
ՑԱՎՈՔ ՍՐՏԻ, ԲԱՆԴԻՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾՎԵԼ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԼՈՒԾՎԵԼ՝ ԶԵՆՔԻ, ԶՈՌԲԱՅՈՒԹՅԱՆ ՈՒ ԿՐԻՄԻՆԱԼԻՆ ԱՊԱՎԻՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՄԻԱՅՆ
Քրեական աշխարհը տարբեր կողմերից լուսաբանող, քրեածին երեւույթներ ծնող էլեմենտների, դրանց հետեւանքների ու կործանարար արդյունքների մասին մշտապես լուսաբանող, հանրային հնչեղություն ունեցող խնդիրները լուսաբանող մեր գործընկեր, Newsmedia.am էլ․ օրաթերթի հիմնադիր ղեկավար Գայանե Զարգարյանը անդրադարձել է վերջին օրերին ՀՀ-ում առկա քրեական քրոնիկոնին, մասնավորաես ընդգծելով․
- Այն, որ Հայաստանը վերջնականապես դարձել է կրիմինալ երկիր, բոլորն են հասկանում. կրիմինալն ամենուրեք է եւ տոնում է իր լիակատար հաղթանակը:
Չկա մի ոլորտ, որտեղ կրիմինալը ներկայացված չլինի ամենաբարձր մակարդակով:
Որեւէ մեկը չի կասկածում, չէ՞. կրիմինալը ծանրակշիռ ներկայություն ունի՝ամեն ծառ ու թփի տակ…
Իշխանությունների ձեւավորման հարցում կրիմինալը միշտ է իր վճռական դերակատարումն ունեցել, որովհետեւ մեծ հաշվով՝ հենց կրիմինալն է վերահսկել ընտրությունների ընթացքն ու արդյունքները: Տնտեսական կյանքում կրիմինալի դերակատարումը անբեկանելի է. բիզնես-ոլորտներն ու սեփականության իրավունքը որոշվում են հենց քրեական «ռազբորկաների» արդյունքում:
Հասարակական կյանքում նույնպես կրիմինալը հատուկ դերակատարում ունի: Եվ ընդհանրապես՝ հասարակական կյանքը կարգավորվում է կրիմինալ օրենքներով, ընդ որում՝ կրիմինալը կարողացել է բավականին արդյունավետ տեղավորվել ու Տեղական ինքնակառավարման մարմիններում:
Դրա համար կան «զոն նայողներ», «քուչա նայողներ», «համայնք տիրություն անողներ» , ինչու չէ էս ու էն աթոռներին տեղավորված «նայիչներ» ու էդպես շարունակ…Ասվածի վկայությունը՝Ապարանյան քրոնիկոնն է, որ կա…
Դե մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ոստիկանական մունդիրի տակ տեղավորված ոչ պակաս քրեածին երեւույթների մասին:
Մի խոսքով, աշխարհի բոլոր երկրներում էլ, իհարկե կրիմինալ կա, եւ իշխանություններն ու հասարակությունը համատեղ ուժերով պայքարում են այդ կրիմինալի դեմ: Հայաստանում էլ ՝ թոզ փչելով իբր փորձում են պայքարել, բայց ստացվում է այնպես որ այդ պայքարում միեւնույնն է շահում է կրիմինալը: Իսկ հասարակությունը ստիպված համակերպվում է այդ կրիմինալ գոյացությունների հետ , որովհետեւ կրիմինալի դեմ պայքարում չի կարող հույս դնել իշխանությունների աջակցության վրա, առավել եւս այն իշխանության, որի օրոք համատարած բարդակ է, քաոս ու ամենաթողություն…
ՑԱՎՈՔ ՍՐՏՒ, ԲԱՆԴԻՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾՎԵԼ ԵՒ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԼՈՒԾՎԵԼ՝ԶԵՆՔԻՙ ԶՈՌԲԱՅՈՒԹՅԱՆ ՈՒ ԿՐԻՄԻՆԱԼԻՆ ԱՊԱՎԻՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՄԻԱՅՆ...
դեպի ետ