• am
  • ru
  • en
Версия для печати
18.08.2022

«ՍԱ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ Է, ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ». Արցախի ԱԽ քարտուղարի խոսնակ

   

Ադրբեջանական Haqqin.az-ի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը տեղեկություն է հրապարակել, թե իր գլխավորած լրատվամիջոցի նկարահանող խումբն այս պահին գտնվում է հայկական ղեկավարության շտաբում և առաջիկա օրերին ռեպորտաժների շարք են հրապարակելու Բերձորից ու Աղավնոյից բնակչության տարհանման վերաբերյալ։

168.am-ի հետ զրույցում Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Հրայր Հակոբյանն ասաց, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում։

«Սա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է, այն իրականությանը չի համապատասխանում»,- նշեց Հ. Հակոբյանը։

Ինչ վերաբերում է Ֆաթուլաևի լուսանկարին, որն արվել է Աղավնոյի վերևի հատվածում, Հրայր Հակոբյանն ասաց՝ այդ ամենը կթողնի առանց մեկնաբանության։

168.am


դեպի ետ