• am
  • ru
  • en
Версия для печати
02.09.2022

ԱՄՆ-Ն ԻԶՈՒՐ ՉԱՐՁԱԳԱՆՔԵՑ ՆԱՏՕ-Ի ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՌԴ-Ի ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐԻՆ. Ջեֆրի Սաքս

   

ԱՄՆ-ն իզուր չի արձագանքել ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման անընդունելիության մասին Ռուսաստանի ղեկավարության նախազգուշացումներին։ Այս մասին «Democracy Now!» հեռուստաշոուի ժամանակ ասել է ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը։

«[Ռուսաստանի] նախագահ Վլադիմիր Պուտինը տարիներ շարունակ ասում էր. «ՆԱՏՕ-ին մի քաշեք դեպի Սև ծով, Ուկրաինա և Վրաստան»։ Մոսկվան զգուշացրել է. «Մեզ մի՛ շրջապատեք, մի՛ սպառնացեք», կոչ է արել համաձայնության գալ։ Բայց Վաշինգտոնում այդ կոչերը մերժվեցին»,- ասել է Սաքսը:

Տնտեսագետը նշեց, որ Ուկրաինայում ներկայումս նկատվող սրացումից կարելի էր խուսափել, եթե Վաշինգտոնը որոշեր հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով։

www.iravunk.com


դեպի ետ