• am
  • ru
  • en
Версия для печати
23.07.2022

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԻՐԱՆ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՇԱՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ․ Իրանցի միջազգայնագետը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

   

Աշխարհաքաղաքական ի՞նչ զարգացումներ կարող են հաջորդել ՌԴ նախագահ Վլադիրմի Պուտինի՝ Իրանի Իսլամական հանրապետություն այցից հետո, հարցի պատասխանը «Իրավունքը» փորձել է ստանալ իրանցի միջազգայնագետ ԽԱՅԱԼ ՄՈՒԱԶԶԻԻՑ, ով ուշագրավ մանրամասներ ներկայացրեց․

- Վլադիմիր Պուտինի Իրան այցից հետո տարածաշրջանում շատ փոփոխություններ կլինեն. Դրանցից ամենանշանակալին Արևմուտքի դեմ ուժերի ձևավորումն է։ Արևմուտքի դեմ այս դաշինքը Իրանի հետ ընդգրկում է Արևելյան Եվրոպայից մինչև Հարավ-չինական ծովի տարածքը։

Այդ իսկ պատճառով արեւմտյան քաղաքական գործիչները չթաքցրեցին, որ իրենց խիստ մտահոգում է այս հանդիպումը։ Ի վերջո, տարածաշրջանում իրավիճակի փոփոխության հնարավորությունն արդեն դռան շեմին է։ Այս բարեկամության ամրապնդման ֆոնին կարեւոր գործոններից մեկն էլ Էրդողանի ներկայությունն էր հանդիպմանը։ Չեմ կարող չնկատել, որ Արևմուտքի հաղթաթուղթն ուղղված է Կովկասի հետ ռազմական ճգնաժամ ստեղծելուն։

Արեւմուտքը ցանկանում է շեղել Իրանի և Ռուսաստանի ուշադրությունը. հետևաբար, խաղաղությունն ու արդարությունը Կովկասում շատ կարևոր են տարածաշրջանի համար։

Ռուսաստանն ու Իրանը նախօրոք գիտեն այդ դավաճանական ծրագրերի մասին և թույլ չեն տալիս դրանք կյանքի կոչել։ Եթե Կովկասի ծրագրերը չկատարվեն, շատ հավանական է, որ հունվարյան իրադարձությունները Ղազախստանում կկրկնվեն։

Իլոնա Ազարյան
www.iravunk.com


դեպի ետ