
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է, ՈՐ «ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄՆ ԱՎԵԼԻ ԿԵՆՍՈՒՆԱԿ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ ՁԵՎԱՎՈՐԻ. Հակոբ Հակոբյան
«Ցանկացած ազգին տիրելու համար անհրաժեշտ են լինելու փոքրաթիվ դավաճաներ եւ բազմաթիվ հիմարներ», - մեջբերելով Ուինսթոն Չերչիլի այս խոսքը՝ Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆն անդրադարձել է բոլոր նրանց, ովքեր չեն ընդունում ոչ նախկին, ոչ ներկա, այլ սպասում են երրորդ ուժի. «Այսօր Հայաստանում նախադեպը չունեցող մի իրավիճակ է, երբ գունավոր հեղափոխությունից 4 տարի անց, հայկական ազգային ուժերը, իրականացնում են հեղափոխություն: Այս երեւույթի դեմ հակազդելու համար գունավոր հեղափոխություն նախագծողները Հայաստան են նետել իրենց ողջ ուժերը՝ պայքարելու Ֆրանսիայի հրապարակի դեմ: Հրապարակ, որը հայ ազգային ուժերի միավորման խորհրդանիշ է դարձել: Իրենց այլ բան չի մնացել, քան Հայաստանում գործի դնել հայտնի հեղափոխական ճոճանակը եւ, այսպես կոչված, «ազգային բեւեռ» կեղծ ազգայնական ուժերը փորձեն հեղափոխական տարբերակով իշխանությունից հեռացնեն կեղծ ժողովրդավարական եւ լիբերալ իշխանությանը: Գալու են նրանք եւ հայտարարեն, որ իրենք «ոչ նախկին են, ոչ ներկա, այլ ազգային ապագա են» : Սակայն չպետք է մոռանալ՝ այս ուժերը կառավարվում են նույն կենտրոնից, ինչ Նիկոլը: Սա ոչ թե Արցախի, այլ Հայաստանի կործանման ծրագիր է, որն իրականացվում է ներկայիս թավշահայերի ձեռքերով: Իսկ դա նշանակում է, որ այդ հրեշավոր ծրագրի դեմն առնելը, լոկ պարզունակ կարգախոսներով եւ ոչ պակաս պարզունակ քայլերով՝ հնարավոր չի լինելու լուծել: Դրա համար անհրաժեշտ է, որ «Դիմադրության» շարժումն ավելի կենսունակ գործիքակազմ ձեւավորի, քանզի մեր հակառակորդը, Փաշինյանն ու նրա թիմակիցները չեն, նրանք ընդամենը կատարողներ են: Մենք, բոլորս պետք է հասկանանք, որ հայրենիք ենք կորցնում եւ դուրս գանք պայքարելու մեր երկրի համար, մեր ազգի համար, որպեսզի ունենանք անվտանգ Հայաստան, անվտանգ Արցախ: Իսկ, այսպես կոչված, երրորդ ուժի սպասողները՝ անուղղակի ջուր են լցնում պետականակործան ջրաղացին»:
դեպի ետ