• am
  • ru
  • en
Версия для печати
02.07.2022

ՄՈՒՏԱՆՏՆԵՐԻ «ԴԱՐԱՇՐՋԱՆԸ»

   

Հուլիսի առաջին օրը «պատահականորեն» համընկնում են երկու իրադարձություն` ընդդիմության հանրահավաքը և ԱԺ արտահերթը, որին խունտան մտադիր է պաշտոնանկ անել Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին. «Ազգային ժողովի խորհուրդը համաձայնություն է տվել 2022 թվականի հուլիսի 1–ին ժամը 11:00–ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն»:

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԲԵՍՊՐԵԴԵԼ. ԵՆԻՉԵՐԻՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒ-ՏԸ

Իսկ իրականում խունտան ընդդիմադիր մի քանի գործիչների վաղուց է վերցրել նշանառության տակ՝ Իշխան Սաղաթելյանը, որը Փաշինյա-նին հրապարակավ «արա»–ով է դիմել, Վահե Հակոբյանը, որը չի ներվում սյունյաց հայհոյանքների կազմակերպման համար եւ հայտարարել է, թե «Նիկոլը քաղաքական դիակ է», ու էլի մի քանիսը: Բայց կոնկրետ այս երկու հոգու մասով Նիկոլը որոշում ունի նրանց զրկել պատգամավորական մանդատից` բացակայությունների պատրվակով, թեեւ, ԶԼՄ–ների տեղեկություններով, ցուցակն այսքանով չի ավարտվում, եւ առաջիկայում այլ անուններ եւս կլսենք, որոնց պատրաստվում են մանդատից զրկել` ցուցակը բաղկացած է 10 հոգուց:

Իսկ տխրահռչակ Գ. Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվու-թյան ենթարկելու հարցը քննարկելու կապակցությամբ ձևավորված հանձնախումբը որոշել է մերժել կարգապահական պատասխանատվության են-թարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը: Հանձնաժողովը գտել է, որ մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել դատավորի կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում: Մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ մի շարք երկրներում, դատավորին կարող են պատժի ենթարկել, պարզապես ինչ–որ կողմի կամ այլ անձի հետ, ոչ ֆորմալ հանդիպելու ու գործնական հարց քննարկելու համար: Օրինակ` ԱՄՆ–ում, անգամ ֆեդերալ գործակալ մարդուն կարող են 3 տարով հեռացնել պաշտոնից, եթե նա համաձայնի «օգնելու» պատրվակով առանձնազրույց ունենալ որևէ մեկի հետ, լսել գանգատը և կապ չունի, այդ առանձնազրույցում նա կհամաձայնի՞, թե՞ կմերժի օգնություն տրամադրելը: Փաստն անգամ, որ նման խոսակցություն է կայացել, արդեն իսկ նրան չեզոքացնելու առիթ ու բավարար պատճառ է: Բայց ոչ Նիկոլստանում, ուր ամեն ինչ որոշվում է կապիտուլյանտի ձախ ոտքի ցանկությամբ:

Եթե ցուցադրաբար կոծկում են Արագածոտնում տեղի ունեցած առանձնահատուկ ցինիկ զանգվածային սպանությունը, ապա նաև չպետք է զարմանալ, որ ցուցադրաբար պարգևատրվում են ցուցարարների հանդեպ առավելագույն ծանր ոճիր գործած ենիչերի–ոստիկաններին: Մասնավո-րապես՝ մամուլում մի ուշագրավ տեղեկություն է տեղ գտել այն մասին, թե ինչպես է Դիմադրության շարժման ընթացքում մի ցուցարարի երկու մա-տով շնչահեղձ արած ոստիկան Արթուրը կարիերային աճ գրանցել: Ոչ միայն քրեական գործն է փակվել՝ հարուցված կոնկրետ այդ դրվագով, այլև խեղդողը «մի գիշերում» դարձել է դասակի հրամանատար, և սա՝ այն դեպքում, երբ Հայաստանը շարունակում է իշխանությունների կողմից մատուցվել որպես ժողովրդավար երկիր: Համեմատության կարգով հիշեցնենք, որ ԱՄՆ–ում համանման դեպքի պատճառով, երբ սպիտակամորթ ոստիկանը խեղդելով սպանել էր սևամորթին, որն այնքան էլ բարի վարքի տեր մեկը չէր, իսկ ավելի ճիշտ` թափթփուկ էր, իրավապահին ոչ միայն ազատել էին աշխատանքից, այլև դատել ամենադաժան կերպով:

Մեկ ուրիշ սահմռկելի դրվագ, որը ներկայացրել է փորձագետ Կարեն Վրթանեսյանը. «Պարզվում է, որ ապրիլի 7–ից մարդը բան-տում հացադուլ է անում, այսօր էլ մահանում է, իսկ բանտերի մոնիթորինգի համար տասնամյակներով ճոխ դրամաշնորհ-ներ ստացող իրավապաշտպան ՀԿ–ներից ծպտուն անգամ չենք լսում»: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ քաղաքա-ցի Ա. Մ.–ն 2022 թվականի ապրիլի 7–ից «Արմավիր» ՔԿՀ հիմնարկում է, և այդ օրվանից էլ հայտարարել է հացադուլ: Ա. Մ.–ն հացադուլ էր հայտարարել` առանց իր ներկայության դատարանի վճիռ կայացնելու և դատավճռի հետ համաձայն չլինելու պատճառով:

ԱՅՍ ԱՂԵՏԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ԿԼԻՆԻ՞

Լրիվ աղբանոցի է վերածվում և սահմանադրական արդարադատությունը: Ստյոպիկ Սաֆարյանի քույրը (առանց մեկնաբանության) կարգվում է ՍԴ դատավորի թեկնածու: Իրավապաշտպան Արսեն Բաբայանի խոսքով. «Ամեն նոր առաջադրում կարևոր պաշտոններում գալիս է լրացուցիչ ու ավելի հիմնավոր հաստատելու, որ նա ատում է Հայաստանի Հանրապետությունը: Նա Ալիևից ավելի շատ է ատում իմ պետությունն ու Հայրենիքը: ՍԴ դատավորի պաշտոնում նիկոլյան իշխանությունն առաջադրել է Սե-դա Սաֆարյանին: Հաջորդ իշխանությունը ստիպված կլինի լրիվ նոր պետություն կազմավորել, զրոյից նոր պետություն: Այլ կերպ անհնար կլինի»:

Կատարվում է այն, որ Դատախազությունն Աննայի միջոցով է՛լ ավելի ՔՊ–ացնելուն զուգահեռ Նիկոլը ՍԴ–ում իր դիրքերն է ուժեղացնում՝ հա-մակարգ մտցնելով մի կերպարի, որի կյանքի գործն է եղել ու է երկրորդ ու երրորդ նախագահների դեմ պայքարը: Այս տիկինը հայտնի է հատկապես Մարտի 1–ի գործի վերաբեյալ իր կեցվածքով: Թե որն է լինելու Սեդայի բանուգործի անունը ՍԴ–ում, ըստ էության, պարզից էլ պարզ է. սա գալու է՝ բացառելու ցանկացած հակաիշխանական ընդվզում, վերահսկելու ու զեկուցելու է իրավիճակի մասին իր վերադասին՝ Նիկոլին՝ բացառելու ինքնիշ-խանության ցանկացած նշույլ համակարգում: ՍԴ–ն դառնում է ՔՊ–ի մասնաճյուղ այնպես, ինչպես ողջ դատաիրավական համակարգն ու Հայաս-տանի Հանրապետությունն ընդհանրապես:

Իսկ պրոֆեսիոնալ դավաճան Վիգեն Խաչատրյանն էլ լայնորեն բացեց պղծության նոր և մեծ պատուհան: Նա ասել է (ներկայացնում ենք առանց խմբագրման). «Մարդ զիջում է էն, ինչ որ իրաննա… զիջել նշանակումա ոչ ինչ–որ ունես քոննա, զիջես, բայց եթե քոնը չի, եթե հազար անգամ ասես՝ իմնա, ոչ ոք չի համաձայնվի… կա պատմական արդարաւթյուն, կա պատմական իրողություն, բայց չի կարելի իրողությունն առհամարհել ու խոսալ ադարությունից. դա նշանակումա վտանգել Արցախի գյու-ղերն ու Հանրապետությունը Հայաստանի»: Նախկին պատգամավոր, քաղաքագետ Արման Աբովյանի գնահատմամբ. «Համոզված եմ, որ այս թրքահաճո, ադրբեջանամետ, ստահոտ, անգրագետ և հակահայկական հայտարարության հետքերով ԱՆՊԱՅ-ՄԱՆ պետք է «գնան» համապատասխան ծառայությունները:

Այս պարագայում ես համարում եմ, որ այս անձի համար ամենաճիշտ քայլը կլինի նա, որ ինքը չթաքնվի ԱԺ պատգամավորի անձեռնմխելիության «տակ» և ինքը` իր հոժար կամքով ներկայանա համապատասխան «տեղ» խոստովանական ցուցմունք տալու համար` իսկ եթե նա անմեղ է ապա պատշաճ բացատրություն տա թե ինչով է պայմանավորված իր այս թրքահաճո և ադրբեջանամետ հայտարությունը»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն էլ գրում է. «Որքան էլ որ տարօրինակ թվա, բայց Նիկոլ Փաշի-նյանի իշխանությունը Հայաստանում երաշխավորում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Բացատրեմ թե ինչու:

…Եթե Արայիկ Հարությունյանը սպասարկում է «խաղաղության դարաշրջանի» փաշինյանանական օրակար-գը և կողմ է Արցախն Ադրբեջանի կազմում մնալուն, ապա Հայաստանի իշխանությունը ստանում է այդ ուղղությամբ գործե-լու ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լեգիտիմություն»: Պատգամավորի համոզմամբ` եթե Արցախի ժողովուրդը որոշի, որ չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և այդ ուղղությամբ ձեռնարկի գործուն քայլեր, ապա Հայաստանում իշխանափոխությունը կդառնա օրերի տեխնիկական խնդիր:

Բայց,մեղմ ասած, խնդիրն այնքան էլ տեխնիկական չէ: Թրքահպատակ կապիտուլյանտը ցուցադրաբար բուծում է 21–րդ դարի ենիչերիների (ի դեմս պարգևատրվող ոճրագործ սադիստ ոստիկանների) և «համիդիեների» (ի դեմս Արագածոտնի ՔՊ–ական բանդայի), բացահայտ ակնարկելով` պայքարելու է իր իշխանության համար մինչև վերջին հայը և մինչև Հայոց հողի վերջին կտորը: Առավել ռեալ է Արմեն Աշոտյանի գնահատակա-նը. «Գուցե այս պահին սրիկային մեր երկրի ճակատագրի հետ խաղալուց քշող մարդկանց քանակը բավարար չէ:

Բայց վստահաբար երկրի փլուզման համար թիվ մեկ մեղավորի կյանքը դժոխքի վերածելու համար հայրենատեր եւ բացված աչքերով մարդկանց քանակը լիովին բավարար է:

Դու հանգիստ չես ապրելու, հանգիստ չես շնչելու, հանգիստ չես աշխատելու:

Ամենուրեք քեզ հետապնդելու են զոհվածների հոգիները, գերեվարվածները ճակատագրերը, գերեզման չունեցողների ուրվականները, գերեզման կորցրածների անեծքները եւ հարյուր հազարավոր քաղաքացիների վրեժը:

Եւ արդարությունը, որքան էլ ուշանա, մեկ է, վերականգնվելու է»:

Իսկ Իշխան Սաղաթելյանի լավատեսությունն այնքան էլ չենք կիսում, բայց հորդորում ենք քաղաքացիներին առանց նազուտուզի գալ հրապա-րակ, մասնակցել ակցիաների: «Այս ընթացքում մենք անում ենք աշխատանք, որը հասարակության աչքին տեսանելի չէ: Մենք շատ պարզ մարդկանց ասել ենք, որ փողոցային 24–ժամյա ակցիաների ինտենսիվությունը փոքր–ինչ քչացնում ենք, բայց այդ ժամանակն օգտագործում ենք շարժումն ընդլայնելու, կազմակերպական, քաղաքական և մնացած հարցերը լուծելու համար»,– ասել է Իշխան Սաղաթելյանը՝ վստահեցնելով, որ պայքարը շարունակվելու է նոր թափով: «Շարժումը նոր թափ է ստանալու: Կգա ժամանակը, կտեսնեք: Ոչ թե պետք է մարդկանց ամեն օր ասենք՝ այս ամենը շարունակ-վում է, այլ պարտավոր ենք իրոք գիշեր–ցերեկ աշխատել և աշխատանքով ցույց տալ արդյունքը»,– ասել է Իշխան Սաղաթե-լյանը: Գլխավոր խնդիրը, նրա խոսքով, ոչ թե ժամանակավոր հաջողությունն է, այլ շարժման վերջնական արդյունքը. «Մենք ընթացքում ընդունել ենք ցավոտ որոշումներ, որոնք, հնարավոր է, շատ մարդկանց համար այդ պահին հասկանալի չեն եղել, որովհետև շատ փակագծեր հնարավոր չի լինում մինչև վերջ բացել, բայց մենք պատասխանատու ենք շարժման հաջողության ու վերջնարդյունքի համար»:

Միգուցե ընդդիմադիրների առաջարկածը լավագույնը չէ, սխալները շատ են, բայց «չհավան գիտունիկի» կեցվածքով ոչինչ չանելը հազարապա-տիկ վատթար է, դա հավասար է հանցակցության: Ոչինչ չանողը Կասկադի սրճարանում մի օր կտեսնի, որ շուրջբոլորը թուրքերեն են խոսում` «Երևան բիզիմդիր»:

Հովհաննես Գալաջյան
www.iravunk.com


դեպի ետ