
ՎՈԼՈԴԻՆԸ ԵԿԱՎ՝ ՎՐԱՆՆԵՐԸ ՏԵՂՈՒՄ ԵՆ, ԼԱՎՐՈՎՆ ԷԼ ԿԳԱ՝ ՎՐԱՆՆԵՐԸ ԿՄՆԱՆ ՏԵՂՈՒՄ. Էդգար Ղազարյան (տեսանյութ)
Վոլոդինը եկավ՝ Ֆրանսիայի հրապարակի վրանները տեղում են, Լավրովն էլ կգա՝ վրանները կմնան տեղում։ Եթե Փաշինյանն ուզում է, որ Ֆրանսիայի հրապարակում վրաններ չլինեն, պետք է հրաժարական տա։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել հասարակական գործիչ, արտակարգ դեսպանորդ Էդգար Ղազարյանը․
«Փաշինյանին իշխանությունից վռնդելը համաժողովրդական, համընդհանուր պահանջ և ցանկություն է։ Դրա իրագործմանն ակտիվ մասնակցում է 20 հազար մարդ»,– նշել է Ղազարյանը։
Անդրադառնալով Արցախի հարցում իշխանության քաղաքականությանը, նա հայտարարել է, որ Փաշինյանն ու Ալիևը Արցախի հարցում նույն պատկերացումն ունեն՝ Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում։ Էդգար Ղազարյանը նաև խոսել է սահմանազատման և սահմանագծման, կոմունիկացիաների ապաշրջափակման հետևանքով առաջացող պոտենցիալ վտանգներին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
դեպի ետ