• am
  • ru
  • en
Версия для печати
03.07.2022

ՁԵՐ ԴԱՉԱՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԴԻՐՔԵՐԸ ԱՄՐԱՑՆԵԻՔ, ԻՆՁ ԹՈՂ ՉԽՈՍԵՑՆԵՆ՝ ԶԻՆՎՈՐԸ ՉՈՐՍ ԿՈՂՄԻՑ ՇՐՋԱՊԱՏՎԱԾ Է ԵՂԵԼ ԴԱՎԱՃԱՆ-ԴԱՐԱՆԱԿԱԼՆԵՐՈՎ․Արցախյան առաջին պատերազմի առաջին կին հրամանատար

   

Հայոց բանակի պահեստազորի փոխգնդապետ, Արցախյան առաջին պատերազմի առաջին կին հրամանատար, բազմաթիվ վիրավոր մարտիկների կռվի դաշտից դուրս հանած, չարդախլեցի Անահիտ Մարտիրոսյանը վստահ է, որ պատերազմը տանուլ տվեցինք, որոբհետեւ ունեցել ենք դավաճաններ․

- Հայ զինվորը չորս կողմից շրջապատված է եղել դավաճան-դարանակալներով, ու մենք իրավունք չունենք հիմա հանգիստ նստել, տղերքի արյունը մեզ գիշերը պիտի հանգիստ չտա։ Ժողովուդը պետք է ոտքի կանգնի ու հստակ ղեկավար ընտրի, մեզ՝ հայ ազգիս հայրենասեր ղեկավար է անհրաժեշտ, ով ճանաչում է Արցախը եւ պայքարում Հայաստանի ամբողջականության համար։ Ձեզ ինչ է թվում, եթե այսօր Բերձորը տվեցինք, վաղը Ալիեւի երախը Զանգեզուրն է կուլ տալու, ու մենք էլի տալու ենք, անունը դնելով՝ խաղաղության դարաշրջան։ Ալիեւը Սեւանն էլ է ուզում, Երեւանն էլ է ուզու, ինչ ասեք՝եկեք մեզ էլ հետը նվեր վերցրեք։ Լավ, ուր են մեր տղամարդիկ, էս ինչ անպատիվ լռություն է։

Ես Ձեզ ասեմ, որ նախկիներն էլ պակաս մեղավոր չեն, հա, եթե էդքան մտահոգ էի, թող 1994թ․ ին հստակ լուծերին Արցախի հարցը, երբ մենք եղել ենք հաղթող կողմը։ Մենք էլի կհաղթեինք, եթե մեզ չդավաճանեին, եթե դիրքերը չդատարկվեին։ Գեներալներ եմ տեսնում, որ դուրս են եկել ու մեծ-մեծ խոսում են, բա ժամանակին դաչաների փոխարեն դիրքերը ամրացնեին, ինձ թող չխոսեցնեն։ Հայրենիքը փողով էին սիրում դրա համար էլ էսօր էս օրն ընկանք։

Տիկին Անահիտը նկատում է․

- Մեզ հայեր են պետք էսօր, իսկական հայեր, որոնց երակներում զտարյուն հայի տեսակ է պետք։ Գիտեք, ինչու էս իշխանությունը կարողացավ էսպես սեպ խրել հասարակության մեջ, որովհետեւ եկած-չեկած օրվանից՝ բաժանիր, որ տիրես սկզբունքով առաջնորդվեցին, սեւ-սպիտակ արեցին, ու խնդրեմ՝ արդյունքը։ Սեւ-սպիտակը մտած ոչ միայն հասարակության մեջ, այլ ամրացավ բանակում, սեւ-սպիտակ էին անում անգամ պատերազմի դաշտում։ Ազգս իսկապես շատ մեղք է, եթե մենք չսթափվենք, թշնամին մի օր գալու է մեզ մեր տան մեջ մորթի, սթափվեք ժողովուրդ։

Իլոնա Ազարյան
www.iravunk.com


դեպի ետ