
«ԴԱ ԿԲԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓԼՈՒԶՄԱՆԸ, ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿՈՐԾԱՆՄԱՆԸ». Սեմյոն Բաղդասարով
«Աջ ու ձախ ընկնելու փոխարեն, պետք է վերստեղծել հայկական բանակը, ուժային կառույցները, համախմբել ժողովրդին: Փաշինյանը դա ի վիճակի չէ դա անել»: Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքը և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սեմյոն ԲԱԳԴԱՍԱՐՈՎԸ` «Գոլոս Արմենիին» տված հարցազրույցում։
Գնահատելով Հայաստանի եւ տարածաշրջանի ներքին իրավիճակը, Բաղդասարովը հավելել է. «Հայաստանի ներսում ես տեսնում եմ, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո շատ բան արվեց հայկական բանակը թուլացնելու համար, ինչի հետեւանքները տեսանք ԼՂ-ում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Հիմա, իհարկե, Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են առավելագույնի հասցնել այն ամենը, ինչ կարող են։ Հիմնական ուշադրության կենտրոնում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է։ Ճիշտ է, երբեմն չեմ կարողանում հասկանալ, թե ինչով է «Զանգեզուրի միջանցքը» տարբերվում Փաշինյանի այնտեղ անցկացրած ճանապարհից, ինչպես նաև այս հարցում նրա պարզաբանումներից։ Եթե այս միջանցքը, ճանապարհը, ինչպես ուզում եք անվանեք, ստեղծվի, ապա դրանով կարող են գնալ նավթագազատարներ և այլն։ Սրանով հետաքրքրված է առաջին հերթին Թուրքիան։ Այս միջանցքով կուղարկվեն ածխաջրածիններ Կենտրոնական Ասիայից՝ Ղազախստանից (իսկ թուրքերն արդեն աշխատում են այդ հարցով):
Ի՞նչ է դա նշանակում: Որ Թուրքիան ընդհանրապես ածխաջրածինների համար շատ կարեւոր հանգույց է դառնում։ Հիմա դա նույնպես դրանցից մեկն է, ապագայում ավելի կակտիվանա։ Կարծում եմ, որ սա հակառուսական նախագիծ է, քանի որ դա ի վնաս Ռուսաստանի Դաշնության շահերի է, դրա իրականացումը նշանակում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, այդ թվում՝ Հայաստանից՝ միաժամանակ ուժեղացնելով Թուրքիայի դերը տարածաշրջանում։ Դա կբերի Հայաստանի փլուզմանը, հայկական պետության ամբողջական կործանմանը...»։
դեպի ետ