• am
  • ru
  • en
Версия для печати
15.08.2022

ՔՊ-Ի ՋԱՏԱԳՈՎ ՄԱՐԴԱԿԵՐՆԵՐԻ ԲԱՆԴԱՆ՝16-ԱՄՅԱ ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ԾԵԾԵԼ ԵՆ ԵՐԿԱԹԵ ՄԱՀԱԿՆԵՐՈՎ՝ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՎ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԴՈՒՌԸ. ֆոտո

   

Մեր գործընկեր, Newsmedia.am էլ․ օրաթերթի հիմնադիր-ղեկավար, հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանը գնացել է հերթական հանցագործության հետքերով, որի առանցքում 16 ամյա պատանի է, իսկ գլխավոր դերկատարները ՔՊ-ի ջատագովներ, ովքեր տղային հասցրել են վերանակենդանցման դուռը։ Մասնավորապես մեր գործընկերը ներկայացրել է․

Քիչ առաջ եմ վերադարձել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից:

Լուսանկարում պատկերված երիտասարդը՝16 ամյա Վալերիկ Պողոսյանն է, ով երեկ գիշերը հոր՝Սուրեն Պողոսյանի հետ տուն վերադառնալիս, Զարթոնք համայնքի ճանապարհին մահակներով դաժանաբար ծեծի է ենթարկվել մի խումբ անձանց, ավելի ստույգ մի խումբ Զարթոնքցիների կողմից (ընդ որում իր ծոնողի տարիքի), ում կյանքը կարելի է ասել, հրաշքով է փրկվել:

16-ամյա երիտասարդը, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում ենթարկվել է վիրահատության, քանի որ ինչպես հարազատներն են պատմում գլուխը բացված ա եղել մի քանի տեղից, եւ եթե ժամանակի առումով, հաշված րոպեներ անգամ ուշանային եւ համապատասխան օգնություն չցուցաբերվեր տղային, ապա երիտասարդն ուղղակի արնաքամ կլիներ:Պատճառը՝Զարթոնք համայքնում մինչ այսօր եռացող հետընտրական կրքերն են, ավելի ճիշտ ՔՊ-ական համայնքի ղեկավար կոչեցյալի մերձավոր շրջապատը, ովքեր էլ եղել են ծեծի մասնակիցներն ու գլխավոր դերակատարները: Ասում են՝ՔՊ-ի ջատագովները չեն մարսել, եւ մուռ են պահել, թե ինչու է ծեծի ենթարկված անչափահասի հայրը՝Սուրեն Պողոսյանը 2021-ի ընտրություններին չեզոքություն պահպանել՝չսատարելով ՔՊ-ականներին, ովքեր էլ այսօր առավոտվանից ՔՊ-ական համայնքի ղեկավար կոչեցյալի հետ ՋԱՐԴԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ գտնվում են Մեծամորի Ոստիկանության բաժնում:

Հ.Գ

ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔԸ ԿԱՐՈՂ ԷՐ ՆՄԱՆ "ՄՈՐԹ" ԱՆԵԼ՝

ՀԱՇԻՎ ՄԱՔՐԵԼ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՀԵՏ՝ ԱՅՆ ԷԼ ՄՈՏԱՎՈՐՊԵՍ 10-15 ՀՈԳՈՎ

ՄԵԿ ԱՌ ՄԵԿ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԵՄ ԱՅԴ ԱՐՆԱԽՈՒՄ ՍՐԻԿԱՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ, եւ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՄՙ ԹԵ ՈՎ ՈՒՄ ԲԱՐԵԿԱՄՆ Է ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՈՒ ՄԵԾ ԽԱՅԱՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Էՙ ԱՅՆ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՄ ՔԻՉ ԱՆՑ....

ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԱՊԱՔԻՆՈՒՄ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ ՄԵՐ ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐԻՆ , ԻՍԿ ԲՈԼՈՐ ՏԻՊԻ ՋՀՈՒԴՆԵՐԻՆ ԱՆԵԼՈՒ ԵՄ ՀՆԱՐԱՎՈՐԸ՝ՈՐՊԵՍԶԻ ԵՐԿԱՐԱՏԵՒ ՊՈՒՏՅՈՎԿԱՅՈՎ ՀԱՅՏՆՎԵՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ....

ՀԱՅԿԱՇԵՆՑԻ " ԽՈՐՈՇԻ" ԳԱԳՈՒԼԻ ՔԵՌՈՒ ՏՂԱՆ՝ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է ԵՂԵԼ

Ի ԴԵՊ,ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 16-ԱՄՅԱ ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԱԾ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԶԱՐԹՈՆՔՑԻ ԱՐՄԵՆ ԳԵՒՈՐԳՅԱՆՆ Է ՈՎ ԾԵԾԻ ԺԱՄԱՆԱԿ " ՆՍՏԵԼ Է" ՏՂԱՅԻ ՎՐԱ ԹՈՒՅԼ ՉԻ ՏՎԵԼ ՆՐԱՆ ՇԱՐԺՎԵԼ՝ ՜ԱՊԱՀՈՎԵԼՈՎ ՄԱՐԴԱԿԵՐՆԵՐԻ ԾԵԾԸ ՄԱՀԱԿՆԵՐՈՎ :

ՎԵՐՋԻՆՍ ԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱՇԵՆՑԻ ՈՄՆ "ԽՈՐՈՇԻ" ԳԱԳՈՒԼ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՔԵՌՈՒ ՏՂԱՆ Է, ՈՎ ԱՍՈՒՄ ԵՆ ՈՐ ԹՓՐՏԱՑԵԼ Է ԳԵՆԵՐԱԼԻՏԵՏԻ ՇՈՒՔԻ ՏԱԿ:

www.iravunk.com


դեպի ետ