
ԽՈՒՆՏԱՆ` ՍԵՓԱԿԱՆ ՎԱԽԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ
Սեփական անձերի «անվտանգությունն» ապահովելու ձգտումը խունտային հասցրել է կատարյալ պարանոյայի: Քիչ է, որ գերագույն գլխավոր դավաճանը շրջում է հարյուրավոր ոստիկաններով, քիչ է, որ ԱԺ-ում լրագրողներին հազար տակ խուզարկում են (երևի ցանկացած նորմալ հայ աչքներին վրիժառու է երևում), հիմա էլ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հանրությանը պատմեց մի կատարյալ աբսուրդի մասին: Այն է` դատարաններում «անվտանգության նկատառումներով» արգելել էին ներս բերել պլաստիկե շշերով ջուր...
ԵՐԲ ԱՇԽԱՐՀԸ ՄՂՁԱՎԱՆՋՆԵՐՈՎ ԼԵՑՈՒՆ Է ԹՎՈՒՄ
Ճիշտ է, հարգարժան փաստաբանի հրապարակումից հետո դատարաններում վերացրին այդ աբսուրդային արգելքը, սակայն «շշաֆոբիան» գալիս է անձամբ Նիկոլից: Գալիս է այն հիշարժան օրվանից, երբ Սեյրան Օհանյանն ԱԺ դահլիճում ջրի պլաստիկե շիշ նետեց նախագահության ուղղությամբ, և կապիտուլյանտին թվաց, թե գեներալն անձամբ իր վրա էր նշան բռնել: Եվ արմատավորվեց «շիշը զենք է» զավեշտալի գաղափարը, շշերը սկսեցին հավաքել ցանկացած տեղից, ուր գոնե մեկ ոչՔՊ-ական կա...
«Շշաֆոբիայի» հոգեբանական պատճառները կբացատրեն Ռոբերտ Քոչարյանի ասած «ուրիշ մասնագետները», սակայն ակնհայտից ակնհայտ է այս խունտայի պարանոիկ վախի իրողությունը: Իսկ վախը գալիս է դավաճանության, թուրքի շահը սպասարկելու, ազգային ամենայն ինչը պղծելու հանցակցությունից: Եվ ցուցադրական լպիրշությունն էլ գալիս է այդ վախից: Ինչքան էլ մանթրայի պես կրկնեն, թե ընդդիմությունն անզոր է, այ տեսեք` նույնիսկ ամենօրյա ցույցեր չի անում, միևնույնն է` հողը վառվում է խունտայի ոտքերի տակ: Եվ կվառվի, անգամ եթե բոլոր ընդդիմադիրներին բանտարկեն կամ սպանեն ու մնան իրենք իրենցով: Քանզի իրարից էլ են վախենում, իրար կասկածում, ամենուրեք դավեր փնտրում: Սրանց ու սրանց կողմնակիցների հոգեվիճակը շատ լավ նկարագրել է քաղաքական մեկնաբան Աբրահամ Գասպարյանը. «Այսքան նսեմ, ստորացված ու ստրկացած, այսքան հակամարդ, հակահայ ու հակահայաստան, հիվանդագին տգետ, մահացու քինախնդիր ու խելագարության հասնող անտարբեր... ժողովրդին դարձրիք անինքնասեր, Սոդոմ-Գոմորից 5 պակաս...
ՀԳ.-Արա՛, փաթթեմ ձեր հպարտությունը»:
Վախենում են, քանզի թարմ և արագացված դավաճանական պայմանավորվածություններ են ձեռք բերել Թբիլիսիում` ԱԳ նախարարների հան-դիպման շրջանակներում: Տխրահռչակ ԱԽՔ-ի խոսքով. «պատերազմի բերումով Արցախ մուտք գործած ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները վերադառնում են Հայաստան»: Սակայն քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի վկայությամբ. «Բայց քանի որ իմ տեղեկություններով Արցախում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ չկան, իսկ ժամկետային զինծառայողների զորացրումը քաղաքական հայտարարության առիթ չէ, ուրեմն կարելի է ենթադրել, որ քննարկվող թեման շատ ավելի բովանդակային է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Այս դեպքում խոսքը կարող է վերաբերել միայն Արցախի զինաթափմանը: Վստահ եմ՝ «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ» ասելով՝ այս իշխանությունները նկատի ունեն Արցախում գտնվող ռազմական տեխնիկան, որի դուրսբերումն ադրբեջանական կողմի՝ վաղուց ձևակերպված պահանջներից մեկն է»:
Եվ Արմեն Աշոտյանը միանշանակ իրավացի է` պնդելով, որ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ ապացուցում են, որ «անհատական «գործնական» հանդիպումների» միջոցով սպասարկում են թշնամու շահը:
ՈՐՏԵՂ ՔՊ-ԱԿԱՆ, ԱՅՆՏԵՂ ՀԵՐԹԱԿԱՆ «ԴՈՒՇԱՆԲԵԻ ՎԵՐԵԼԱԿԸ»
Թե ինչ ազգածախություն է տեղի ունեցել ԱԳ նախարարների հանդիպման մակարդակով, ՀՀԿ փոխնախագահը վերլուծել է ուղիղ եթերում, ինչը կներկայցնենք համառոտ թեզերով.
• Միջնորդների բացակայության պարագայում Հայաստանը ներկայացնող կապիտուլյանտ իշխանությունների ու Ադրբեջանի հաբռգած իշխանությունների հանդիպումներից լավ բան սպասել չի կարելի:
• Ի՞նչ ստացանք ՀՀ ԱԳՆ կոչվող բոմժանոցից, որպես Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման պրեսռելիզ` ոչինչ. անալի, տխմար, բյուրոկրատական լեզվով գրված դիվանագիտական կլիշեների հավաքածու:
• Ի՞նչ ստացանք Ադրբեջանի ԱԳՆ-ից` հերթական պնդումը, որ Արցախի հակամարտությունն իրենց համար հանգուցա-լուծված է և սպառնալիքը` հայկական զինված ուժերը Արցախից պետք է դուրս բերվեն:
• Այսօր ԱԽՔ կոչվող էակը, որը հազար երկրի շպիոնի համբավ ունի, ինքնահարցազրույց է տվել, որտեղ փորձել է հանգստացնել իրենց շեֆերին` Ալիևին և Բայրամովին, որ «ձեր ջանին ղուրբան», սեպտեմբերից Արցախում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի:
• Ամենադաժան խոխմը` «տերերը» բավարարված չեն. ոչ մի տեր չի սիրում ամբողջությամբ հեշտությամբ տրվող Նիկոլին և մնացածին:
Այսինքն` այնքան արագ են տրվում, որ անհավատալի է թվում անգամ հայերիս թշնամի սրանց տերերին, և վերջիններս արձագանքում են շարունակաբար ահ տալով: Իսկ եթե հաշվի առնենք, որ իրար հետևից եկան Իրանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի գլխավոր հետախույզները և փակ դռների հետևում տվեցին իրենց հրահանգ-վերջնագրերը, որոնք իրար հակասում են, ապա պարզ է, որ այս խունտային այլևս ոչ մի «վախ բռնող» չի փրկի` անկախ կիրառվող մոգական տեխնիկայից...
Եվ սրանք ինչքան էլ աքլորանան, նաև վախենում են ընդդիմությունից: Վախենում են ի պաշտպանություն քաղբանտարկյալների ակցիաներից, վախենում են «Նիկոլ մարդասպան» պաստառներից, վախենում են բանտախցերում փակված քաղբանտարկյալներից: Վախենում են Սերժ Սարսյանի ամեն ելույթից` ինչ օրակարգով էլ այն լինի, վախենում են ընդդիմադիր կուսակցությունների հատկապես երիտասարդական կառույցներից, որոնց դեմ չեն կարող կիրառել իրանց սիրելի «կոմպրոմատները»:
Եվ վերջապես` վախենում են խորհրդարանական ընդդիմության բոյկոտից, զի կուզենային «գառի պես խելոք» ընդդիմություն, որը մասնակցելով իրենց բերած ազգադավ կամ պարզապես տխմար նախագծերի քննարկմանը, կլեգիտամացնեին իրենց էլ, իրենց ցնցող դավաճանանությունն ու թրքահպատակությանն էլ: Իսկ բոյկոտի պայմաններում իրենք սոսկ զրո լեգիտիմությամբ ոճրախումբ են, ինչքան էլ վկայակոչեն 2021-ի արտահերթ ընտրությունների արդյունքները: Զի լավ գիտեն, որ այդ 688 հազար ժեխաքվեներն իրենց չեն պաշտպանի, երբ կգա հատուցման և պատասխան տալու ժամը:
...Իսկ կապիտուլյանտը դավաճանությունից ազատ ժամերին շարունակում է փայփայել իր սիրելի խաղալիքը` ոստիկանությունը. «Քննարկվել է ստեղծվելիք Ներքին գործերի նախարարության շրջանակում Ոստիկանության տարածքային ստորաբա-ժանումների նոր մոդելը: ...Վարչապետը նշել է, որ Ոստիկանության բարեփոխումների արդյունքում ակնկալվում է ունենալ ավելի օպտիմալ կառուցակարգեր, կրկնվող գործառույթների բացառում և աշխատավարձերի բարձրացում»:
Աշխատավարձերի բարձրացում, այսինքն` վարձու ենիչերիների բուծման պրիմիտիվ տեխնոլոգիա: Բայց արդյո՞ք ենիչերիները սրանց կփրկեն սեփական վախերի ճիրաններից: Դժվար թե... Երկու վախը մի մահ է, և սրանք ամեն օր են մեռնում: Ի տարբերություն իրենց կողմից դանդաղ կամ արագ սպանվածների:
Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com
դեպի ետ