
ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ` ՀԱՆՈՒՆ ՌՈՒՍՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԴԵՄ ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ (տեսանյութ)
Գերմանիայի արևելքում գտնվող Գերա քաղաքում տեղի բնակիչներից մեկը տեսանկարահանել է ռուսաֆոբիայի դեմ ցույցը և բացատրել, թե ինչ է կատարվում. «Արդեն այստեղ՝ Եվրոպայում, նրանք արթնանում են այս ամենից։ Եվրոպան արթնանում է և հասկանում է խնդիրը. Ամեն երկուշաբթի նրանք այսպես են քայլում»։
Նա նշեց, որ ցուցարարների զանգվածների մեջ շատ քիչ ռուսներ կային, նրանց մեծ մասը գերմանացիներ էին։
Հիմնական պատճառը Գերմանիայի ժողովրդի դժգոհությունն է հակառուսական քաղաքականության և պատժամիջոցների հետևանքներից, որոնք արդեն իսկ ռեկորդային մակարդակի են հասցրել գնաճը։ Ռուսաստանի դեմ տնտեսական միջոցառումների վեցերորդ փաթեթի ընդունումը եվրոպացիներին լավատեսություն չի ներշնչում։

դեպի ետ