔԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ. The American Conservative

   

Արեւմուտքը սկսեց երես թեքել Ուկրաինայից: Նման կարծիք է հայտնել The American Conservative-ը։ Արեւմտյան երկրները սկսեցին սահմանափակել Ուկրաինային զենքի մատակարարումը եւ ավելի շատ առեւտուր անել Ռուսաստանի հետ, իսկ դրանք նույն պետություններն են։

«Որոշ ապացույցներ կան, որ աշխարհը սկսել է հոգնել Ուկրաինայից։ Համաշխարհային տնտեսության Կիլի ինստիտուտի տվյալներով՝ ապրիլից ի վեր եվրոպական երկրներից Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումները նվազման միտում ունեն։ Ռուսաստանի հետ Եվրոպայի առևտուրն աճում է, և այդ միտումը կշարունակվի»։

Հոդվածի հեղինակի խոսքով՝ ուկրաինական հակամարտությունից հոգնածության մասին կարելի է դատել նաեւ դիվանագիտական գործընթացներով։ Այսպիսով, արեւմտյան դիվանագետները կորցրել են Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու թափը։

Ընդհանուր առմամբ, հրապարակումը կանխատեսում է, որ Ուկրաինայի շուրջ արևմտյան երկրների «աղմուկը» կավարտվի մինչև 2022 թվականի վերջ և կվերածվի համաշխարհային օրակարգի սովորական առօրյայի։

www.iravunk.com


դեպի ետ