
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՓՈՂՈՑԻ ՈՒԺԸ ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅՏՆԵԼ ԵՆՔ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ՝ ՆՈՐ ԳՐՈՀԻ ՕՐԸ, ՊԵՏՔ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՆՔ․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
Անհրաժեշտ է փողոցի ուժը կրկնապատկել, սեպտեմբերին հայտնել ենք հանրահավաքի՝ նոր գրոհի օրը, պետք է կազմակերպվենք։ Եթե մայիսի 28-ի երթի մասնակիցների կեսը աշխատանքային ժամի լինի փողոցում, կարող է իշխանությանը հեռացնել։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Խնդիրը ակցիաների մասնակիցների թվի մեջ չէ, կազմակերպված զանգվածի մեջ է։ Պետք է կարողանանք այնպես անել, որ մարդիկ հավաքվեն ոչ միայն աշխատանքից հետո, այլև աշխատանքային ժամերին։ Համազգային ճնշումով կամ այդ ճնշման օգնությամբ՝ խորհրդարանում իմպիչմենտով պետք է հեռացնել Փաշինյանին։ Քաղաքական հիմարություն կամ անհեռատեսություն կլինի, եթե որևէ քաղաքական ուժ դադար տա այս փուլում, երբ ինտենսիվորեն ընթանում են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական բանակցությունները»,- նշել է պատգամավորը։
Անդրադառնալով սփյուռքի որոշ դաշնակցական գործիչների մուտքը Հայաստան արգելելուն, Վարդանյանն ասել է, որ հայերի սև ցուցակ կա աշխարհի 2 երկրում՝ Ադրբեջանում և Հայաստանում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
դեպի ետ