• am
  • ru
  • en
Версия для печати
24.08.2022

ՄԻՊ-Ը ՈՐՈՇԵԼ Է ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ ՎԱՌԵԼ ԱՂԱՆԴՆԵՐԻՆ ԱԱԾ-ՈՒՄ ՈՒ ԱՅԼ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

   

Այսօր պարզ դարձավ, որ Փաշինյանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը դիմել է ՍԴ՝ վիճարկելով հանրային ծառայության առանձին տեսակների համար սահմանված՝ արհեստակցական միություններին եւ կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելքի սահմանադրականությունը:

Եթե խոսակցական լեզվով թարգմանենք, ՄԻՊ-ը որոշել է կանաչ լույս վառել աղանդներին ԱԱԾ-ում ու այլ ուժային կառույցներում աշխատակիցներ ունենալու համար: Պարզվում է՝ Մարդու իրավուքների պաշտպանը այստեղ տեսնում է խտրական վերաբերմունք իրավուքների իրացման հարցում, մինչդեռ ոչ մի ազգային անվտանգության խնդիր չի տեսնում: Ընդհանրապես տպավորության է ձեւավորվում, որ մարդու իրավուքները պտտվում են կրոնական եւ սեռական փոքրամասնությունների շուրջ: Հայաստանի աղետալի իրականությունը եւ Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթը մի տեսակ անհամահունչ է, օրինակ, ՄԻՊ-ը քար լռություն է պահպանել այն դեպքում, երբ Աղավնոյի բնակչությունը կատարում էր արատաշիրմելու աշխատանքներ, գոնե մտքով պատկերացնել կարելի է չէ՞, թե ինչ ողբերգության մասին է խոսքը, երբ մարդը սեփական հանգուցյալին գերեզմանից հանում ու տանում է նոր տեղ թաղելու, բայց տեսեք այդ մարդիկ աղանդավոր չեն եւ միասեռական չեն, ուրեմն, ըստ Փաշինյանի ՄԻՊ-ի, խնդրահարույց ոչինչ չկա: Արդյոք Մարդու իրավուքների պաշտպանն իր նախաձեռնողականությամբ նույն ոգով պաշտպանում է մեր գերիների իրավունքները միջազգային հանրությունում, թե՞ այս դեպքում եւս գործ չունենք աղանդների հետ: Սրանք հարցեր, որոնք չկան Փաշինյանի իշխանության օրակարգում, չէ որ նա ասում էր, թե մի ամիս, որ գերիներն ուշանան բան չի լինի, մի հիսուն հոգի այս կողմ այն կողմ ի՞նչ տարբերություն: Սակայն մեր զինվորների ու նահատակ եղբայրների հանդեպ նման վերաբերմունք ունեցող անձը նույն տոնայնությամբ չէր խոսում հայտնի միասեռական Մելի մասին, ում վերաբերյալ ֆիլմ նկարելու համար միլյոներ էին շռայլում: Ու դեռ Փաշինյանն ամբիոնից սրտնեղած բղավում էր, թե այդ մարդը իր պաշտպանության տակ է:

Փաստորեն, փաշինյանական հայտնի թեզերի ենթատեքստն ըմբռնել է նաեւ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, նա երբեք հայրենատեր հայ մշակի ու ռամիկի պաշտպան չի լինելու, այլ արյան գնով միասեռականներին ու աղանդավորներին թեւ ու թիկունք է լինելու: Ու սա բոլորովին էլ ենթադրություն չէ: Հիշեցնենք, որ նույն Քրիստինե Գրիգորյանը դեռ պաշտոնի կնիքը չչորացած՝ հայտարարեց, որ միասեռականներին է պաշտպանելու, իսկ ոմանք միամիտորեն հավատուն էին, թե իսկապես աշխարհում կա մարդու իրավունքներ, որ տեսախցիկի առջեւ անզեն պապիկին 10 հոգով մորթելը կարող է շարժել մարդասեր կառույցների բարեգթությունը, որ երկնքից տեղացող արգելված ֆոսֆորային զենքը կարող է թնդացնել աշխարհը, մինչդեռ Երեւանի կենտրնում մի միասեռականին երկու ապտակը դարձել էր ՄԱԿ-ի բողոքի ալիք: Այսքանից հետո՝ ինչպես զարմանանք, որ 20 դոլարով հայրենիք են վաճառում:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ