• am
  • ru
  • en
Версия для печати
08.08.2022

ՁԱՅՆԴ ԲԱՐՁՐԱՑՐՈՒ, ՀԱ՛Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՍԹԱՓՎԻ՛Ր. Գայանե Ներսիսյան

   

Վերջին օրերին ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի, ՀՅԴ Հոլանդայի երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի եւ Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանի մուտքը Հայաստան արգելվեց: Նրանց «Զվարթնոց» օդանավակայանից հետ ուղարկեցին՝ թույլ չտալով ոտք դնել Հայրենիք:

Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունքի» հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ ընդգծեց, որ անօրինական է ներկայիս բռնապետ իշխանությունն արգելում հայրենիք մտնել Հայ դատի ներկայացուցիչներին:

- Բոլորիս վաղուց հայտնի է, որ Հայ դատից վախենում են թուրքերը, վախենում է նաեւ ներկայիս ազգադավ իշխանությունը՝ իրենց ազգադավ վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ: Սակայն ի հակառակ մեր ժողովրդի գիտակից խավի ՝ մեր հայրենիք են մտնում շատ օտարերկրացիներ, եւ, իհարկե, այս իշխանության կողմից շատ սիրված թուրքեր, որոնք ազատորեն գործունեություն են ծավալում մեր երկրում, ազատորեն գնում բնակարաններ եւ կատարում իրենց չար գործն ի վնաս մեր հայրենիքի: Շարունակում են քանդել ներսից, առանց այն էլ, ցավոք, քանդված մեր երկիրտը, ինչը եւ հարկավոր է այս վայ իշխանությանը: Այսօրվա իշխանության վերջնական նպատակն է թողնել Հայաստանն առանց հայերի, որը երիտթուրքերի վերջնական նպատակն էր: Ցավոք, մեր միամիտ ժողովրդի մի մասը դեռ չի կարողանում սթափ տեսնել իրական վիճակը: Ձայնդ բարձրացրու, հա՛յ ժողովուրդ, սթափվի՛ր:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ