
ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԻԼԵՐՆԵՐԸ
— Իմ ցեց իմ անձից է,
Էդ իմ սերմն էր, որ ինձի սպանեց:
Դավիթ էդ խոսք ասաց,
Ու ինքն էլ էնտեղ մեռավ,—
Արև էտու ձեր որդոց:
«Սասնա ծռեր», Դավթի մահը
Հայ ազգի ամենախոցելի կետը հայտնի է հազարամյակներ ի վեր, իզուր չէ, որ այն արտացոլված է մեր էպոսում, մեր դիցաբանությունում: Այն է` ամենամահացու հարվածները մեզ հասցնում են ոչ թե մեր ազգի կենսաբանական թշնամիները, ինչքան էլ զորավոր լինեն, այլ հայի ազ-գանուն և մասամբ հայի սերմ կրողները: Իզուր չէ, որ թուրքերը ստեղծել էին ենիչերիների ինստիտուտը` հայերից և այլ Արի ազգերից առևանգած փոքր տղաներին դաստիարակելով որպես ամենադաժան թուրք զինվոր: 21-րդ դարում էլ արդեն վաղուց պաշտոնապես գոյություն չունե-ցող ենիչերիների կորպուսը ոչ մի տեղ չի անհետացել, այն ձևափոխվել է, նորագույն քաղաքական և հոգեբանական տեխնոլոգիաներով հասել կատարելության, սովորել հրաշալի քողարկվել:
Ենիչերիների կորպուսի կատարելության գագաթնակետը մեր իրականությունում Նիկոլն է` իր ՔՊ-ով ու ասոցացված կառույցներով (այսպես կոչված պայմանական, հաճախ նաև` իրական սորոսականներով): Կենսաբանական թշնամին մեր դեմ կռվելու կարիք չունի, քանզի օժտված է հենց երկրի ներսից դարպաս բացողների վիթխարի ցանցով: Ու հաճախ մեզ հետ ավելի ազնիվ ու անկեղծ է, քան իրեն ենթարկվող օ-կուպացիոն վարչակազմը, որի ներկայացուցիչներն անխտիր «յան» ազգանուններով են: «Փաշինյանը մատաղ արեց Հայաստանի ինքնիշխանությունը»,- այսպես բանաձևեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այն գործընթացը, որը կատարվեց ու կատարվում է մեր երկրի հետ: Ասել կուզե` Նիկոլը մեր պետականության գլխավոր վարձու քիլերն է, որը տաղանդավոր ձևով կատարում է տերերից ստացած առաջադրանքը:
Իսկ թշնամին ուղիղ ասում է այն, ինչ չեն ասում կապիտուլյանտները: Թուրքիայի նախագահ Էրդողանը, արտգործնախարար Չավուշօղլուն, իշխող կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը իրար հաջորդող հայտարարություններով Հայաստանից ակնկալում են կոնկրետ քայլեր, կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, որոնք ստացել են այլասերված սեռական բնույթ: Այն է` Սյունիքով միջանցք դեպի Նախիջևան, «խաղաղության» համապարփակ համաձայնագրի ստորագրում Բաքվի հետ և վերջնական հրաժարում Արցախից, բանակ փաստացի չունենալ, սահմանազատման արագացում և այսպես կոչված անկլավների վերադարձ Ադրբեջանին... Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի համոզմամբ. «Նիկոլի և իր կապիտուլյացված խունտայի ակնհայտ վախեցած լռությունը, ինչպես նաև աշխարհագրական ծուղակում հայտնված Հայաստանի անկարող բացակայությունն իրեն վերաբերող գործընթաց-ներում՝ խոսում է այն մասին, որ մեզ բոլորիս սպասվում է նոր կապիտուլյացիա: Այն շանթի պես մի օր որոտալու է հայ ժողովրդի գլխին և ստանալու ենք մեր մեջքի հետևում ստորագրված նոր հակահայկական փաստաթուղթ:
Ըստ տարածվող շշուկների` Նիկոլը ստիպված է գնալ այդ քայլին և այլընտրանք չունի: Իսկ հուսահատ հայտարարությունները, որ Հայաստանը չի քննարկելու միջանցքային տրամաբանության հարցեր, դեռևս ոչինչ չեն նշանակում, որով-հետև չորս կողմից եկող տեղեկատվական հոսքերը հակառակի մասին են խոսում:
Կապիտուլյանտը կդիմանա՞ արդյոք միջազգային ճնշումներին և կկարողանա՞ դուրս գալ իր խղճուկ իշխանությունը երկարաձգելու հաշվարկով ինքնակամ սկսած բարդ խաղից՝ դժվար է ասել: Հայաստանի հաշվին սկսված խաղն այնքան մեծ խաղադրույքներ ունի, որ ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը և ո՛չ էլ Թուրքիան անհրաժեշտ պահին չեն պահի Նիկոլին և առաջին զոհը հենց Նիկոլի կապիտուլյանտ իշխանությունը կլինի»:
Ընդդիմադիր գործչի կարծիքով` Դիմադրություն շարժումն առաջիկայում մեծ և շատ կարևոր անելիք ունի՝ ի նպաստ Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայ ժողովրդի: Թերևս այդ անելիքների գիտակցումով է պայմանավորված ՀՀԿ-ի անցկացվող հսկայածավալ կուսակցաշինա-կան և կազմակերպչական աշխատանքը, որի վերաբերյալ համացանցում ամեն օր կարելի է տեսնել հաղորդագրությունների շարք: Բայց արդյո՞ք նույն ինտենսիվությամբ ինքնակազմակերպվում են Շարժման բաղկացուցիչ մյուս քաղաքական ուժերը` դժվար է ասել, առավելևս որ դրանց մի մասը գաղտնապահության դարավոր սովորույթ ունի:
Բայց միաժամանակ համացանցի ու մասնավորապես Ֆեյսբուքի ու Տելեգրամի «հայելին» ցուցադրում է և ինտրիգներ ու խառնակչություններ, գործընկերոջը «սկացնելու» և նրա հաշվին առաջ մղվելու փորձեր: Իսկ Շարժումից դուրս գտնվող այն կատեգորիան, որը վաղուց ստացել է «ընդդիմության ընդդիմություն», ինչպես նաև «երրորդ ուժի» մասին բարձրաձայն երազողները խորքում ունեն նենգ հաշվարկ` ամեն կերպ նպաստել ընդդիմության ձախողմանը, եղած բարակ ճեղքերը վերածել վիհերի, որպեսզի գոյանա քաղաքական վակուում, որն իրենք հույս ունեն լցնել: Նրանց մեջ նույնպես կան ծպտյալ նիկոլականներ, ըստ էության` քողարկված ենիչերիներ, տարատեսակ ագենտուրա, ինչպես նաև գործիչներ, ովքեր ակամա ջուր են լցնում խունտայի ջրաղացին... Պատգամավոր, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն էլ մատնանշում է սրիկաների ու մոլորյալնելի կատեգորիան, և արձանագրում. «Եթե Էրդողանի այս հայտարարություններից հետո կգտնվի մեկն, ով կրկին կհայտարարի, որ, իբր, Թուրքիան նախապայման չունի և հայ-թուրքականը կապված չէ հայ-ադրբեջանականի հետ, ապա այդ մեկը կա՛մ ապուշ է, կա՛մ ապուշի տեղ է դնում իրեն հավատացողներին»:
Նախկին պատգամավոր Արման Աբովյանն էլ հեգնական զուգահեռներ է տանում. «Միևնույն է` չեմ հասկանում թուրքերին դի-մադրող իրաքցիներին և սիրիացիներին: Շատ անհեռատես մարդ դուրս եկան... որոշել են իրենց անկախության, ինքիշ-խանության և ազգային անվտանգության համար կռիվ տալ թուրքերին... չէ՞ որ կարելի էր հայտարարել «բարիշելու և խաղաղության դարաշրջան», հանձնել եղած-չեղածը թուրքերին և «առեւտուր» անել բարբարոս օսմանների հետ: Այս սիրիացիները և իրաքցիները (իրանցիների հետ միասին) հեչ գլուխ չեն հանուն «խաղաղությունից»: Дикие люди-дети гор,- կասեր դասականը»:
Այդ «խաղաղությունից գլուխ չհանող» կատեգորիան մեզանում շատացնելը դարձել է հրատապ անհրաժեշտություն: Կենսական: Անհե-տաձգելի: Այլապես պետականության քիլերները կհասցնեն արձակել նաև «ստուգողական» կրակոցներ:
Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com
դեպի ետ