
ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՇԱՏ ՄԵԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ԻՆՉՊԵՍ ԵՆ ԻՐԱՆՈՒՄ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ․ Բացառիկ խաղաքարտեր է բացում իրանցի միջազգայնագետը
Ինչպիսի՞ն է Իրանի գնահատականը Արցախի վերջին իրադարձությունների վերաբերյալ, քանի որ, ըստ վարկածների, Ադրբեջանն այսպիսով սրում է իրավիճակը Զանգեզուրի միջանցքի խնդրի հետ կապված, «ԻՐԱՎՈՒՆՔ» թերթը փորձել է այս հարցի պատասխանը ստանալ իրանցի միջազգայնագետ ԽԱՅԱԼ ՄՈՒԱԶԶԻՑ, ով ուշագրավ մանրամասներ ներկայացրեց․
– Կովկասում նոր պատերազմի նշանները չեն կարող չանհանգստացնել Իրանին, քանի որ այս պատերազմը կարող է սպառնալ Իրանի անվտանգությանը։ Իրանը միշտ շատ զգայուն է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ և միշտ կոչ է անում երկու կողմերին լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով։ Ռուսաստանն ու Իրանը շահագրգռված չեն նոր պատերազմ սկսելուն։
Նոր պատերազմը ձեռնտու է միայն այն երկրներին, որոնք օգուտներ կարող են քաղել, դրանք են՝ Ամերիկան և Արևմուտքը։ Եթե հիշում եք, ես վերջերս ձեր թերթում տպագրված հարցազրույցում նշել էի, որ եթե Ամերիկան ու Արևմուտքը պարտվեն Ուկրաինայի պատերազմում, ապա ռազմական ծրագրեր կիրականացնեն Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Նոր հակամարտության սկիզբն ուղղված է Իրանի և Ռուսաստանի դեմ. Ամփոփելով խոսքս, կարող եմ հստակ փաստել, որ մեզ սպասում են շատ մեծ իրադարձությունների։
Իլոնա Ազարյան
www.iravunk.com
դեպի ետ