• am
  • ru
  • en
Версия для печати
04.08.2022

19 ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՑ 4-Ի ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է․ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐԱԿԱԶՄԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿՎԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ․ Արցախի ՊԲ–ն տվյալներ է հայտնում

   

Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանունները որոշ հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը' կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից կորուստներ չկան: Վիրավորում ստացած 19 զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը' ծայրահեղ ծանր: Մյուս վիրավորների վիճակը բավարար է:

Ռուսական զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի կայունացման ուղղությամբ:

Հիշեցնենք`օգոստոսի 3-ին՝ ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։

Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

www.iravunk.com


դեպի ետ