
ԱՂԱՎՆՈՅԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼ՝ ՊԱՏԵՐՆ ՈՒ ԴՌՆԵՐԸ ՀԱՄԲՈՒՐԵԼՈՎ, ՏԱՐԻՆԵՐՈՎ ՎԱՍՏԱԿԱԾՆ ՈՒ ԱՊՐԱԾԸ ՄԻ ՔԱՆԻ ՕՐՈՒՄ ՊԻՏԻ ՀԱՎԱՔԵՆՔ ՈՒ ԴԱՌՆԱՆՔ ՔՈՉՎՈՐ
«Աղավնոյի բնակիչները սկսել են իրենց հավաքել՝ պատերն ու դռները համբուրելով, չեմ կարող նկարագրել, թե ինչ ապրումներ են, բայց այլ ելք չկա։ Կամ պիտի անզեն կռենք ու դառնանք էշ նահատակ, կամ դուրս գանք։ Թշնամուս անգամ չեմ ցանկանա այն ինչ մենք ենք հիմա զգում, մեր տարիներով վաստակածն ու ապրածը մի քանի օրում պիտի հավաքենք ու դառնանք քոչվոր, սրանից վեր պատիժ հայ ժողովուրդը չէր կարա տեսներ», -«Իրավունքի» հետ զրույցում ասաց Աղավնոյի բնակիչ Անդրանիկ Չաուշյանը, ընդգծելով․
- Բնակիչների մեծ մասը որոշել է բնակություն հաստատել Հայաստանի տարբեր հատվածներում՝ Սյունիք, Տավուշ, Կոտայք, Երեւան։ Ընդամենը տաս ընտանիք է որոշել մնալ Արցախում, այդ թվում ես։ Չգիտեմ, թե կոնկրետ Արցախի որ հատվածում կվերաբնակվենք, բայց ԱՀ Կառավարությունը ամեն բան անում է այդ մասով։
Իլոնա Ազարյան
www.iravunk.com
դեպի ետ