• am
  • ru
  • en
Версия для печати
15.08.2022

ԱՄՆ-Ն ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵԶՐԻՆ Է. ՀԵՆՐԻ ՔԻՍԻՆՋԵՐ

   

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները կարող է Ռուսաստանի և Չինաստանի հետ «պատերազմի եզրին» լինել:

Առանց անուններ տալու՝ 99-ամյա պետական գործիչը ենթադրել է, որ ամերիկյան առաջնորդները այսօրվա քաղաքական մթնոլորտում «ուղղություն սահմանելու դժվարություններ ունեն», ինչը, նրա կարծիքով, նպաստել է գլոբալ լարվածության աճին:

«Մենք պատերազմի եզրին ենք Ռուսաստանի և Չինաստանի հետ այն հարցերի շուրջ, որոնք մասամբ հենց մենք ենք ստեղծել՝ առանց որևէ գաղափարի, թե ինչպես է դա ավարտվելու կամ ինչի պետք է հանգեցնի», - ասել է Քիսինջերը Wall Street Journal-ին:

Քիսինջերը նկարագրել է գլոբալ կարգը, որի վրա հիմնված է բարոյական և աշխարհաքաղաքական կայունության հավասարակշռությունը, որտեղ երկրները ճանաչում են միմյանց երբեմն հակադիր արժեքները, բայց դրանք առանձին են պահում բանակցությունների սեղանից:Սակայն Քիսինջերը Wall Street Journal-ին ասել է, որ ԱՄՆ առաջնորդներն ու ընտրողները այսօր դժվարանում են առանձնացնել «անձնական հարաբերությունները հակառակորդի հետ» կայուն դիվանագիտական բանակցություններ վարելուց:

«Կարծում եմ, որ ընթացիկ ժամանակաշրջանը մեծ դժվարություն ունի ուղղություն սահմանելու հարցում»,- ասել է Քիսինջերը։

Նրա նախազգուշացումը հնչել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան վիճահարույց այցից մի քանի օր ան. հայտնի է, որ Չինաստանի կառավարությունը կտրուկ դեմ է արտահայտվել Փելոսիի այցին՝ որպես ԱՄՆ-ի «մեկ Չինաստանի» սկզբունքի երկարամյա քաղաքականության խախտում:

Քիսինջերը հորդորել է Բայդենի վարչակազմին հավատարիմ մնալ Թայվանի շուրջ դիվանագիտական ստատուս քվոյին:

www.tert.am


դեպի ետ