• am
  • ru
  • en
Версия для печати
10.08.2022

«ԵԹԵ ԲԵՐՁՈՐԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵՆ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ Է ՆՇՎԱԾ, ԱՅՆ ԱՎԵԼԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԼԻՆԻ». Մովսես Հակոբյան

   

Օգոստոսի 25-ին Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքը և Աղավնո գյուղը հանձնվելու է Ադրբեջանին, Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանն օրերս այցելել էր Բերձոր և բնակիչներին տեղեկացրել այդ մասին։

Ըստ նախարարի, օգոստոսի 25-ին ադրբեջանցիները մտնելու են Բերձոր, իսկ ռուս խաղաղապահները դուրս են գալիս։

Բերձորի ճանապարհը փոխարինվելու է նոր այլընտրանքային ճանապարհով։

168.am–ի հետ զրույցում ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը խոսելով այլընտրանքային ճանապարհի անվտանգությունից, նկատեց.

«Եթե Բերձորի այլընտրանքային ճանապարհը կյանքի կոչեն այնպես, ինչպես նոյեմբերի 9-ի փաստաթղթում է նշված, ապա այն ավելի անվտանգ կլինի, քան այն ճանապարհը, որն այժմ կա։

Ադրբեջանական կողմն իր ճանապարհն արդեն կառուցել, ավարտել է, մնացել է հայկական կողմն իր ճանապարհը կառուցի։ Դեռ ճանապարհի մի հատվածն է կառուցված, այն բաղկացած է երկու մասից։ Մի կտորն ադրբեջանական կողմը սարքել է, մնում է հայկական կողմը սարքի, իսկ մյուս կտորը ևս Հայաստանը պետք է սարքի»։

Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ իրեն ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրել՝ ձերբակալված գեներալ-մայորի քրեական վարույթով, Մովսես Հակոբյանը հերքեց.

«Ի՞նչ հարցով պետք է հարցաքննության հրավիրեին, ինքս որևէ բանից տեղյակ չեմ, որևէ ծանուցում չեմ ստացել՝ հարցաքննության համար»։

168.am


դեպի ետ