• am
  • ru
  • en
Версия для печати
20.08.2022

ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է ԱՐԳԵԼԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ

   

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը դիմել է Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, առանց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի և խաղաղապահ զորակազմի համաձայնության, ադրբեջանցի և այլ երկրների զանգվածային լրատվական միջոցների մուտքը։

Այս մասին հայտնում են Արցախի ԱԽՔ գրասենյակից։

Հիշեցնենք, որ ադրբեջանական «Հաքքին.ազ» լրատվամիջոցի խմբագիրը ռուս սահմանպահների ուղեկցությամբ այցելել է Բերձոր, Աղավնո, ներակայցել միջազգային կազմակերպության ներկայացուցիչ ու զրուցել Աղավնոյի գյուղապետի, այնտեղ գտնվող հայաստանցիների հետ։

www.tert.am


դեպի ետ